ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմի մեջ երաշխավորելու է Արցախի հայաթափումը. Արմեն Ռուստամյան

16 Հունիս 2022

Ինձ մոտ տպավորություն է, որ նոր-նոր Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծանոթանալ այն փաստաթղթերին, որոնք իրեն նախորդող շրջանում ընդունվել են արցախյան բանակցություններում, բայց իր բնավորության համապատասխան փորձում է դրանք յուրովի մեկնաբանել: Այս մասին news.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե 1998-ի նոյեմբերին իշխանությունները համաձայնել են բանակցությունների հիմք ընդունել «Ընդհանուր պետություն» առաջարկը, որից հետո բանակցային սեղանին հայտնվեց տարածքների փոխանակման փաթեթը, որով Մեղրիի շրջանը փոխանակվում է Արցախի հետ:

«Մի բան է փաստաթղթերին ծանոթանալը, մեկ այլ բան է հասկանալ այդ փաստաթղթերի էությունը, նշանակությունը, այդ ձեռքբերման հետ կապված կոնկրետ մակարդակը, որը կարողացել է մեր դիվանագիտությունն ապահովել:

Ինքը բերել է կոնտեքստից հանված երկու մեջբերում, բայց չի ասում, թե այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը չհիմնվեց այդ փաստաթղթի վրա եւ չգնաց համաձայնության, քանի որ իր ասելով ամեն ինչ հօգուտ Ադրբեջանի էր վճռված այդ փաստաթղթերով: Այսինքն եթե այդքանը հասկանար, շատ ավելի ադեկվատ կվեաբերվեր այդ փաստաթղթին:

Իսկ որպեսզի հասկանանք, թե ինչու Ադրբեջանը չի գնացել դրան, կարելի է կարդալ մյուս մասերը, որոնք Փաշինյանը չի հրապարակել:

Օրինակ, այդ փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը կստորագրեն համաձայնագիր տնօրինման առարկաների եւ պետական իշխանության համապատասխան մարմինների միջեւ իրավասությունների փոխադարձ տարանջատման մասին եւ այդ համաձայնագիրը սահմանադրական ուժ կստանա:

Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը կազմավորում են համատեղ կոմիտե, որի կազմի մեջ կընդգրկվեն նախագահների, վարչապետների խորհրդարանների նախագահների ներկայացուցիչները՝ սահմանելու համար տնօրինման ոլորտի քաղաքականությունն ու գործունեությունը:

ԼՂ-ն կունենա սեփական Սահմանադրություն, Ադրբեջանի օրենքները, կանոնները եւ գործադիր որոշումներն ուժի մեջ են ԼՂ տարածքում, եթե չեն հակասում վերջինիս Սահմանադրությանն ու օրենքներին: ԼՂ-ն կունենա իր զինանշանը, օրհներգը, դրոշը: ԼՂ-ն համաձայն իր Սահմանադրության, ինքնուրույն է կազմակերպում իր օրենսդրական գործադիր եւ դատական մարմինները: ԼՂ-ն կունենա սեփական դրոշմանիշները, կունենա Հայաստանի եւ Արդրբեջանի հետ ազատ եւ անխափան տրանսպորչտային կապի հնարավորություն: Ադրբեջանի բանակը, անվտնգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանությունների համաձայնության:

Նաեւ այստեղ ասվում է, որ այս փաստաթուղթը պետք է ստորագրեն երեք կողմերը:

Այս ամենն ինչի՞ չի ասել, որովհետեւ հոդս կցնդեր բոլոր այն մեղադրանքները, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ԼՂ-ն դուրս է մղվել բանակցային գործընթացից»,-հայտարարեց Ռուստամյանը:

Նրա խոսքով, այս «ընդհանուր պետությունը» ըստ էության, արձանագրում է, որ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում առաջացել է երկու սուբյեկտ՝ ԼՂ եւ Ադրբեջան. «Եթե սա Ադրբեջանը ստորագրեր, կկանգներ մի շատ մեծ խնդրի առաջ: Պետք է հայտարարի, որ սրանով վերջ է տրվում Ադրբեջանի որպես ունիտար պետության գոյությանը: Դրա համար Ադրբեջանը կտրականապես դեմ է եղել այս տարբերակին, որովհետեւ սրանով Արցախը ձեռք է բերում ինքնուրույն պետություն ձեւավորելու լեգիտիմ իրավունք:

Ակնհայտ է, որ հերթական մանիպուլյացիայի հետ գործ ունենք, որի նպատակն ակնհայտ է՝ մատուցել հանրությանը, որ դուք այլ ճանապարհ չունեք, քան համաձայնվելու Ադրբեջանի պահանջներին: Նա ասում է՝ գնում ենք խաղաղության, բայց երաշխավորված չէ, որ այդ խաղաղությունը կլինի, իսկ խաղաղության գնում են ամեն ինչ հանձնելով, ու անգամ դա լավ ապագա չի խոստանում: Բայց դրա հակառակը հաստատ կործանում է:

Մեկը հարց տար Փաշինյանին՝ հիմա չէիր երազի՞ այսպիսի մի փաստաթղթով գնայիր Ադրբեջանի հետ հարաբերվելու:

Այս վարչախումբը անընդհատ փորձում է միկրոսկոպով ծաղկաքաղ անի տարբեր փաստաթղթերից եւ ներկայացնի դա ի պաշտպանություն իր ազգադավ ծրագրերին՝ ի հիմնավորում իր կորստաբեր զիջումների:

Ի վերջո, նախկին բոլոր նախագահները չեն ստորագրել որեւէ փաստաթուղթ Ադրբեջանի հետ, որտեղ Ղարաբաղ չկա: Միակ փաստաթուղթը, որը ստորագրվել է եւ այնտեղ Ղարաբաղ չկա, ստորագրել է Հայաստանի այսօրվա վարչապետ կոչվածը»,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե համաձա՞ն է տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանը հիմքեր է ստեղծում այն դեպքի համար, երբ խաղաղության օրակարգը ձախողվի, Ռուստամյանը պատասխանեց. «Սրա նպատակը մեկն է՝ հիմնավորել մեր կենսական զիջումների անհրաժեշտությունը: Առանց աչքը թարթելու է մարդը կարող է գնալ այնպիսի կենսական զիջումների, որ մեր գոյությունն անիմաստ դառնա այս տարածաշրջանում: Նա ասում է՝ չեմ երաշխավորում, բայց մյուս տարբերակն ավելի վատն է: Ըստ էության, նա բերել է մեր ժողովրդին կանգնեցրել է պատմական ընտրության առաջ, որ մենք չունենք ընտրություն լավի ու վատի միջեւ, ունենք ընտրություն վատի ու վատթարագույնի մեջեւ: Մենք ասում ենք՝ ոչ, այս ժողովուրդն իրավունք ունի լավի մասին մտածել եւ հասնել դրան: Այս վիճակից պետք է դուրս գալ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի ցանկացած կարգավիճակ, որը երաշխավորելու է արցախցիների անվտանգությունը, մեզ համար ընդունելի է, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այդտեղ մի բան է պակասում, պետք է լինի «ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս»: Այ դա է, որ ինքը չի ուզում ասի: Իսկ ես կասեմ՝ ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմի մեջ երաշխավորելու է Արցախի հայաթափումը:

Ես վստահ եմ, որ այնտեղ փաստաթուղթը պատաստ է, ինքը գիտի՝ ինչ է պատրաստվում ստորագրել: Ինքը պատրաստվում է էն ինչ որ համաձայնել է ստորագրելու, դա մատուցել հայ ժողովրդին որպես մեծագույն ձեռքբերում: Հիմա հող է նախապատրաստում ասելու համար, որ իր առաջարկածը միակ փրկության ճանապարհն է, որովհետեւ հակառակը շատ ավելի վատն է: Ինքն ասում է՝ իմ առաջարկածն էլ լավը չի, բայց ավելի վատից խուսափելու համար պետք է գնանք այս վատ որոշմանը: Ինքը գիտի, որ էնտեղ վատ բան է սպասվում: Ալիեւն ասում է՝ մեկ տարվա մեջ պետք է ստորագրվի:

Հիմա ինքը հայտվել է այս իրավիճակում. ստորագրի, ներսում խնդիրներ կունենա, հայտնի չէ, թե հայ ժողովուրդը դա ինչպես կընդունի, չստորագրի, խնդիր կունենա դրսում: Էնտեղ էլ միացրել են ժամանակացույցը, ասում են՝ արի ստորագրի: Ալիևն ասում է՝ սպասում ենք՝ գաք, էս փաստաթուղթը ստորագրեք, չեք ստորագրելու, ես այլ ձեւեր կկիրառեմ ստորագրելու համար: Ասում է՝ եթե դուք կպահանջեք Ղարաբաղի անկախությունը, ես էլ Արեւմտյան Զանգեզուրում կպահանջեմ ադրբեջանցիների համար համապատասխան կարգավիճակ: Այստեղ ենք հասել: Պետք է սթափվենք ու օր առաջ էս մարդու ձեռքը բռնենք, թե չէ կստորագրի, արդեն պայմանավորվել է: Կարող է անգամ ստորագրել են, պետք է մի օր հրապարակվի»,-հայտարարեց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանը հայտարարում է, թե ամենաշատ ֆինանսական օգնությունն Արցախին իր օրոք է եղել, ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը իրականում փող է տալիս արցախցիներին, որ մնան Արցախում, չգան Հայաստան ու իրենից հաշիվ չպահանջեն:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company