ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

«Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ երթ դեպի Բաղրամյան 26

10 Հունիս 2022

Ֆրանսիայի հրապարակից այսօր, հունիսի 10-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման երթը։

Այս անգամ երթի կանգառը Բաղրամյան 26-ն էր, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:

Նախքան երթը ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենց ձայնն են բարձրացնում ասելու մեկ բան՝ «Նիկոլն ու իր իշխանությունը չունի որևէ մանդատ, լեգիտիմություն հանդես գալու Հայաստանի անունից, խոսելու արցախահայության անունից, ստորագրելու որևէ փաստաթուղթ։

«Ամեն անգամ մեր ներկայությամբ այդ ուղերձը հղել ենք աշխարհին, հղել ենք տարբեր միջազգային կազմակերպություններին»,- ասաց նա։

«Միություն, Պայքար, Հաղթանակ», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարումներով երթը հասավ Բաղրամյան պողոտա, սակայն չկարողացան հասնել Բաղրամյան 26, քանի որ մեծաթիվ ոստիկաններ մի քանի շարքով փակել էին Բաղրամյան 26 տանող ճանապարհը:

Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան ելույթներով։

«Ես շարունակում եմ կարծել, որ ՀԱՊԿ-ը Հարավային Կովկասում Հայաստանի համար որպես ռազմաքաղաքական դաշինք այլընտրանք չունի»,- հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, այլ բան է, որ պետք է հասկանալ, թե ինչպես արդյունավետ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները և ինչպես պետք է հայկական շահն արտահայտված լինի կազմակերպության ընդհանուր քաղաքականությունում։

«Այն պետությունները, որոնք կարծում են, որ չեն կարող իրացնել ՀԱՊԿ կանոնադարությամբ սահմանված իրենց առաքելությունը, ովքեր չեն իրականացնում ՀԱՊԿ որոշումները, դրա մասին պետք է անկեղծ խոսել, քանի որ չի կարող սահմանվի մի բան, որը շոշափում է անդամ երկրների շահերը, բայց դրանք չեն իրականացվում»,- ասաց նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը իր խոսքում ասաց․ Մենք ունենք հերթական անգամ միջազգային պատվիրակություն ՀՀ-ում և ինչպես պայմանավորվել էինք՝ մենք նման դեպքերում Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը լսելի ենք դարձնելու ցանկացած նման միջոցառման ժամանակ։

«Այսօր ՀԱՊԿ ձևաչափով է քննարկումը։ Սա այն բացառիկ կառույցներից է, որ կարող է անվտանգային սպառնալիքիների ժամանակ ձեռք մեկնի ՀԱՊԿ անդամ երկրներին; ՀԱՊԿ անդամ երկիր էՀՀ-ն։ Բայց ի՞նչ իրավիճակ ունենք՝ արդեն տարուց ավելի է թշնամու զորքերը գտնվում են Սյունիքում։ Հարց է առաջանում օրվա իշխաությունները դիմե՞լ են ՀԱՊԿ-ին»,-ասաց Վարդևանյանը։

Մենք Բաղրամյան պողոտայում հնչեցրեցինք մեր կարեւոր ուղերձը. հիմա թե Բաղրամյան 26-ում ընդունելություն կանի, ընթրիք կտա, մի երկու մեդալ էլ կբաժանի, բայց ցանկացած պատվիրակություն հասկանում է, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել. այս մարդկանց հետ չի կարելի երկարատեւ ապագա պլանավորել․ ասաց Գեղամ Մանուկյանը։

«Այս երկրում իրավիճակ է փոխվել, կա քաղաքական ճգնաժամ, այդ ճգնաժամը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է»,-հայտարարեց նա:

Երթը վերադարաձավ Ֆրանսիայի հրապարակ։

Նոյեմբերի 9-ի այդ կապիտուլյացիոն հայտարարության մեջ 3 տարվա ժամկետով նախանշվում էր շրջանցող Հայաստանի և Արցախի միջև կապ ապահովող այլ ճանապարհի կառուցում․ Ֆրանսիայի հրապարակում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ առաջիկայում իշխանությունները պատրաստվում են տալ ոչ միայն Բերձորի ճանապարհը, այլ նաև Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը:

«Այդ առումով մի քանի անգամ խորհրադարանում հատկապես Արթուր Խաչատրյանը պարբերաբար հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը: Դրանց հիմնականում պատասխանել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և միշտ լղոզված անորոշ պատասխաններ է տվել: Բայց այդ ընթացքում պարբերաբար Արցախ կատարած այցերի ընթացքում միշտ հետքրքրվել ենք , կային տեղեկություններ, նաև փաստական տվայալներ, որ այլընտրանքային ճանապարհ է կառուցվում, սակայն մինչև հիմա Արցախի իշխանությունների և Հայաստանի իշխանությունների կողմից որևէ հստակ պարզաբանում, թե ինչ երթուղով է կառուցվում ճանապարհը, ինչ նպատակով, ինչ ձևաչաով է լինելու այդ շրջանցիկ ճանապարհը, հստակ պատասխան չի եղել: Արցախի իշխանությունների հետ ոչ պաշտոնական հանդիպումներում նրանք խոսում են տարբերակների մասին, մինչև հիմա հստակ վերջնական պատասխան այդ առումով չկա, և ցավոք սրտի, նման ռազմավարական հարցը ասեկոսեների կամ հասարակության փորձագիտական շրջանակների մակարդակով է»:

Նշենք, որ այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք-երթ նախատեսված չէ։ Ժամը 20-00-ին կլինի քննարկում, որից հետո տեղի կունենա մշակութային ծրագիր։

https://youtu.be/6fKnon2IqyM

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company