ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր հակադարձութիւնը պիտի ըլլայ հզօր, անխնայ, անյապաղ, տեղաշարժային

13 Հուլիս 2022

Ներկայիս տարածաշրջանի ուժերու դասաւորման մէջ, հայկական կողմը կը գտնուի իր ամենէն անզէն, անօգնական և սնանկ դրութեան մէջ։ Մեր աչքերուն առջև բացուող հանրագումարը (bottom line) ողբալի է և վիրաւորական։ Մենք պարզապէս դադրած ենք գործօն դերակատար ըլլալէ մեր իսկ ազգային պաշտպանական քաղաքականութեան դիրքերէն։

Պատկերը հետևեա՛լն է։

(ա) Արևմուտքը, որուն վրայ իր գրաւը դրած է Փաշինեանի պարտութեան վարչակարգը, վստահելի նեցուկ չի կրնար ըլլալ Հայաստանի և Արցախի համար և չէ։ Այն ՀՀ իշխանութիւնը, որ այսօր կ՚ապաւինի Արևմուտքին, սնանկ է և պարտուած՝ դեռ այս բարդ ճանապարհի մեկնարկին։ Հայաստանն ու Արցախը պարզապէս գոյութիւն չունին Արևմուտքի շահերու աղիւսակին մէջ։

(բ) Ռուսաստանը — Ուկրայինայի պատերազմով — իր դիրքերն է, որ կ՚ամրապնդէ Արևմուտքի և Թուրքիոյ դէմ։ Իր առաջնահերթութիւններն են՝ (1) սեպ խրել ԱՄՆ-ի և Եւրոպայի շահերուն միջև և ներսէն տկարացնել ՆԱԹՕ-ն։ (2) Իր հակակշռին տակ առնել փանթուրքիզմի բոյները ՌԴ-ի և Կեդրոնական Ասիոյ մէջ։ (3) Սև Ծովը ազատել Թուրքիոյ մենատիրութենէն։

(գ) Կովկասի կնճիռը շատ աւելի բարդ կը թուի ըլլալ։ Ալիև կրցաւ կաշառել Մոսկուայի establishment-ը և Մոսկուայէն «գնել» իր յաղթանակը Հայաստանի դէմ…Կը թուի, թէ Մոսկուա իր կրաւորական խաղով «զոհեց» Ռուսաստանի հեռահաս շահերը Կովկասի մէջ։ Իրականութեան մէջ, ան, իր կարգին, առաւելութիւններ ապահովեց ինքզինքին համար Հայաստանի հաշւոյն։ Ան այսօր կախեալի դիրքերուն մէջ կը պահէ Ալիևը այն յոյսով, որ Մոսկուա ի վերջոյ կը յաջողի Ազրպէյճանը հեռացնել Թուրքիայէն…Այս խաղը դեռ ընթացքի մէջ է։ Շուշիի պայմանագիրը ցոյց կու տայ, որ դժուար և կոտորակուած խաղ է ըլլալու այս մէկը։ Բայց ի վերջոյ Մոսկուա լուրջ շանսեր ունի այս մարզին մէջ։ Մոսկուա կարողութիւնը ունի այս խաղատախտակը իր հակակշռին տակ պահելու։

(դ) Ողբերգութիւնը այն է, որ այսօրուան Մոսկուան շատ քիչ արժէք կը կապէ Հայաստանին։ Ի տարբերութիւն Ազրպէյճանի՝ առայժմ Հայաստանը զուրկ է լծակներէ Մոսկուայի մէջ «խաղացող»ի դիրքերէ գործել կարողանալու համար։ Այդ իսկ պատճառով, Մոսկուայի և Արևմուտքի շահերը կը համընկնին Փաշինեանի կապակցութեամբ։ Երկուքն ալ կ՚ուզեն Փաշինեանը…Երկուքն ալ կարևոր կը համարեն Փաշինեանի կերպընկալ վարքագիծը իւրաքանչիւրը իր շահերէն ելլելով։ Իւրաքանչիւրը ԻՐ ՈՒՐՈՅՆ ՅՈՅՍԵՐԸ կը կապէ Փաշինեանի վարչակարգին։ Երկուքն ալ կ՚ուզեն Հայաստանը ունենալ իրենց տրամադրութեան տակ որպէս «ծախու ապրանք»…Հետևաբար երկուքն ալ ամէն ճիգ ըրին և կ՚ընեն ՀՀ Ընդդիմութեան նախաձեռնութիւնները ձախողեցնելու։

Ներկայիս Հայաստանն ու Արցախը կը գտնուին փակուղիի մէջ։ Եւ ենթակա՛յ՝ ազրպէյճանական և թրքական նախայարձակման վտանգներուն։ Առայժմ Ալիևի յարձակողականը կասեցուած է Մոսկուայի և Արևմուտքի կողմէ, բայց այս իրավիճակը կրնայ արագօրէն փոխուիլ։ Պէտք է ենթադրել, որ Բաքու կանաչ լոյս չունի նաև Թուրքիայէն…Մոսկուա, Թեհրան, Անքարա շուտով կը հանդիպին։ Նոյն ատեն Սէուտական Արաբիա կ՚այցելէ Պայտըն։ Կը կրկնեմ։ Դժբախտաբար ներկայիս Հայաստան խաղաքարտեր չունի այս սակարկութեան մէջ դերակատար կարենալ ըլլալու համար։ Այս է իրականութիւնը։ Այն փաստը, որ Նիկոլը կը շարունակէ ըլլալ իշխանութեան գլուխ, ցոյց կու տայ, որ Հայաստան և Արցախ ձախողած են ի սկզբանէ։

Այս ականապատուած դաշտին վրայ, որո՞նք են հայկական կողմի հաւանական կարելիութիւնները։

Ներկայի դրութեամբ, գերտէրութիւններու վերոյիշեալ խաղակարգը խանգարողը կրնայ ըլլալ միայն ՀՀ Ընդդիմութիւնը։ Հայաստանն ու Արցախը այլ խաղաքարտ չունին։ Եւ պէտք է ընդունիլ, որ այս իսկ պատճառով Ընդդիմութեան ձախողութիւնը մեծապէս ճակատագրական բնոյթ ունի այսօր։ Հայաստանի և Արցախի հասարակութեան բոլոր շերտերը պէտք է այս բանը ճիշտ գնահատեն։ Իր կրաւորականութեամբ այս հասարակութիւնը կը դաշունահարէ միայն ինքզինք։ Այս հասարակութիւնը պիտի գիտնայ, որ հզօր Ընդդիմութիւնն է միայն իր ելքը։ Ինք ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ։ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՆ Է։

Միւս կողմէ, կարևոր է անդրադառնալ, որ Ընդդիմութիւնն ալ, իր կարգին, իր ներկայ «մկան»ներով շատ հեռու է որոշիչ զանգուած հանդիսանալէ։ Հետևաբար ան կառավարելի է թէ՛ Փաշինեանի, թէ՛ թշնամիի և թէ՛ մեծապետական ուժերուն կողմէ։ Առայժմ դաշտը կը պատկանի թշնամիին։ ՄԵԶԻ ՊԷՏՔ Է ՇԱՏ ԱՒԵԼԻ ՄԿԱՆՈՒՏ ՄԷԿ ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆ։ ԸՆԴԴԻՄՈՒԹԻ՛ՒՆ՝ ՈՐ Ի ՎԻՃԱԿԻ Է ԼԾԱԿ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՆԵՐԿԱՅ ԿԱՑՈՒԹԵԱՆ ՄԷՋ։ Ընդդիմութի՛ւն՝ որ ի վիճակի է իրեն պարտադրուած փակուղին ճեղքելու։ Բարեբախտաբար այս զէնքը գոյութիւն ունի։ Այս զէնքը պէտք է արագօրէն ձևաւոորուի։ Ան պէտք է արագօրէն իր ռազմավարական դիրքերը գտնէ։ ՊԻՏԻ ԳԻՏԱԿՑԻՆՔ, որ մարտահրաւէրը դրուած է մեր առջև կենաց մահու եզրերով։ Հետևաբար մեր հակադարձութիւնն ալ, իր կարգին, պիտի ըլլայ հզօր, անխնայ, անյապաղ, տեղաշարժային և վերջնական։

Կարօ Արմենեան
Յուլիս 13, 2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company