ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Փորձ է արվում վերացնել արցախահայության ստեղծած պետականությունը

02 Հուլիս 2022

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է հանձնաժողովի գործունեության, Արցախի հարցով ընթացող բանակցությունների ձևաչափի, ընթացքի մասին:

-Պարոն Բալայան, հետպատերազմյան շրջանում ի՞նչ խնդիրներ են առաջացել հանձնաժողովի աշխատանքների հետ կապված և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

-Արցախյան երրորդ պատերազմից հետո մեր բնականոն կյանքը կազմակերպելու տեսանկյունից բազում խոչընդոտներ ունենք, այդ թվում՝ նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Խնդիրներն ավելի շատ են արտաքին հարաբերությունների ոլորտում, որովհետև հարցը կապված է Արցախի միջազգային ճանաչման, նրա կարգավիճակի հետ, իսկ հանրությունը քաջատեղյակ է, որ բավականին մեծ ճնշումներ կան: Այդ ճնշումների պարագայում կազմակերպված աշխատանքը նույնպես դժվարանում է:

Մի փաստ նշեմ. 2018-2020թ. այսինքն՝ նախքան պատերազմը, Արցախի Հանրապետություն է ժամանել 43 միջազգային պատվիրակություն՝ ոչ միայն խորհրդարանականներ, այլ նաև քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, մշակութային գործիչներ: Այդ մարդկանց միջոցով հնարավորություն կար որոշ չափով մեր դատը առաջ տանելու, փորձելու հասկանալի դարձնել մեզ աշխարհին: Սա մի խողովակ էր, որը բավականին լավ աշխատում էր։ Ցավոք սրտի, այդ խողովակն այսօր փակված է: Բավականին մեծ խոչընդոտներ կան դրսի պատվիրակությունների՝ Արցախ ժամանելու տեսանկյունից, մյուս կողմից էլ՝ ավելի են դժվարացել մեր պատվիրակությունների այցելությունները այս կամ այն երկրներ: Իհարկե, նախկինում էլ կար այդ խնդիրը, հիմա այս տեսանկյունից ավելի վատ իրավիճակ է ստեղծվել:

Հանձնաժողովի աշխատանքների հետ կապված՝ արձագանքում ենք այս կամ այն հարցերին, որոնք վերաբերում են Արցախի հիմնախնդրին: Որպես պատգամավորներ՝ փորձում ենք հանրության, լրատվամիջոցների հետ շփվել, որպեսզի որոշակի հանրային մթնոլորտ ձևավորվի՝ դուրս գալու այն հոգեբանական ճգնաժամից, որի մեջ գտնվում ենք բոլորս: Այս ոլորտում բոլորս անելիք ունենք. հասարակության հետ շփվելու, փորձելու հասարակության ուժերը մեկտեղել, իրար մեջ գոյութուն ունեցող հակակրանքը, անհամաձայնությունը մեղմել և միասնական ճակատ ձևավորել:

-Իսկ ՀՀ-ի համապատասխան հանձնաժողովի հետ համագործակցո՞ւմ եք: Շատ է խոսվում, որ հետպատերազմյան շրջանում երկու պետությունների միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում:

-Ինչպես Ազգային ժողովի մյուս հանձնախմբերի միջև չկա որևէ կապ, համագործակցություն ոչ թե մեր, այլ ՀՀ մեր գործընկերների պատճառով, նույն իրավիճակում նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովներն են: Փորձ է արվում որոշակի մթնոլորտ ձևավորել մշակութային, կրթական ոլորտների հանդիպումներով, բայց սա շղարշ է, իրականում այդ հարաբերությունները չկան: Սա ցավալի է, բայց փաստ է:

Ես փորձ կատարել եմ Ստեփանակերտում հանձնաժողովների հանդիպում կազմակերպել, բայց «քաղաքավարի» մերժում եմ ստացել: Գիտեի, որ կմերժեն, որովհետև ընդհանուր մթնոլորտը, վերաբերմունքն է այդպիսին, դա տեսանելի է: Բայց կարող եմ ասել, որ այս հարցում մեր գործընկերները սխալվում են: Նրանք այսպես են մտածում՝ չունենալ հարաբերություններ, Ադրբեջանին չջղայնացնել և փորձել հարցերին լուծումներ ապահովել, բայց դա չի ստացվելու, որովհետև Ադրբեջանն ունի այլ ծրագրեր ու ցանկություններ, և անկախ այն հանգամանքից՝ այցելեն կամ ոչ, փորձեն համագործակցել, դրանից դուրս ինքն ունի իր քաղաքականությունը: Սա պետք է մեր գործընկերները լավ հասկանան: Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ձգտում են խաղաղության, բայց դա կարող է չլինել, այսինքն՝ իրենք էլ դա լավ գիտեն:

Մյուս կողմից էլ՝ փորձել ձև անել, թե ոչինչ չես տեսնում, չես նկատում, մեզ համար ավելի վտանգավոր է: Սա նշանակում է՝ նիրհի մեջ մտնել, գործնական ոչինչ չանել քո դիմադրական կարողությունները մեծացնելու, քո անվտանգային համակարգը ամրապնդելու և քո ապագան կառուցելու տեսակետից:

-Հունիսի 24-ին Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախի հարցով բանակցություններում ԵԱՀԿ ձևաչափը չկա: Այդ դեպքում ի՞նչ ձևաչափով են ընթանում բանակցությունները:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ցանկալի կլիներ, որ գործեր: Սա ոչ միայն Արցախյան հիմնահարցը հարթելու, լուծելու գործիք է, այլ միաժամանակ նաև առիթ է տարբեր բևեռներում գտնվող ուժային կենտրոններին իրար մոտ բերելու: Եթե նայում ենք բանակցային գործընթացի ողջ ժամանակահատվածին, ապա տեսանելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող երկրները այս հարցում համարյա համակարծիք էին: Կարգավորման հիմքում դրված երեք՝ ազգերի ինքնորշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները խոսում են այն մասին, որ կար որոշակի կոնսեսուս, համաձայնություն:

Ցավոք սրտի, ուկրաինական դեպքերը մեզ նոր մարտահրավերների առաջ կանգնեցրին, և այս երկրների միջև եղած հակասությունը խորացավ, թշնամական դարձավ: Այս ամենից ելնելով է, որ ՌԴ արտգործնախարարը ոչ միայն Բաքվում, այլ նաև այլ վայրերում խոսել է այդ թեմայով: Բայց չպետք է մոռանալ, որ նա տարբեր հայտարարություններ է արել, այդ թվում՝ նաև Փառուխի հետ կապված: Սա դիվանագիտություն է: Ամեն նախադասություն, ամեն ստորակետ որոշակի ուղերձ է՝ նայած որ երկրից, որ միջազգային կառույցից կամ ում շուրթերով է հնչում: Իհարկե, այս ամենը մտահոգիչ է, բայց մյուս կողմից էլ մեզ պետք է դա մղի դիվանագիտության ասպարեզում նոր գործողությունների, որպեսզի ճշտենք, թե այդ բառերի տակ ինչ է թաքնված, իրական միտքը, նպատակը որն է և ուժերի ներածին չափ փորձենք այդ ամենն օգտագործել՝ ի նպաստ մեր անվտանգային համակարգի և Արցախյան հիմնահարցի կարգավորման:

Անկախ նրանից, թե թշնամական երկրից են ուղերձներ հնչում կամ բարեկամական, մեզ համար կան «կարմիր գծեր»: Ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ հայտարարության մեջ դա բաց տեքստով ներկայացվեց մեր հանրությանը, աշխարհին, բարեկամներին ու թշնամիներին: Մենք ընտրության հնարավորություն էլ չունենք. մեզ մի անկյուն են մտցրել և այդ անկյունից մենք պետք է փորձենք դուրս գալ, իսկ դուրս գալու ելքը ազատության, անկախության ճանապարհն է:

-Հունիսի 16-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՌԴ-ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արցախի հարցով ԱՀ իշխանությունները կիսում են ՀՀ իշխանությունների տեսակետը: Դուք ի՞նչ տպավորություն ունեք այս առումով:

-Տեղեկատվական դաշտը և դրանից դուրս եղած տեղեկությունները վերլուծելով՝ պիտի ասենք, որ մոտեցումներն առ այս պահը տարբեր են: Արցախի Հանրապետության թե գործադիր, թե օրենսդիր մարմինների պատասխանատուներից որևէ մեկը չի ժխտել դա: Այդ հարցի շուրջ Արցախի պաշտոնյաներն արձագանքել են, խոսքը վերաբերում է ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին: ՀՀ նախագահի ասածը, թե ինքն ինչպես է ընկալում, որևէ առնչություն չունի մեր ուղեգծի հետ: Իրավունք չունեն մեր անունից խոսելու: Այդ իրավունքը մեր ժողովուրդը մեզ է տվել, և մենք անում ենք այն, ինչ ժողովուրդը ցանկանում է:

-ՀՀ-ի հետ կապող նոր կառուցվող ճանապարհը ինչքանո՞վ կարող է անխափան կապ ապահովել ՀՀ-ի հետ: ՀՀ վարչապետն իր վերջին ասուլիսի ժամանակ նշել է, որ այն ավելի անվտանգ։ Ինչքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

— Ճանապարհի անվտանգ կամ վտանգավոր լինելու առումով մի քիչ դժվարանում եմ խոսել, որովհետև անձամբ այդ ճանապարհով չեմ անցել և դժվար եմ պատկերացնում ինչպիսին է լինելու: Միայն կարող եմ ասել, որ գործող ճանապարհը մեզ համար ավելի շահեկան է: Առաջինը՝ ժողովուրդը սովորել է այդ ճանապարհին, երկրորդը՝ չպիտի մոռանանք, որ այդ ճանապարհի վրա հայկական բնակավայրեր կան: Երբ 1921թ. Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, դրանից հետո մինչև 1923թ. ԼՂ ինքնավարության հետ կապված վեճեր էին ընթանում. Ադրբեջանը չէր ցանկանում ինքնավարություն տալ: Այդ ժամանակ Ադրբեջանի կենտգործկոմի նախագահ Կասումովի ստորագրությամբ մի փաստաթուղթ կազմվեց, որտեղ ներկայացված էին ԼՂԻՄ-ի կազմում ընդգրկված բնակավայրերը: Այդ 212 բնակավայրերից մեկը հենց Ավդալարն էր (Բերձոր, Լաչին): Հետագայում որոշ բնակավայրեր ԼՂԻՄ-ից «խուզվել» են, այդ թվում՝ Բերձորը:

-ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հաճախ է հնչում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ինչո՞վ եք դա բացատրում. բանակցություններում միայն այդ հարցն է քննարկվում:

-Զարգացումները դրան են տանում, դրա համար մշտապես հնչեցվում է այդ հարցը, ամեն կերպ փորձ է արվում վերացնել արցախահայության ստեղծած պետականությունը: Սա է այդ ամբողջ պայքարի էությունը: Արցախի պետականությունը ստեղծվել է 1991թ. գործող օրենքների՝ ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային օրենքների շրջանակներում: Այսօր նորից հետվերադարձի գործընթաց է ընթանում:

Ճիշտ է, մենք միջազգայնորեն ճանաչված չենք, բայց նույն Ադրբեջանը առաջին պատերազմի ժամանակ մեզ հետ բազմիցս բանակցել է: Եթե մենք չկայինք, ո՞ւմ հետ է բանակցել, զինադադար ստորագրել: Նշանակում է՝ իրենք էլ էին ճանաչում, որ այդ պետությունը կա: Հիմա ուժերի դասավորվածությունը փոխվել է, Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին, վերջինիս ֆինանսական հնարավորությունները մեծ են, տնտեսական կապեր ունի տարբեր երկրների հետ, և սա թույլ է տալիս, որ ինքը մեզ վրա ճնշումը մեծացնի: Սակայն 30 տարի առաջվա իրադարձությունները փաստում են, որ Արցախի Հանրապետությունը եղել է և հիմա էլ գոյություն ունի՝ չնայած ջլատված, տարածքի 75%-ը բռնազավթված, այնուամենայնիվ գոյություն ունի:

Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company