ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խախտւած չափանիշների աղէտալի հետեւանքները․․․

27 Հունիս 2022

2018 թւականի ապրիլի թաւշեայ յեղաշրջումից ի վեր խախտւել են բոլոր կարգի ու բնագաւառների ազգային ու պետական չափանիշներն ու քիչ թէ շատ ընկալեալ ստանդարտները՝ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ աշխարհասփիւռ հայութեան համար…

Ահաւասիկ, խախտւած գլխաւոր չափանիշները՝ փաստերով.-

1-Յեղաշրջման յաջորդող ամիսներին (նոյնիսկ շաբաթներին եւ օրերին) խախտւեցին կենցաղային-հասարակական գէթ մինչ այդ նւազագոյն ընդունւած չափանիշները.

ա-Փոխադարձ ատելութեան դրսեւորումների տեղիք տալով՝ պառակտում հասարակայնութեան մէջ՝ «սեւ-սպիտակներ…», «նախկիններ-ներկաներ» եւ…
բ-Հայոց հաւատամքի եւ ազգային համախմբման խորհրդանիշ՝ Առաքելական Եկեղեցու դէմ վայրի յարձակում եւ թիւ 1 սպասաւորների անպատկառ թիրախաւորում՝ թաւշեայ յեղաշրջմանը մասնակից աղանդաւորների կողմից:

2-Անմիջապէս խախտւեցին Հայաստան-Սփիւռք քիչ թէ շատ կառուցողական հիմքի վրայ ձեւաւորւած փոխգործակցային կապերը: Այնուհետեւ «Հայրենադարձութիւն» արհեստական ու պոպուլիստական անւանափոխութեամբ նսեմացրին նախարարութեան համբաւն ու մակարդակը, ու մինչ օրս անգործութեան իբրեւ արդիւնք՝ սփիւռքեան հատւածների միջեւ եւս պառակտման սերմերի տարածմամբ զբաղւեցին…

3-Կրթա-մշակութային քիչ թէ շատ պետական հոգածութիւնը վայելող կարեւորագոյն այս բնագաւառների վարկաբեկմանը տանող ապազգային ոտնձգութիւններ. զորօրինակ՝ գենդերային-սեռային հաւասարութիւնների եւ նմանատիպ «ազատութիւնների» ներմուծումն յատկապէս կրթօջախներից ներս եւ մասնաւորաբար Հայոց Ցեղասպանութեան խնդրում տւեալ կառոյցներում թուրքական ժխտողականութեան կերպարի արդարացումը, որպէս տասնամեակների պայքարի արժեզրկում:

4-Միտումնաւոր խախտւեցին ի սկզբանէ արտաքին քաղաքականութեան ու այդ գծով դիւանագիտական խելամիտ ու գրեթէ կայացած ստանդարտները. անմիջական արդիւնքն եղաւ այն, որ աշխարհով մէկ բարձրաձայնւում-ցուցադրւում էին ՀՀ նոր իշխանաւորների հակա-ռուսական ու հակա-իրանական հապշտապ ու այսպէս ասած՝ արեւմուտքի (ասել է թէ սորոսականութեան) օրիենտացիան…

5-Ծրագրաւորւած եւ արագօրէն խախտւեցին ՀՀ Սահմանադրական եւ դատա-իրաւական մինչ այդ թէկուզ թերի ու ոչ-կատարեալ, բայց կայացած համակարգերը, ոչ թէ այդ թերիներն ու քիչ-շատ անարդարութիւնները փարատելու, այլեւ այդ համակարգերը ամբողջապէս գործադիր իշխանութեանը ենթարկեցնելու նպատակի համար… (դատարանների շրջափակում ու մինչ օրս սարքած ու յարուցած դատերն ու խոստացւած դատաստանների անկատարութիւնը)…

6-Ի հետեւանս 4-րդ կէտի չափանիշների խախտումների, ամենակոպիտ կերպով ու այսօր արդէն կարելի է ասել՝ կանխամտածւած քայլերով խախտւեցին շուրջ քառորդ դար պահպանւած ու պաշտպանւած պետական հեղինակութիւնն ու սուբիեկտայնութիւնը՝ Արցախի հարցի կարգաւորման խնդրում միջազգային հարթակներում ու յատկապէս թուրք-ադրբեջանական հակահայկականութիւնը վնասազերծելու առումով… Արդիւնքում՝ Ադրբեջանի հետ միասին, ԵԱՀԿ-ի Մինսկի անդամ երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք մինչ 2018 թւական, Արցախի հարցի կարգաւորման համար բաւարարւում էին Հայկական Զինւած ուժերի վերահսկողութեան տակ գտնւող նոյնիսկ 2 շրջանի վերադարձմամբ հետեւաբար եւ Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչմամբ, այսօր իսկ չեն բաւարարւում ողջ Արցախի օկուպացմամբ ու դեռ աւելին՝ Հայոց Սիւնիքն ու ընդհուպ մինչեւ Երեւանը համարում են ադրբեջանական…:

7-Անցնող 4 տարիների ընթացքում եւ յատկապէս յետպատերազմեան ժամանակաշրջանում աւելի ակներեւ դարձան մարդկային իրաւանց, խօսքի ու մամուլի ազատութիւնների նւազագոյն չափանիշների խախտումները։ Այսօր արդէն տասնեակ քաղբանտարկեալներ կան կալանաւորւած, իշխանութեան հետ քաղաքական հայեացքների տարբերութեան պատճառով։ Իսկ ընդդիմադիր խաւերի ակտիւութեան ֆոնին, խիստ ակտիւացել են ոստիկանական եւ փաստօրէն՝ ուժային որոշակի կառոյցները, որոնք ցաւօք՝ բռնի ու բիրտ ուժի կիրառման դերակատարները հանդիսացան։ Սրանց զուգահեռ հետաքրքիր ու միաժամանակ զաւեշտալի էր նոյն ոստիկանական ուժային կառոյցների միլիոնաւոր դոլարների պարգեւավճարները!!!…

8-Համընդհանուր սոցիալ-տնտեսական, երկրի պաշտպանական ու անվտանգային իրավիճակը եւս համակարգային չափանիշների խախտման ենթակայ է դարձել, որը արդիւնքն է կադրային-վարչագիտական ու կառավարման անգրագէտ ու ապիկար քաղաքականութեան։
Այս կարեւոր ու էական բնագաւառների թւարկւած անմխիթար իրավիճակը հետեւանքն է ուղղակիօրէն օրէնսդրական համակարգի անգործութեան։ Եւ շատ ցաւալի է՝ երբ ՀՀ Սահմանադրական չափանիշների համաձայն՝ Պառլամենտական համակարգով ղեկավարւող երկրում նոյն ինքն Ազգային ժողովը, յար եւ նման Դատական համակարգի, ղեկավարւում է անձնիշխանական «օրինաչափութեամբ» եւ ուղղակիօրէն կատարում է գործադիրի, այսինքն վարչապետի քմահաճոյքները։

9-Ձախորդ հետեւանքների առաջացման միտումնաւոր, ծրագրաւորւած ու կանխամտածւած լինելու փաստացիութիւնը այսօր իսկ անհերքելի է, երբ ազգովի ականատեսը դարձանք թէ՛ թուրք-ադրբեջանական սանձազերծւած ագրեսիա-պատերազմի, եւ թէ՛ դրանից բխող մարդկային ու տարածքային աղէտալի կորուստների ու հայրենազրկումների՝ արցախեան հայրենի հողերի 75%-ի եւ դեռ ՀՀ-ի սուվերեն տարածքների ներուժ ու ներգործօն կորուստների դառնագոյն իրողութեանը…

10-Իսկ զուգահեռ վերոգրեալի, համազգային աղէտը «արդարացնելու» համար պարտւած եւ անձնատուր իշխանաւորները 2021-ի յունիսին ձեռնամուխ եղան նոր թաւշեա՜յ «ընտրութիւնների», որտեղ ցայտուն կեղծիքներով իսկ խախտեցին ընտրական չափանիշ-ստանդարտները եւս, հետագայի հաշւին ապահովելու համար թուրք-ադրբեջանական ոճրագործութիւնների վրայ աչք փակած եւ ինչպէս միշտ արցախեան գլխացաւանքից ազատւել փորձող արեւմտա-եւրոպացիների քարոզչական հովանաւորութիւնները…: Եւ միթէ չէ, որ նոյն հովանաւորումները ջանադրաբար շարունակւում են մինչ օրս՝ «հիանալով փաշինեանական ժողովրդավարութեան առաջընթացով» (ԱՄՆ-ի, Եւրոմիութեան եւ Անգլիայի դեսպանների յայտարարութիւնները…):

11-Իսկ Արցախ նւիրող, հինգ հազար լուսաւոր կեանքեր արհամարհող ու դրա կրկնապատիկ՝ մի ողջ սերնդի ճակատագիր խեղող բախտախնդիրների համար ի՜նչ հոգ՝ հայոց համազգային Պահանջատիրութիւնից ու Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների փարատումից հրաժարւելն ու դեռ համայն հայութեանը համոզելը, որ խաղաղարար թուրքի ու ադրբեջանցու հետ հնարաւոր է ու անհրաժեշտ՝ հաշտութեան պայմանագիր կնքելը: Սրանով էլ ահա, ակնյայտօրէն մտադրւած են խախտել Հայոց աւելի քան հարիւրամեայ պայքարի ու պահանջատիրութեան, ազգապահպան ու պետականութեան հիմքերն ամրացնող արժեհամակարգը…

12-Եւ վերջապէս Հայոց աշխարհի ու ողջ հայութեան համար մղձաւանջային այսօրեայ իրավիճակն ակամայ յիշեցնում է պատմական մէկ այլ մղձաւանջային, բայց 200-ամեայ վաղեմութիւն ունեցող իրողութիւն, որն էլ հայոց աշխարհաբարի ռահվիրա՝ Խաչատուր Աբովեանի կողմից բնութագրւել է որպէս «Վէրք Հայաստանի»…

Սակայն, կրկին պատմական հանգամանքների եւ անհրաժեշտութիւնների օրինաչափութեամբ էլ «Աբովեանական Վէրքերը» հետագային սպիացել են Նալբանդեանների ու Րաֆֆիների «Խենթերի» դեղատոմսերով, որոնք էլ փրկարար չափանիշներն են եղել մեր ինչպէս գոյատեւման, այնպէս էլ՝ որպէս ազգ յարատեւման համար։

Արդարեւ, այսօր իսկ արդիական է, պարտաւորեցնող ու խիստ օրինաչափ՝ համազգային կամքի ցուցադրմամբ դիմագրաւել Հայոց նորագոյն սպառնալիքներն ու յաղթահարել ծանրագոյն մարտահրաւէրները՝ ի խնդիր հպարտ հայի ու համաշխարհային ընտանիքի կողմից հզօր ու յաղթական Հայաստանի վերականգնման…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company