ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Հայաստանը չկար կամ՝ բիրմինգհեմյան դասեր․ Լիլիթ Գալստյան

13 Հուլիս 2022

Բիրմինգհեմից, ուր տեղի էր ունենում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, վերադարձել եմ ծանր զգացողությամբ։ Իհարկե, մեծ սպասումներով չէի մեկնել, բայց Հայաստանի պարտություններից ու շարունակվող վայրէջքներից հետո առաջին անգամ բախվեցի միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացվածությանն ու, ծանր է խոստովանել՝ Հայաստանի իբրև պետականության դեվալվացիային։ (Այս խոսքերը գրում եմ անսահման ցավով)։

Իհարկե, ոչ մի պատահական բան։ Սա Հայաստանի կողմից վերջին տարիներին վարվող արտաքին քաղաքականության, ռազմավարական դաշնակիցների հետ տարվող անհասկանալի, անլուրջ, երկդիմի քաղաքականության, ավելի շուտ՝ դրա բացակայության, քաղաքական մեծամասնության դիլետանտության, ազգային շահերը չգիտակցելու և ստորադասելու հետևանքն է։ (Հակված եմ մտածելու, որ սա նաև հանձնառություն է․ իշխանություն պահելու գին)։

Ցավոք, սա նաև աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության հետևանքն է․ աշխարհաքաղաքական նոր միջավայր, ուր Հայաստանը որպես տարածաշրջանային գործոն չկարողացավ ճիշտ դիրքվորվել ու շարունակում է իր անղեկ վայէջքը․․․։

Չկարողացավ, որովհետև ի թիվս վերը նշված նախապայմանների, Հայաստանը բզկտվել էր նաև ներսից։ Հայաստանում տիրող ներազգային պառակտվածության սոսկալի մակարդակը, բնականաբար, թուլացրել էր նաև մեր պետականության և հայ հավաքականության իմունիտետը/դիմադրողականությունը։

ԵԱՀԿ 29-րդ վեհաժողովն (հուլիսի 1-6, Բիրմիգհեմ) ամբողջովին սևեռված էր ռուս-ուկրաինական հակամարտության վրա։ Բոլոր բանաձևերն ուղղված էին Ռուսաստանի դատապարտմանը, քաղաքական և տնտեսական սանկցիաների խստացմանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության ամրապնդմանը։

Աշխարհն այլևս նախկինը չի լինելու․ սա շատ հստակ է։

Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նաև շարունակելով կրկնակի ստանդարտների քաղաքականությունը, ԵԱՀԿ-ն այս անգամ էլ կույր, խուլ և համր ձևացավ՝ որևէ կերպ չանդրադառնալով ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային զենքերի կիրառմանը, ինքնորոշման իրավունքին, հայկական մշակությանին ժառանգության ոչնչացմանը, փախստականներին, անգամ գերիների վերադարձին․․․

Այս հարցերից և ոչ մեկը տեղ չգտավ ո՛չ Քաղաքական և ոչ էլ՝ Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում և բանաձևերում։

Հայաստանը չկար․․․ չկար, որովհետև պաշտոնական Հայաստանի կողմից վարվող «խաղաղության» օրակարգը ջնջել, չեզոքացրել է մեր ազգային շահերն ու արժանապատվությունը։

Որովհետև այսպես խոսում են պարտվածի հետ, այդպես են վերաբերվում խաղաղություն մուրացողին։ Հայաստանի հեղինակությունն ու արժանապատվությունն, այնուամենայնիվ, հնարավոր է վերաանգնել։

Եվ, երբ իմ երկու ելույթներում շեշտեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորման անխուսափելիության, Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման, Արցախում էթնիկ զտումների հեռանկարը կանխելու, գոյաբանական խնդիրների, հայ գերիների լիակատար ազատման, ինքնորոշման իրավունքի և հումանիտար խնդիրների մասին, ադրբեջանցիներն անմիջապես արձագանքեցին, որ Արցախյան հակամարտությունը լուծված է, Ադրբեջանը, Հայաստանն ու Շարլ Միշելը պայմանավորվել են․․․

Շատ դժվար է, անգամ անհնար համոզիչ լինելը, երբ զուգահեռաբար, Ֆրանսիայի հարավներում, Հայաստանի հանրության թիկունքում ՀՀ-ի անունից թուրքերի հետ բանակցություններ են ընթանում Թուրքիայում ՀՀ հյուպատոսություն բացելու առնչությամբ․․․

Հայաստանին չհաջողվեց բանաձևերում ներառել Հայաստանին կամ Արցախին առնչվող որևէ՝ անգամ հումանիստական լրացում, որոնք վերաբերվում էին ռազմական գերիների անհապաղ վերադարձին, փախստականներին, Շուշիից և Հադրութից տեղահանվածների հիմնախնդիրներին, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը։

Եվ ոչ պակաս կարևոր մի բան՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանն ու Թուրքիան աներևակայելի կրքով քվեարկում էին Ռուսաստանին դեմ, նրա ռազմաքաղաքական և տնտեսական մեկուսացումը կատարյալ դարձնող բոլոր բանաձևերը։

ԴԱՍԵՐ․

-Մենք անհասկանալի ենք, անգամ՝ ձանձրալի և անհետաքրքիր աշխարհին։ «Շատ վատ է» սա էր կարճ զրույցների ընթացքում ԵԱՀԿ մեր գործընկերների հավաքական տեսակետը։ Սա մեր ներքին քաոսացման արձագանքն է, գործոն չլինելու Հայաստանի ներկա վիճակի հետևանքը։

-Եվ, այնուամենայնիվ, սա դեռ վերջը չէ։ Հայաստանի հեղինակությունն ու արժանապատվությունը հնարավոր է վերականգնել։ Միջազգային բոլոր հարթակներում պետք է շարունակել աշխատել, կազմակերպվել, ներայացնել Հայաստանի ազգային, պետական շահը։

-Աշխատել ամենօրա ռեժիմով, համահայկական տարողությամբ և ներուժով, աշխատել պրոֆեսիոնալ գործիքներով, ազգային, պետական մտածողություն ունեցող կադրերով։

-Այդ աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը, որը Ազգային Անվտանգության ռազմավարության կարևորագույն բաղադրիչը պետք է լինի։

-Հնարավոր է հաջողել, եթե այս խնդիրների շուրջ կա ազգային համախոհություն /կոնսենսուս/ քաղաքական և բարոյական լեգիտիմություն ունեցող իշխանություն։

-Պետականության կոլապսի ներկա պայմաններում, ներազգային պառակտվածության, քաղաքական հաշվեհարդարների և խորացող բռնատիրության ներկա մակարդակում սա գրեթե անհնար է։ Հանրության մեծ մասը, նաև օբյեկտիվ պատճառներով, չի գիտակցում մեր կազմաքանդման խորությունը, անվտանգաին, գոյաբանական սպառնալիքները։

-Ազգային գաղափարների շուրջ համախմբումը /կոնսոլիդացիան/ կարող է փրկարար օղակ լինել։ Սրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, քաղաքական անկեղծություն, ազգային արժեքային հենարան։

Ունե՞ն այս իշխանություններն այս կամքը, Ո՛Չ։

Ժամանակ ունե՞նք, Ո՛Չ։

Կարո՞ղ ենք, Այո՛։ Կարող ենք նոր որակի իշխանությամբ։

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company