ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դոլարն ու եվրոն կտրուկ արժեզրկվում են․ ինչ է լինելու, եթե տրանսֆերտները կրճատվեն կամ դադարեն

11 Հունիս 2022

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Պարոն Պարսյան, Հայաստանում դոլարն ու եվրոն կտրուկ արժեզրկվում են, ի՞նչ է տեղի ունենում այս շուկայում։

Կենտրոնական բանկն ուղղակի անգործության է մատնված, չի վերահսկում դոլարի կտրուկ տատանումները։ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ինքը չի միջամտում շուկային, բայց երբ դոլարը կտրուկ արժևորվում էր, այդ ժամանակ միջամտում էր, դոլար էր առնում։ Օրինակ՝ 2020 թվականի մարտին 10 օրվա ընթացքում 120 մլն դոլար ներարակեց տնտեսություն։ Հիմա ճիշտ հակառակ պատկերն է, բայց Կենտրոնական բանկը չի միջամտում՝ հայտարարելով, որ շուկան է որոշում փոխարժեքը։ Բայց իրականում Կենտրոնական բանկը նաև իր գործողություններով, հատկապես մարտի 15-ին վերաֆինանսավորման տոկոսարդրույքի բարձրացմամբ նպաստել է դրամի արժևորմանը։ Իսկ հիմա ըստ էության խրախուսում է դրամի արժևորումը։ Օրինակ՝ Ռուսաստանը վերջին 15 օրվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է հենց ռուբլու արժևորումը կանխելու համար։ Իսկ մեր Կենտրոնական բանկը չի իջեցնում՝ դրանով խրախուսելով դրամի արժևորումը։ Միանշանակ, սա մեծ ցնցում է մեր շուկայի համար, հատկապես արտադրողների ու արտահանողների համար։ Արտահանողները հիմա փաստի առաջ են կանգնած, դոլարով ու եվրոյով պայմանագրեր ունեն, և այս փոխարժեքով ուղղակի ձեռնտու չէ արտահանում անելը։ Եկեք տեսնենք՝ ովքեր են տուժում այս իրավիճակում․ տուժում են արտահանողները, վերամշակողները, IT ոլորտը, տուրիստական ընկերությունները։ Իսկ այս ոլորտները Հայաստանի համար կարևոր ոլորտներ են։

Հիմա Կենտրոնական բանկի կողմից կարճաժամկետ նպատակ է դրվել գների կայունության ապահովումը, դա թիվ մեկ խնդիրն է, բայց սա երկար չի տևելու։ Եվ երբ Ռուսաստանից եկող տրանսֆերտների հոսքը դադարի կամ կրճատվի, դոլարը միանգամից արժևորվելու է, և այդ ժամանակ գները կտրուկ կբարձրանան, շուկայում ավելի մեծ ցնցում կառաջանա։

Այսօր, երբ դոլարն ու եվրոն արժեզրկված են, ներմուծվող ապրանքների գները չպետք է բարձրանային, բայց մենք գնանկում չենք տեսնում, հակառակը, կա գնաճ։ Ինչո՞ւ է այս իրավիճակը։

Հիմա Կենտրոնական բանկն այս իրավիճակն արդարացնում է, ասում է՝ եթե դրամը չարժևորվեր, ներկրվող ապրանքների գներն ավելի բարձր կլինեին մեր ներքին շուկայում։ Այսինքն՝ ԿԲ-ն սա մեզ որպես չակերտավոր լավություն է ներկայացնում, որ եթե դրամը չարժևորվեր, հացը կթանկանար ոչ թե 15 տոկոսով, այլ 30 տոկոսով։ Կենտրոնական բանկն իր առջև նման բացատրություններ չի դրել ու չի էլ դնում, թե ինչու դոլարի արժեզրկման պայմաններում ներկրվող ապրանքները չեն էժանանում։ Այստեղ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մեծ անելիք ունի, որը պետք է վերահսկի շուկան։ Երբ անցած տարի դոլարն արժևորվում էր, դարակաշարերում ժամ առ ժամ գին էին փոխում, հիմա որևէ փոփոխություն չկա։ Նույնիսկ այն ապրանքները, որոնք միջազգային շուկայում էժանացել են կամ մնացել են նույնը, և մեր շուկայում պետք է էժանանային, այդ ապրանքների գներն էլ են մնացել նույն մակարդակի վրա։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company