ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Անհրաժեշտ է ձևավորել հակաճգնաժամային կառավարություն. Սուրեն Պարսյան

07 Հուլիս 2022

2022 թվականի հունիս ամսին գրանցվել է երկնիշ՝ 10,3 տոկոս գնաճ։ Միայն սննդամթերքը թանկացել է 17,1 տոկոս։

Անշուշտ, այս թանկացումը պայմանավորված ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին գործոններով։ Օրինակ՝ ներքին գործոններից մեկը այն է, որ հունվար-հունիսի ամիսներին կոմունալ ծառայությունների 4,9 տոկոսանոց գնաճն ավտոմատ ավելացրել է Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքները։

Հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից 20 դրամով կամ 11 տոկոսով թանկացավ ջրի սակագինը, փետրվարի 1-ից միջինը 4,7 դրամով կամ 8 տոկոսով թանկացավ էլեկտրաէենրգիայի սակագինը, իսկ արդեն ապրիլի 1-ից 4.7 դրամով կամ 4 տոկոսով բարձրացավ բնական գազի սակագինը։

Հունիս ամսվա բարձր գնաճի վրա մեծ ազդեցություն է թողել նաև գյուղատնտեսության ոլորտի շարունակվող անկումը, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գյուղ ոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս։ Այս իրավիճակում կանխատեսելի էր բանջարեղենի գների 45,8 տոկոսանոց գնաճը, իսկ մրգերի դեպքում գնաճը կազմում է 16,2 տոկոս։

Արդեն բոլորին պարզ է, որ Հայաստանի կենտրոնական բանկը արդեն երկրորդ տարին է, որ ձախողում է իր դրամավարկային քաղաքականությունը։ Այս տարվա համար ԿԲ-ն կանխատեսում էր 4 տոկոսանոց գնաճ, այն դեպքում, երբ փաստացի գնաճի տեմպը կրկանակի ավել է։ Նույնիսկ ԿԲ-ի կողմից խրախուսվող թանկ դրամի քաղաքականությունը ի վիճակի չէ լուծել Հայաստանի գնաճի խնդիրը, բայց անհեռատես այդ քաղաքականությունը մեծ վնասներ է հասցնում մեր տեղական արտադրողներին և արտահանողներին, ինչի պատճառով կարող են փակվել հազարավոր աշխատատեղեր։

Բարձր գործազրկության և աղքատության պայմաններում մարդիկ պարտադրված են իրենց եկամտի մեծ մասը ծախսել զուտ սննդամթերք ձեռք բերելու համար։ Նույնիսկ այդ պարագայում վերջին ամիսների ընթացքում Հայաստանում 80000-ով ավելացել է թերսնված մարդկանց թիվը։

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության ուշացած և ոչ հասցեական սոցիալական ծրագրեր չեն կարողանալու մեղմել մեր հասարակության աղքատացման գործընթացը։

ԱՌԱՋԱՐԿ․ գործող իշխանությունները պետք է ամբողջությամբ փոխեն սոցիալ-տնտեսական և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին։ Անհրաժեշտ է ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որը կմշակի և կյանքի կկոչի ոլորտային նոր քաղաքականություններ։

Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company