ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Չաւուշօղլուն Հայաստանի վարչապետի պաշտպա՞ն…

05 Հուլիս 2022

Հայոց Ցեղասպանութիւնը իրագործած, անպատիժ մնացած ու Մեծ Եղեռնը ժխտող թուրք բորենիների ժառանգութիւնն ամենայն «սրբութեամբ» պահպանող ու փառաբանող մերօրեայ Թուրքիայի դիւանագիտութեան թիւ-1 լարախաղաց Չաւուշօղլուն կրկին դատապարտում է Սփիւռքահայերին ու Հայաստանի ընդդիմադիրներին։

Միաժամանակ զառանցում է, թէ իբր հայկական այդ երկու հատւածները խանգարում են հայ-թուրքական հաշտութեանն ու յարաբերութիւնների կարգաւորմանը։

Նա բացէիբաց յայտարարում է, թե ընդդիմադիրները Երեւանում յարձակւում են երկրի վարչապետի տան վրայ։ Աւելացնում է նաեւ, թե որոշ շրջանակներ, ճնշելով ՀՀ իշխանութիւններին, խանգարում են տարածաշրջանում խաղաղութեան հասնելու Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ծրագրին։
Հասել ենք այնտեղ, որ թուրք նախարարը արդէն լկտիացել է այնքան, որ իրեն թոյլ է տալիս ոչ միայն անամօթաբար միջամտել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, այլեւ համարձակւում է յորդորել իշխանութեանը, որ խանգարողներին պէտք է սաստել, որպէսզի «ցանկալի հաշտութիւնը» ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ադրբեջանի հետ իրականութիւն դառնայ։

Հերթական յորդորներին էլ ինչ խօսք՝ զուգորդւում են անցնող երկու տարում, այսինքն Արցախեան յետպատերազմական շրջանում թուրքական նոյն թէզերը, ըստ որոնց՝ Թուրքիան Հայաստանի հետ ցանկացած յարաբերութեան հարցում համադրւած քայլ է պահում Ադրբեջանի հետ, բոլորովին էլ չմոռանալով շեշտել «Զանգեզուրի միջանցք»-ի ապաշրջափակման հարցը՝ Հայաստանի իշխանութիւնների կողմից…

Թուրքիայի պատերազմատենչութիւնն ու հարեւանների հետ ոչ-խաղաղ գոյակցութեան փաստերը այնքան են ակներեւ, որ հիմնաւորելու կարիք իսկ չունենք։ Բաւական է յիշել թուրք-սիրիական ու թուրք-կիպրայունական յարաբերութիւնները, 10-ամեակներ շարունակ քուրդ ազգաբնակչութեանը ճնշել-կոտորելը…

Զարմանալին, սակայն, այդ փաստերին անտես ձեւացող Հայաստանի իշխանաւորների կողմից հակառակը պնդելու հետեւողականութիւնն է, որով էլ ջանադրաբար փորձում են արդարանալ ինչպէս հայաստանեան, այնպէս էլ սփիւռքեան հասարակայնութիւնների մօտ…

Այսօր հայաշխարհը կանգնած է ազգային ու պետական ճգնաժամի բարդագոյն վիճակի առջեւ, որի առաջին պատասխանատուն նոյնինքն իշխանաւորներն են։

Այսպէս թէ այնպէս ընդունելով պատասխանատւութիւնը՝ իշխանաւորները, սակայն, մեղքի բաժինը ոչ թէ իրենց այլ ուրիշների վրայ են բարդում (նախկիններ, «դասալիք զինւորականներ», ընդդիմութիւն ու …)։

Կը յաջողե՞ն արդարանալ իշխանաւորները, ցոյց կը տայ ժամանակը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարկաբեկւող դիմադրական շարժման հոսանքներն ու դեռեւս սպասողական վիճակում գտնւող լուռ հասարակայնութիւնը։ Սա, անշուշտ, ապագայի հաշւին կարող է յուսալի հեռանկար ուրւագծել։

Յուսալքողն ու մինչեւ իսկ բարոյալքողը, ցեղասպանների ժառանգորդի յորդորներին ենթարկւելն ու իշխանական երերուն աթոռը ամէն գնով պահելու մարմաջն է…


ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company