ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մինսքի Խմբակի Համանախագահութեան Վերականգնման Հարցին Մէջ` Յոյս Եւ Մտավախութիւն

06 Հուլիս 2022

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարի Եւրոպայի եւ Եւրասիոյ հարցերով տեղակալ Քերըն Տանֆրիտ 18 յունիսին «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանին հետ բացառիկ հարցազրոյցի ընթացքին յայտարարեց, որ հակառակ այն իրողութեան, որ Ուքրանիոյ դէմ պատերազմին պատճառով Միացեալ Նահանգներ խզած են Ռուսիոյ հետ իրենց յարաբերութիւնները, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցին մէջ պատրաստ են շարունակելու ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակին մէջ համագործակցութիւնը` յանուն խնդիրի խաղաղ եւ տեւական լուծման:

Ռուսական կողմի պատասխանը չուշացաւ: Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրով 24 յունիսին Պաքուի մէջ յայտարարեց. «ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակը Միացեալ Նահանգներու եւ Ֆրանսայի նախաձեռնութեամբ դադրեցուցած է իր գործունէութիւնը»: Ան 8 ապրիլին Մոսկուայի մէջ իր հայ պաշտօնակիցին հետ մամլոյ ասուլիսի ընթացքին արդէն յայտարարած էր. «Չեմ գիտեր, ինչ պիտի ըլլայ Մինսքի խմբակին ճակատագիրը, որովհետեւ մեր այսպէս կոչուած ֆրանսացի եւ ամերիկացի գործընկերները իրենց ռուսատեաց պոռթկումին մէջ Ռուսիոյ առնչուած ամէն ինչ ջնջելու ձգտելով` ջնջած են նաեւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի եռանախագահութիւնը` յայտարարելով, որ այդ ձեւաչափով մեզի հետ պիտի չհաղորդակցին»:

Եթէ Ուաշինկթըն եւ Փարիզ, Լաւրովի պնդումին համաձայն, դադրեցուցած են համանախագահութեան գործունէութիւնը եւ հիմա ետ քայլ կը կատարեն, ապա ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահութեան ձեւաչափի վերականգնումը այժմ կախեալ է Մոսկուայի որոշումէն: Այդ ձեւաչափի վերականգնումը միայն Լեռնային Ղարաբաղի հարցին չ՛առնչուիր, որովհետեւ այդ ձեւաչափը կրնայ դառնալ այն կամուրջը, որուն միջոցով Ուաշինկթըն-Մոսկուա յարաբերութիւնները կրնան ի վերջոյ վերականգնիլ:

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան Եւրոպայի եւ Եւրասիոյ հարցերով գրասենեակը նաեւ 28 յունիսին «Թուիթըր»-ի վրայ գրեց. «ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ամերիկացի համանախագահը այսօր զրուցած է իր գործընկերներուն հետ` քննարկելու համար Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցաւալի է, որ ռուս համանախագահը չընդունեց հրաւէրը. մենք անհամբեր կը սպասենք Մինսքի խմբակի շարունակական աշխատանքին»: Ուաշինկթըն այդպիսով դրական ու բարի կամեցողութեան պատգամ մը յղեց Մոսկուային, որուն ընկալումէն կախեալ է ամէն բան:

Պէտք է ընդունիլ, որ ամերիկեան կողմի նախաձեռնութիւնը անակնկալ մը չէր, այլ ամերիկեան վարչակազմին սկիզբէն յայտարարած նպատակին համահունչ է: Արդարեւ, 19 յունուար 2020-ին Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Էնթընի Պլինքըն ծերակոյտին մէջ այդ պաշտօնին իր հաստատման վերաբերեալ լսումի նիստէն ետք ծերակուտական Էտ Մարէյի հարցումին իր գրաւոր պատասխանին մէջ նշած էր. «Պաշտօնին վրայ հաստատուելու պարագային- ես պիտի խթանեմ Միացեալ Նահանգներու ներգրաւուածութիւնը` գտնելու Լեռնային Ղարաբաղի տագնապի մնայուն լուծումը, որ պիտի ապահովէ Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնը եւ պիտի օգնէ կանխարգիլելու նոր պատերազմի բռնկումը», աւելցնելով, որ ասիկա կ՛ենթադրէ Միացեալ Նահանգներու` Մինսքի խմբակի ձեւաչափով ներգրաւուածութեան աշխուժացում եւ լրացուցիչ դիւանագիտական աշխատանք` երրորդ կողմերու հետագայ միջամտութիւնը կանխարգիլելու համար:

Ռուսիոյ մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Ճոն Սալիվըն ուրբաթ, 29 յունուար 2020-ին իր կարգին յստակ դարձուց, որ իր երկրին նպատակը ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ձեւաչափի լիարժէք վերականգնումն է, երբ յայտնեց. «Միացեալ Նահանգները կը համագործակցին Ռուսիոյ կառավարութեան եւ այս պարագային նաեւ Ֆրանսայի կառավարութեան հետ` իբրեւ Մինսքի խմբակի համանախագահ, եւ մենք կ՛ուզենք շարունակել այս հարցերու շուրջ մեր համագործակցութիւնը»:

Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտըն, սակայն, իր վարչակազմին այս նպատակի իրագործումը մեծապէս դժուարացուց, երբ ապրիլ 2022-ի կիսուն Միացեալ Նահանգներու Այոա նահանգին մէջ իր արտասանած մէկ խօսքին մէջ իր ռուս պաշտօնակիցը «բռնապետ» կոչեց, իսկ Ուքրանիոյ մէջ Ռուսիոյ զինուորական գործողութիւնը «ցեղասպանութիւն»` այդպիսով Մինսքի խմբակի համանախագահութեան ձեւաչափէն հրաժարելու ոսկի առիթ մը ընծայելով Մոսկուայի, որուն նախընտրած թիւ մէկ ձեւաչափը բնականաբար, 9 նոյեմբեր 2020-ի եռակողմ` Հայաստան-Ռուսիա-Ազրպէյճան ձեւաչափն է: Ռուսիան Մինսքի խմբակի ձեւաչափը մինչեւ հիմա կ՛ընդունէր` նկատի ունենալով, որ ատիկա Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման համար միջազգային միակ լիազօրուած ձեւաչափն է:

Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան բանբեր Մարիա Զախարովա 22 յունիսին իր կարգին յայտարարեց. «Կը կասկածիմ Քերըն Տանֆրիտի յայտարարութեան անկեղծութեան: Եթէ Ուաշինկթընն ու Փարիզը իսկապէս կարեւոր կը նկատէին Մինսքի խմբակի միջնորդական իւրայատուկ ձեւաչափը, ապա անոնք իրենք իրենց պիտի չարտօնէին անտեսել բոլոր մասնակից պետութիւններուն կողմէ հաստատուած լիազօրութիւնը»:

Ան այդպիսով կ՛ակնարկէր պրիւքսելեան Հայաստան-Եւրոպական խորհուրդ-Ազրպէյճան ձեւաչափին, որ վստահաբար կը վայելէ Ուաշինկթընի լռելեայն աջակցութիւնը եւ պատասխան քայլ մըն է Ռուսիոյ 9 նոյեմբեր 2020-ին կատարած ինքնագլուխ քայլին: Այս բոլորին մէջ պէտք չէ նկատի ունենալ, որ ներկայ կացութեան մէջ Մինսքի խմբակի համանախագահութեան ձեւաչափին վերականգնումը իր միջազգային միակ լիազօրուած ձեւաչափը ըլլալու հանգամանքով ամրապնդուած փոխզիջումնային լուծում մըն է, ինչ որ հայկական կողմին համար յուսադրիչ է:

Միւս կողմէ` կարելի չէ չմտահոգուիլ այն լուրով, որ Ռուսիոյ Ազգային պահակագունդի մասնայատուկ ուժերը Խերսոնի մէջ ուքրանացի հրամանատարի մը տան մէջ յայտնաբերած են փաստաթուղթեր, որոնք կ՛ապացուցեն, թէ ԵԱՀԿ-ի պաշտօնատարները կը գործակցին Ուքրանիոյ գաղտնի սպասարկութեան հետ: Այդ փաստաթուղթերու շարքին են Ռուսիոյ Խրիմի, Ռոստովի, Սմոլենսքի, Պելկորոտի եւ Վորոնեժի շրջաններուն մէջ ռուսական բանակի ստորաբաժանումներու տեղակայման վայրերու ձեռագիր յատակագիծեր:

ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահութեան ձեւաչափի վերականգնումը կրնայ մօտալուտ չըլլալ, սակայն Խերսոնի մէջ յայտնաբերուած փաստաթուղթերու լոյսին տակ ստեղծուած է այն մտավախութիւնը, որ Ռուսիան 3 յուլիսին Եւրոպական խորհուրդի հետ համաձայնագիրներուն իր մասնակցութիւն դադրեցնելէն ետք, ԵԱՀԿ-ի նկատմամբ ալ նոյնպիսի որոշում մը որդեգրէ, ինչ որ Մինսքի խմբակի համանախագահութեան ձեւաչափի վերականգնումը շատ աւելի երկար ժամկէտով պիտի յետաձգէ եւ այդպիսով աճեցնէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի 9 նոյեմբերեան կամ պրիւքսելեան ձեւաչափով լուծման վտանգը:

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company