ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ բազմամարդ երթը

09 Հունիս 2022

Ֆրանսիայի հրապարակում այսօր, հունիսի 9-ին մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Ելույթներ ունեցան արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, բժիշկ Հայկազ Հարությունյանը, մտավորական Լեւոն Գալստյանը, ամերիկաբնակ, քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Տասնյակ հազարավոր կմ հեռավորությունից եկել եմ՝ ձեր կողքին լինելու։ Ձեր հետ միասին քայլում եմ Երևանի փողոցներում ու իմ ձայնը միացնում եմ ձեր ձայնին՝ պահանջելով այս ապիկար իշխանությունների հեռացումը, պահանջելով առանց Նիկլոլի, առանց թուրքի Հայաստան. իր ելույթում ասաց Ռոբերտ Մարգարյանը։

«Ինձ ոչ ոք չի խնդրել գալ, մասնակից դառնալ այս շարժմանը, ինձ թելադրել է իմ խիղճը, իմ դատողությունը։ Ես այստեղ չէի լինի, եթե դուք հրապարակ դուրս եկած լինեիք սոցիալ- տնտեսական խնդրի պատճառով։ Ես այստեղ եմ, որովհետև վտանգված է հայրենիքը: Իսկ այդ հայրենիքը միայն ձերը չէ, այդ հայրենիքը նաև իմն է, ինչպես նաև բոլոր սփյուռքահայերինը, ովքեր ապրում են աշխարհի տարբեր կետերում։ Նրանցից յուրաքանչյուրը հայ ժողովրդի մասնիկն է և ունի հայ ժողովրդի քաղաքացիություն։ Մեզ համար հայրենիքն սկսվում է Արցախով, հասնում այստեղ, շարունակվում մինչև Արևմտյան Հայաստան։ Ով փորձի դրանից մեկ մասնիկը խլել, տալ ուրիշին, նրան դեմ ենք կանգնելու Սփյուռքում։ Սփյուռքն ունի իր կարմիր գծերը, և որևէ մեկն իրավունք չունի հատել դրանք»,- ասաց Ռոբերտ Մարգարյանը»,- ասաց նա։

Ցուցադրվեց ամփոփիչ տեսահոլովակ՝ «Դիմադրություն» շարժման կազմակերպած նախորդ երկու օրերի կարեւոր գործողություններից։

«Մենք այսօր առավոտյան գնացինք ԱԳՆ եւ 3 ուղերձ փոխանցեցինք ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովին .

1․ Հայ ժողովուրդը մերժում է Նիկոլի՝ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու քաղաքականությունը,
2․ Հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում,
3․ Օրվա իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդի հավաքական դիրքրոշումը, մանդատ չունեն հայ ժողովրդից և նրանց հետ որևէ պայմանավորվածություն առոչինչ է»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանն արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա.

«Ելնեն օդ, իջնեն ցած, միջազգային գործընկերներին փորձեն համոզել, ցույցերց հեռու պահել, որ մեր ձայնը տեղ չհասնի, ինչ ուզում է՝ անեն․ ճգնաժամն առկա է, և այդ ճգնաժամը Հայաստանում չի վերանալու այնքան ժամանակ, քանի դեռ թուրք-ադրբեջանական ազդեցության գործակալները՝ «Ալֆայից» մինչև «Օմեգա», չեն հեռացվել այս իշխանությունից»,- ասաց նա։

Սաղաթելյանը հիշեցրեց, որ ՔՊ-ն նախաընտրական ծրագրով ժողովրդին խոստացել է․ Արցախի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի՝ դեօկուպացիա մասին, սակայն հակառակն են արել՝ իջեցնելով Արցախի կարգավիճակի նշաձողը։

Նա նաև նշեց, որ վերջին հարցումների արդյունքով, ժողովրդի 90 տոկոսը դեմ է, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

«Այս մարդիկ չեն ասել, որ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու գինը հայրենազրկումն է։ Ովքեր ասում են, որ ժողովրդի կողմից են ընտրվել, հիմա ես ասում եմ, որ ժողովրդի կողմից մերժվել են»,- ասաց նա։

Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց երթ իրականացնել Երեւանի կենտրոնական փողոցներով։ Երթը կանցնի Սայաթ–Նովա, Աբովյան, Նալբանդյան փողոցներով, ապա շարժման մասնակիցները կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ եւ կքննարկեն վաղվա անելիքները։

«Անցնելու ենք նաեւ այն հյուրանոցի մոտով, որտեղ գիշերում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը, մեր ուժը ցույց տանք, մեր կամքը ցույց տանք, մեր պահանջները կրկին հնչեցնենք»,– ասաց նա։

«Նիկո՛լ, դավաճան» վակարկումներով երթի մասնակիցները մի պահ կանգ առան այն հյուրանոցի առջեւ, որտեղ իջեւանել է երկօրյա այցով Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրանք կանգ առան նաեւ «Մարիոթ» հյուրանոցի մոտ. երթի մասնակիցները միացրին հեռախոսի լույսերը, բռունցքները պարզած միաձայն գոչեցին՝ «Միություն, Պայքար, Հաղթանակ», «Նիկոլ, դավաճան»։

Երթը շարունակեց ընթացքը։ Քայլերթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում էին իրենց պատշգամբներից և լուսամուտներից։

Ողջ Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։

«Դիմադրություն» շարժման բազմամարդ երթը վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաքը շարունակվեց։

Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը․ «Այսօրվա մեր հնչեցրած պահանջները վաղը նույնպես հնչեցնենք, ձևակերպենք, որովհետև դա շատ կարևոր է։ Մենք միասին պայմանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ աշխատանքային քննարկումների մեջ են, որպեսզի շարժմանը նոր թափ հաղորդեն և պայքարը վերջնական և հաղթական ավարտին հասցնեն, առաջիկայում հանդես կգան անելիքների մասին մանրամասն ծրագրային դրույթներով։

«Վաղը՝ առավոտյան ժամը 09.00-ին, կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում, ապա մեր բողոքը կփոխանցենք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին»,-ասաց նա:

https://youtu.be/9GbpEaI_6wI

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company