ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Դաշնակահարի ձախող արկածները Ռուսաստանում կամ ակամա խոստովանություն․ Փաշինյանը մեղավոր է

18 Հունիս 2022

Ինձ թվում է, երբ համատեղության կարգով Նախագահ աշխատող դաշնակահար ՀՀՇ-ականը վերադառնա Հայաստան, նրան շատ ծանր խոսակցություն է սպասում իր գործատուի հետ։ Չէ որ դաշնակահարին պաշտոն էին տվել, որ դաշնամուր նվագի, հյուրերին զվարճացնի, ի՞սկ նա․․․ Սանկտ պետերբուրգյան ծովափնյա մեղմ զեփյուռը, սպիտակ գիշերներն ու շիկահեր գեղեցկուհիները դառը կատակ խաղացին նրա հետ։ Պարոն Խաչատուրյանը, Կիսա Վորոբյանինովի նման, որոշեց բոլորին շլացնել իր մտքի լայնությամբ։ Դե․․․ ներելի է։ Մարդ է, կարող է տրվել այդ գայթակղությանը, մեզանից ո՞վ է անթերի։ Բայց, մտքի գիգանտի հայտնած մտքերն ուղղակի հակասում են իր ղեկավարի հայտնած մտքերին, հաստատում, որ Փաշինյանը մոլորեցնում է հասարակությունը և պատասխանատու է հազարավոր զոհերի համար։

Նախ, «հայ համայնքի ներկայացուցիչների» (երևի մի 10 երիտասարդ) հետ հանդիպման ժամանակ նա ուղղակի հերքեց Փաշինյանի այն միտքը, որ նախկինները 30 տարի բանակցել են ազատագրված տարածքները հանձնելու ուղղությամբ։ Հանձնելը միակողմանի գործողություն է, մինչդեռ ըստ Խաչատուրյանի, օրակարգում լրիվ այլ սխեմա է եղել։ Հա, քանի խոսում եմ Համայնքի հետ հանդիպման մասին, երևի այդքան էլ ճիշտ չէր Պուտինի հետ հանդիպելուց ու մեղրից անուշ ու քաղցր խոսքեր շռայլելուց առաջ քննադատել Ռոսկոսմոսին ու խաղաղապահներին։

Իսկ դաշնակահար նախագահի պերֆորմանսը Պուտինի հետ հանդիպմանն ուղղակի հրաշք էր։ Նախ խոսեց հյուրընկալող կողմից երևի մի հինգ անգամ ավելի շատ, անդրադարձավ իր երիտասարդ օրերին, դիվանագիտության մեջ առաջին քայլերին, խոստովանեց, որ քաղաքականությունից մի քիչ է հասկանում: Նախագահը, տիկնայք և պարոնայք, խոստովանեց, որ քաղաքականությունից մի քիչ է հասկանում։ Դե հա, ի՞նչ քաղաքականություն, կարևորը՝ դաշնամուր է նվագում։

Ու մեկ էլ հանկարծ․․․ ԲՈՒՄՓ։ «В действительности мы хотели пораньше прекратить, как-то закончить войну․․․»։ Պատերազմող կողմը ցանկանում է ոչ թե հաղթել, այլ ինչ որ մի կերպ պատերազմն ավարտել։ Իսկ դուք հարցնում եք․ «Ինչու՞ չհաղթեցինք»։ Չհաղթեցինք, որովհետև նման խնդիր չէր դրվել։ Լավ, միգուցե մարդն էլի սխալվեց։ Ուզում էին։ Այնքան էին ուզում, որ Նիկոլը նույնիսկ հաղթելու հատուկ բաղադրատոմս մշակեց։ Բայց, տեսան, որ չի ստացվում։ Այստեղ արդեն ամենահետաքրքիր պահն է։ «У Вас возможность была (остановить войну) 19 октября [2020 года] ещё – мы об этом говорили с Сергеем Викторовичем [Лавровым], когда он был в Ереване. Но так получилось, что 9 ноября [2020 года], но самое важное, что война остановилась»: Մարդը բառացի խոստովանում է, որ հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար պատերազմը դադարեցնել։ Կրկնում է դեռ 2020-ի ձմռանը Պուտինի հայտնած խոսքերը։ Եթե Նիկոլը համաձայնվեր, հազարավոր պայծառ երիտասարդներ չէին զոհվի, իսկ կրակի դադարեցման պայմաններն այդքան ծանր ու ստորացուցիչ չէին լինի։ Միգուցե՞ նա հատուկ դա արեց, որ պարտությունն այնքան ծանր լիներ, որ ոչ ոք հաջորդ հաղթանակի մասին չհանդգներ մտածել։ Վստահ եմ, որ այդ հարցի պատասխանը մի օր կստանանք։ Իսկ այսօր փաստենք, որ Խաչատուրյանն ուղղակի հերքեց Փաշինյանի հիմնական թեզերը ու նրան Շուշին հանձնելու մեղավոր կարգեց։

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company