ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելույթներ

ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

01 Հուլիս 2022

Հունիսի 30-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Խորհրդարանական երկու՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները դեմ են քվերակել բյուջեի կատտարման հաշվետվությանը, «Արցախի Արդարություն» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, կողմ են քվեարկել «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք» խմբակցությունները: Խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է նախորդ տարվա բյուջեի կատարողականը:

Նախքան քվեարկությունը խմբակցությունները ներկայացրել են 2021թ բյուջեի կատարման վերաբերյալ իրենց կարծիքները: Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը.

«Պետական բյուջեի մասին օրենքը և դրա կատարողականներն ամեն տարի քննարկում ենք Ազգային ժողովում, մեր եզրակացությունն ենք ներկայացնում ու նշում ենք, որ որպես թիվ մեկ ֆինանսատնտեսական հիմնական փաստաթուղթ, պետական բյուջեն արտացոլում է այն մարտավարությունն ու ռազմավարությունը, որը կառավարությունը կիրառում է պետության առջև ծառացած հիմնական մարտահրավերները, խնդիրները լուծելու առումով: 2021թ. պետական բյուջեն ընդունվել է հետպատերազմյան իրողությունների շրջանակում և մենք, հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկել էինք չշտապել և թեկուզ մեկ ամիս ուշ ընդունել, բայց հիմնական մարտահրավերները, առաջնահերթությունները ֆիքսել և անցնել առաջ:

Ցավոք սրտի, ինչպես միշտ մեր տեսակետը հաշվի չի առնվել և արագորեն ընդունվել է բյուջեի նախագիծը՝ հետագայում «կարկատաններ», փոփոխություններ, բայց էականը միայն դա չէ: Էականն այն է, որ բազմաթիվ անգամ մենք տարբեր տեղերից, այդ թվում նաև այս ամբիոնից ֆիքսել ենք, որ հետպատերազմական իրողությունները հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները հիմնականում անվտանգային են: Առաջինն անվտանգության հարցն է, երկրորդը կարգավիճակի հարցը, երրորդը հումանիտար աղետի հասցված Արցախի Հանրապետության բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, որը նույնպես անվտանգային հարց է: Ցավոք 2021թ. բյուջեի ընդունումն ու կատարողականը այս հիմնական մարտահրավերների պատասխանը չեն տալիս: Այս «ափալ-թափալ» գործելաոճը պատերազմից մեկ-երկու տարի անց այլևս չի համապատասխանում իրականությանը:

Այսօր նշվեց, որ խստացնելու են վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ և Արայիկ Հարությունյանն անգամ նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությանն է հանձնարարվել վերահսկել: Դրանից հետո իմ գործընկեր Դավիթ Իշխանյանը շեշտեց, որ Արտակ Բեգլարյանը հանդիպել է ոչ միայն ՀՀ արտաքին գործերի նախարարի, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ, այսինքն իր գործառույթներից դուրս արտաքին քաղաքական գործունեությամբ է զբաղվում: Հիմա կարող ենք ասել հումանիտար և այլ հարցերով է հանդիպել, բայց սա է իրականւթյունը: Մենք ամենամեծ անվտանգային խնդիրը ունենք և ԱԱԾ-ն իր գործառույթները լիարժեք իրականացնելու փոխարեն զբաղվում է տնտեսական հարցերով: Այն դեպքում, երբ ունենք բազմաթիվ ստուգող, վերահսկող մարմիններ՝ Հաշվեքննիչ պալատ, ֆինանսական վերահսկողություն:

Հաջողում է այն կառավարությունը, որը համակարգային իմաստով կարողանում է խնդիրներ լուծել: Մեր մոտ արդեն պարզ չէ, թե ով ինչով է զբաղվում, մանավանդ նախագահի հրամանը կա, թե ով իրավունք ունի զբաղվելու արտաքին քաղաքականության ոլորտով: Այդ գործառույթն իրականացնում են նախագահի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը:

Մենք միացել ենք քաղաքացիական պաշտպանության ոլորտին հատկացվող գումարների ավելացման առաջարկին: 2020թ. մեկ մլրդ դրամ էր նախատեսված, համարյա ոչինչ չի արվել, 2021թ. նախատեսվել է երկու մլրդ դրամ, համարյա ոչինչ չի արվել կամ շատ անբավարար է արվել, որի պատասխաանտուն ի պաշտոնե պետնախարարն է: Ամեն մարդ իր գործով չի զբաղվում ու զբաղվելու դեպքում էլ դեռ հարց է կարողանո՞ւմ է հաջողել թե ոչ: Օրինակները բազմաթիվ են, ես ընդամենը մի քանի օրինակ ներկայացրեցի: Ես այս օրինակներով ոչ թե անպայման ուզում եմ քննադատական խոսք հնչեցնել, այլ ուզում եմ ներկաների ուշադրությունը հրավիրել ավելի արդյունավետ գործելակերպի վրա:

Պատասխանատվություն, արհեստավարժություն, նպատակայնություն: Սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնք ունենում է ցանկացած հաջողած կառավարություն: Պետք է ասել, որ այս կառավարությանն անգամ ամենամեծ ցանկության դեպքում նման բառերից որևէ մեկը չենք կարող վերագրել, ուստի ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2021թ. բյուջեի կատարողականին:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company