ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունն ամեն օր խորացնում է հասարակական ճգնաժամը․ Սպարտակ Սեյրանյան

23 Հունիս 2022

«Առանց հասարակական ճգնաժամը լուծելու` քաղաքական ճգնաժամը լուծելու փորձերը ձախողվելու են։ Երեք տարի առաջ ունեինք երեք մարտահրավեր՝ լինելիություն, ինքնության պահպանում, պարտության մեջքը շտկելու մարտահրավեր։ Երեքն էլ չլուծվեցին արտահերթ ընտրություններով։ Ավելին՝ խորացավ մեկ այլ երեւույթ, որը ներկայի հիմնական խնդիրն է։ Չեմ ուզում վիրավորական արտահայտություններ ասել, բայց երբ ազգը վերածվում է ամբոխի, ապա իր հետ կարող է տեղի ունենալ ցանկացած բան»,- «Հայկական օրակարգ․ 2021թ․-ի խորհրդարանական ընտրություններից 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը։

Սպարտակ Սեյրանյանի բնորոշմամբ․ «Նա, ով ուզում է ցանկացած բան անել, թիվ մեկ խնդիր է դնում ազգին վերածել ամբոխի։ Թող որեւէ մեկը չվիրավորվի։ Շատ զարգացած պետություններ ունեցել են դրվագներ, երբ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ազգը ժամանակավոր վերածվել է ամբոխի։ Վերջին մեկ տարում տեղի ունեցավ ամենավատը։ Իշխանությունն ամեն օր խորացնում է հասարակական ճգնաժամը, հանրության պառակտվածությունը, ատելության դոզան։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հանրությունը գտնվում է քաղաքացիական սառը պատերազմի պայմաններում։ Ամեն փոքրիկ նշույլ միանգամից քաղաքական բախումների է վերածվում։ Անհանդուրժողականության դրսեւորման էտալոնը գործող իշխանությունն է»։

Ըստ Սպարտակ Սեյրանյանի՝ այս մեկ տարում ոչ միայն չի եղել գաղափարների մուտքագրում, այլեւ ամեն ողջամիտ առաջարկ ընդունվել է սվիններով․ «Ստացվում է, որ երկիրն ու մարդիկ դեռ մնացել են 2021թ․-ում, «պաուզա» են վերցրել։ Վաղ թե ուշ լինելու է իշխանափոխություն՝ արտահերթ ընտրություններով կամ ժամանակավոր կառավարությամբ։ Իշխանությունն անպայման կփոխվի, բայց հասարակական առկա տրամադրությունները․․․հասարակությունը կոտրված, թշնամացած է․ ոչ երնեկ այն իշխանությանը, որը գալու է։ Ով էլ գա՝ ամենացանկալի եւ լավ ծրագրերով, միեւնույնն է, կարիք է լինելու հասարակական աջակցության։ Եթե այսօր մարդիկ երեխաների ապագան այլեւս երկրի հետ չեն կապում, դժվար է մարդկանց մոբիլիզացնել որեւէ կառուցողական գաղափարի շուրջ։ Այս ընթացքում մեկ այլ սարսափելի բան է եղել եւ խորանում է։ Մի բան է, երբ դաշնակից ես փնտրում՝ զարգանալու համար, մեկ այլ բան է, երբ դաշնակից ես փնտրում՝ գոյությունդ պաշտպանելու համար։ Հասարակական տրամադրությունը հասել է նրան, որ մարդիկ ուզում են լինել մի պետության հետ, որպեսզի չկոտորվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company