ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պայքար հանուն արժանապատվության, արդարության և իրավունքների վերականգնման

18 Հունիս 2022

Հունիսի 15-ին ՀՀ 2021թ. պետբյուջեի կատարողականի ներկայացման եզրափակիչ ելույթի առիթն օգտագործելով` վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ շեղվելով օրակարգից, ՀՀ ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձեց արդարանալ: Նախևառաջ, Փաշինյանը վկայակոչեց ՀՀ բյուջեի հաշվին Արցախին գումարներ հատկացնելու փաստը ներկայացնելով որպես քպ-ական թիմի կողմից Արցախը ուշադրության կենտրոնում պահելու և Արցախից չհրաժարվելու վկայություն:

ՀՀ-ի կողմից միշտ էլ պետական վարկի անվան տակ գումարներ են հատկացվել Արցախի Հանրապետությանը, միջին հաշվով՝ դա կազմել է ԱՀ պետբյուջեի 50%-ի չափով: Տրամաբանական է, որ պատերազմի հետևանքների վերացման համար այդ հատկացումները պետք է ավելանային: Ճիշտ է, այժմ ԱՀ բյուջեի մոտ 70%-ն է պետական վարկի անվան տակ տրամադրվում Արցախին, սակայն պետք է հաշվի առնել, որ Արցախի տնտեսությունը զրկվել է իր եկամուտներն ապահովելու հնարավորություններից հենց պատերազմի պատճառով: Ֆինանսների հատկացման միջոցով ինչ-որ արդարացումներ գտնելը, կամ այդ միջոցով հասարակության մտայնության վրա ազդելու քաղաքականությունը հիշեցնում է 1988թ. Ադրբեջանի կողմից ԼՂԻՄ-ին տրվող բյուջեն մի քանի անգամ ավելի դարձնելը, որն այն ժամանակ արժանացավ հայ ժողովրդի համապատասխան հակազդեցությանը: Հայրենի հողը նյութական գայթակղությամբ չի վաճառվում:

Փաշինյանի չքմեղանքի ճառի երկրորդ բաժինն ուղղակի պատասխան էր Դիմադրության շարժմանը: Նա փորձեց Արցախը Ադրբեջանի կազմում պատկերացնելու քպ-ական մոտեցումների նախադեպերը վերագրել նախորդ երկու նախագահներին և դրան զուգահեռ չխուսափեց «պախարակել» Դաշնակցությանը, որ իբր ժամանակին համագործակցելով վերոնշյալ նախագահների ձևավորած կառավարությունների հետ, անուղղակի իր համաձայնությունն է տվել բանակցությունների սեղանին դրված ձևակերպումներին:

Նախևառաջ պետք է նշել, որ բանակցությունների առարկա որևէ մոտեցում կամ տեսակետ չի կարող ամբողջությամբ արտահայտել տվյալ հարցի վերաբերյալ որևէ կողմի ընկալումը, քանի դեռ բանակցությունների արդյունքում ձևավորվող որևէ փաստաթուղթ չի կնքվել: Այդ առումով անհիմն են բանակցությունների բովանդակության վրա հիմնված փաստարկների խեղաթյուրված եզրահանգումները, որոնք հնչել են Փաշինյանի կողմից: Իսկ առավել ցավալին այն է, որ այդ հատվածում Փաշինյանն այս էլ որերորդ անգամ հիմնահարցի դրույթների վերաբերյալ ներկայացնում է ոչ թե հայկական կողմի փաստարկներն ու մոտեցումները, այլ կրկնում է Ալիևի՝ ադրբեջանական կողմի բանակցողի մոտեցումներն ու փաստարկները: Փաշինյանի այս սեթեւեթանքը աղետաբեր է բանակցությունների հետագա ընթացքում հայկական շահը պաշտպանելու տեսանկյունից:

Վերոնշյալ պաշտպանվողական ճառը իր հերթին ապացուցում է նաև մեկ հանգամանք, որ Դիմադրության շարժման վերջին 50 օրերի ակտիվ գործողությունները կարողացել են կուտակել մի ներուժ, որին հակազդելն օրախնդիր է եղել ՀՀ իշխանական աթոռները զբաղեցնողների համար:

Դիմադրության շարժումը, հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում, ձևավորել է գաղափարի շուրջ լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ: Այդ համախմբման շնորհիվ ապացուցվել է, որ օրվա իշխանությունները նոր զիջումների գնալու համար չունեն ժողովրդի կողմից տրված մանդատ: Իսկ ամենակարևորը՝ Դիմադրության շարժումն ի լուր աշխարհի ապացուցեց, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը չի մարել, դա պայքար է հանուն արժանապատվության, պայքար է հանուն արդարության և իրավունքների վերականգնման:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 հունիսի, 2022թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company