Քննարկվել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները
06 Հունիս 2022
«Դիմադրություն» շարժման կազմակերպիչները այսօր, հունիսի 6-ին հանդիպել են Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
Քննարկվել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները:
Պայմանավորվել են առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ համդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ:


