ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սա պարզունակութեան հետևանք չէ

08 Հուլիս 2022

Զարեհ Աճէմեան

Երբ իշխող ուժը երկրի ճգնաժամային օրերին սկսում է իրական կեանքի պահանջներից կտրուած ու ամբողջութեամբ առաջնահերթութիւն չունեցող հարցեր առաջ քաշել, շատերի մօտ տպաւորութիւն է ստեղծում որ իշխանութիւնները անփորձ ու պարզունակ են: Ամեն օր երկրի հողերի մի մասը կորցնող, բանակ ունենալուց փաստօրէն զրկուած ու ԱԺ նիստերը կաթուածահար դարձած երկրի համար այլապէս ինչպէս պէտք է բացատրել ճաշարաններում աղամանի գործածութեան կամ նմանատիպ անկարևոր հարցերի մասին օրէնքներ անցկացնելն ու գործադրութեան յանձնելը:

Նման չբացատրուող ու երկրի առաջնահերթութիւններին բոլորովին անհամապատասխան քայլ է նաև Ազգային Ժողովի փոխ խօսնակ Իշխան Սաղաթելեանին և մի շարք այլ ընդդիմադիր պատգամաւորներին իրենց ունեցած պաշտօններից զրկելու գործընթացը: Բայց նման որոշում, որ ուղղակի գալիս է վարչապետի պաշտօնը զբաղեցրած անձի կողմից չի կարող սոսկ պարզունակութեան հետևանք լինել: Ճանաչելով իր դրսեւորած նկարագրային գծերը և իր հիւանդագին դրսեւորումները շատ հեշտ կարելի է սա ևս վերագրել իր կողմից անձնական վենդետայի ու երկրի հաշուին իր եսը պարտադրելու հերթական փորձի, սակայն ընտրուած ժամանակը և այլ մանրամասնութիւնները վկայում են, որ այս որոշումը ոչ թէ սոսկ անձնական վենդետայի հերթական անհեթեթութիւն է, այլ փորձ ընդդիմադիր գործիչին իր պաշտօնի բերումով ունեցած արտաքին քաղաքական կապերից ու յարաբերութիւններից զրկելու համար: Մի փորձ, որ չի կարող յաջողել նկատի ունենալով Սաղաթելեանի ձեռնհասութիւնը ՀՅԴ և Հայ Դատի համաշխարհային ցանցին:

Անցնենք վերջին օրինակին: Չնայած ՔՊի նշանակած Աննա Վարդապետեանը ՀՀ գլխաւոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ին, սակայն Արթուր Դաւթեանն իր պաշտօնավարութեան վերջին երկու ամիսները աւելի «բեղուն» դարձնելու համար կամ գուցէ իր ապագայ պաշտօնը ապահովելու համար Յուլիսի 4-ին գլխաւոր դատախազութեան պետական շահերի պաշտպանութեան վարչութեան անունից նոր գիւտ կատարեց, որից կարծես անտեղեակ էին մեր ժողովուրդն ու պետութիւնը:

«ՀՀ գլխաւոր դատախազութեան պետական շահերի պաշտպանութեան վարչութիւնը պետութեան ոչ գոյքային շահերի պաշտպանութեան ոլորտում կատարած ուսումնասիրութեամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրօնական, սեռական կամ այլ խտրականութիւն, ՀՀ-ում շրջանառութիւնն արգելուած նիւթերի, այդ թւում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացայայտ հրաւէր պարունակող կամ յանցաւոր այլ դրսեւորում ունեցող տեղեկատուութեան տարածումը»:

Ի հետևումն այս բացառիկ բացայայտմանը դատախազութիւնը օրինակներ բերելով այլ երկրների փորձերից առաջարկում է ինտերնետ ոլորտում պետական վերահսկողութիւն իրականացնել:

Ոչ ոք կարող է դէմ լինել ինտերնետի ոլորտի վերասկողութեան յատկապէս այն երկրներում որ արտաքին չնչին գումարներով կարելի է հանրային կարծիք ձևաւորել կամ աղքատութեան պատճառով անապահով խաւը հեշտութեամբ կարելի է ներգրաւել ապօրինի գործողութիւններում: Սակայն ինտերնետի անվերահսկելիութեան պատճառով իշխանութեան հասած և Ֆէյսբուքեան ֆէյքերի բանակի աջակցութիւնը վայելող իշխանութեան համար ինտերնետի վրայ պետական վերահսկողութիւն կատարելու միակ շարժառիթը կարող է լինել ընդդիմադիր տեսակէտների քաղաքական սահմանափակումը: Այլապէս նոյն իշխանութիւնը ինքը թէ թմրադեղերի գործածութեան օրինակացնման և թէ ատելութեան մշակոյթի զարգացման նախակարապետն է:

Մէդիա.էյէմ կայքի մեդիա հետազօտող՝ Սամուէլ Մարտիրոսեանը ակնարկելով այլ երկրների փորձին այս մասին գրել է-«սկզբից յայտարարուելու է պայքար համացանցում թմրադեղերի, ինքնասպանութիւնների կոչերի դէմ։ Իսկ յետոյ մի գեղեցիկ օր մենք յայտնաբերելու ենք, որ պետութիւնը զբաղւում է արգելափակումներով։ Ընդ որում՝ հիմնականում քաղաքական բնոյթի»: Հետաքրքիրն այն է, որ այս կայքը հրատարակւում է մի շարք օտարերկրեայ կազմակերպութիւնների, ինչպիսին են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութիւն (USAID) և Շուեդիայի միջազգային զարգացման գործակալութեան (SIDA) աջակցութեամբ:

Առաջին հայեացքից անփորձութեան, երկրի առաջնահերթութիւնները չհասկնալու և պարզունակութեան հետևանք թուացող իշխանութեան անհեթեթ քայլերը շատ աւելի խոր և երկարատև ծրագրերի նախաքայլերն են: Սա պարզունակութեան հետևանք չի կարող լինել:

oragark.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company