ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ քայլերթը

24 Հունիս 2022

Այսօր, հունիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման բազմամարդ հանրահավաքը:

Ելույթներ ունեցան բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ուսանողուհի Արեգ Մանուկյանը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արամ Վարդեւանյանը, Աննա Մկրտչյանը:

Նիկոլն ամեն երեք ամիսը մեկ ինչ-որ ֆելիետոն էր կարդում, և դա կոչվում էր փաստեր նոր Հայաստանի մասին, որոնց մի զգալի մասը ծիծաղ էին առաջացնում. հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Հիմա ինքն արդեն էլ խաբել չի կարողանում, բայց փոխարենը կառավարության նիստում ինչ-որ թվեր են հնչեցնում, որոնք լսում ես, զարմանում ես՝ մենք նույն երկրում չէ, նույն մոլորակու՞մ ենք ապրում, թե՞ ոչ»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանը անտրամաբանական համարեց նաև աշխպատավարձերի բարձրացման խնդիրը, որը որպես հաղթաթուղթ է գործածում իշխանությունը։

Այսինքն՝ մարդն եկել է իշխանության արդարության ու նաև սոցիալական արդարության խոստումներով, բայց եթե ներքևի աշխատավարձը չի բարձրանում, վերևինն է բարձրանում, ուրեմն մարդկանց միջև անդունդն է խորանում։ Աղքատները ավելի վատ են սկսում ապրել, իսկ ովքեր լավ էին ապրում, ավելի լավ են սկսում ապրել»,- ընդգծեց նա։

Ցուցադրվեց ամփոփիչ տեսահոլովակ՝ «Դիմադրություն» շարժման կազմակերպած նախորդ օրերի կարեւոր գործողություններից։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ Արցախում գտնվելու ընթացքում հանդիպել են հայկական երկրորդ հանրապետության խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ, և փաստ է՝ 2022 թվականի ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանի հայտարարությունը, որտեղ ամրագրված են բոլոր կարմիր գծերը, Արցախի ամբողջ քաղաքական դաշտի դիրքորոշումն է։ Բոլորը միասնական են ու միակամ այն հարցում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Հնչեցված այն դիրքորոշումներին ի պատասխան, ըստ որոնց, իբրև, Արցախում կա այլ դիրքորոշում, պատասխանատու կերպով հայտարարում եմ այն, ինչը փոխանցել են մեզ․

Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

Նս ասաց, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում «Դիմադրություն» շարժման համակարգող խորհուրդներ ձեւավորվել նաեւ Արցախում։

Այնուհետեւ նա հանրհավաքի մասնակիցներին հրավիրեց երթի:

«Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ»՝ վանկարկումներով երթի մասնակիցնեերը Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Բարձրագույն դատական խորհրդի շենք:

«Համոզված եմ, որ բոլորդ եք լսել մի քանի օր առաջ հրապարակված հերթական խայտառակ ձայնագրությունը։ Ուրեմն, պայթեց հերթական փուչիկը։ Ժողովրդավարության և դատաիրավական բարեփոխումների մասին Նիկոլի ստերի փուչիը։ Հատկանշական է, որ այդքանից հետո, այդ խոսքերի հեղինակը ոչ թե պատժվում է, հեռացվում կամ նրա նկատմամբ քրեկան գործ է հարուցվում, ոչ թե թավշյա խմբակը ներեղություն է խնդրում ՝ իրեն դեռևս հավատացող այն փոքրաթիվ քաղաքացիներից, որոնց հերթական անգամ խաբել են, այլ դադարեցնում են այդ ձայնագրությունը հրապարակած մարդու լիազորությունները։ Ահա սա է թավշյա հեղափոխության և նիկոլական իշխանության կեղծ, դեմագոգիկ և սուտ էության իրական դեմքը»,- ԲԴԽ շենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Գագիկ Ջհանգիրյա՛ն, ամոթ է, տարիքդ առած մարդ ես: Ավելի պատվաբեր կլիներ, եթե հրաժարականդ գրերիր», – ասաց նա:

Այնուհետև, երթը շարժվեց դեպի Ոստիկանություն:

«Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է մի խումբ ոստիկանների՝ Ոստիկանության ներքին զորքերի կազմավորման կապակցությամբ։ Կան իսկապես ազնավագույն սպաներ, որոնք պաշտպանել են մեր հայրենիքը։ Բայց կան նաև մարդիկ, որոնք իրենց առաքելությունը տեսնում են հայրենիքը կործանման տանող ռեժիմին ծառայելը, այլ ոչ թե օրենքին։ Ամոթ է․․․»,- Ոստիկանության շենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվեց:

«Դիմադրություն» շարժումը կշարունակի առաջիկայում պայքարը շարունակել նույն ֆորմատով՝ չորեքշաբթի օրերին կազմակերպել քննարկում, իսկ ուրբաթ օրերին՝ հանրահավաք, իսկ եթե շաբաթվա ընթացքում կլինեն հրատապ միջոցառումներ, ապա այդ մասին հավեյլալ կտեղեկացնեն մասնակիցներին. իր եզրափակիչ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Դրա համար չորեքշաբթի օրը՝ 19.30, հավաքվում ենք, բովանդակային քննարկում ու զրույց է տեղի ունենալու շարժման անդամների հետ, իսկ հաջորդ հանրահավաքը՝ հուլիսի 1-ին՝ 19:30 այս հրապարակում։ Շաբաթվա ընթացքում կրկին տեղի կունենան ակցիաներ, այցելություններ, որոնց մասին ևս կտեղեկացնենք։ Բանաձևը հետևյալն է՝ մեր հանրահավաքները, երթերը, ակցիաները շարունակվում են, դրան զուգահեռ մենք իրականացնում ենք կազմակերպչական մի շարք աշխատանքներ շարժումը ընդլայնելու, նոր թափով ավելի մեծ և վճռական ու կարևոր պայքարի պատրաստվելու համար»,– ասաց նա։

«Միություն, Պայքար, Հաղթանակ»՝ վանկարկեցին մասնակիցները:

https://youtu.be/CQEliKj8el4

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company