ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հոգեբանական աջակցություն ՀՅԴ-ին դաս տալ ցանկացողներին

15 Հուլիս 2022

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին Հայաստանում «անցանկալի անձ» հայտարարելու պատմությունը լայն քննարկման առարկա է դարձել ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Մասնավորապես Հայաստանում այն օրվա թեման է և արծարծվում է տեղեկատվական գրեթե բոլոր հարթակներում՝ հեռուստատեսությունից մինչև տպագիր և էլեկտրոնային մամուլ, արտոնագրված կայքերից մինչև ինքնաշեն բլոգներ և սոցիալական ցանցեր: Մեկնաբանությունների, գնահատականների, եզրակացությունների, ափսոսանքի և չարախնդության պակաս, ինչպես ասում են՝ չկա:

Araratnews.am վեհաշուք անվանումով կայքը նույնպես փորձել է իր անուրանալի նպաստը բերել ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելափակելու իրողությունը «լուսաբանելու» գործին: Ավաղ, չի ստացվել: Իսկ եթե կայքին հաջողվել է սեփական ընթերցողին որևէ բանով էլ ներկայանալ, ապա դա տառասխալներով ու վրիպակներով առլեցուն մի տեքստ է, որից կարելի է ենթադրել, որ մի անգամ, երբ Նիկոլը Ֆրանսիայում է եղել, համայնքի դաշնակցականները քարով խփել են նրա ավտոմեքենային, և դրան ի պատասխան՝ Նիկոլն արգելափակել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Եվ որպեսզի ամեն ինչ շատ մերկապարանոց չհնչի, թավ տառերով այսպիսի մի նախադասություն են հրամցնում ընթերցողին. «Ի դեպ, վարչապետ Փաշինյանին ուղեկցող մեքենաների վրա հարձակումը կազմակերպել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը»: Սա է այս խայտառակ տեքստի «ամենաուժեղ» նախադեսությունը, այն էլ, ինչպես տեսնում ենք, սկսվում է «ի դեպ» սպասարկու բառակապակցությամբ, որ այստեղ «քանի հիշում ենք՝ ասենք» իմաստն ունի:

Վստա՞հ եք, որ Մուրադ Փափազյանն է կազմակերպել: Վստահ չեն, որովհետև այս հարցով քննություն չի եղել և անհերքելի ապացույցներ չկան: Կայքին սակայն, չի զարմացնում փաստը, որ քարկոծողները եղել են մի քանի հոգով, բայց արգելափակվել է միայն Մուրադ Փափազյանի մուտքը: «Ֆրանսիայում Հայաստանի ղեկավարի ավտոշարասյան վրա հարձակումը ոչ այլ ինչ է, քան հակապետական գործողություն։ Եվ ՀՀ կառավարության դեմ հարձակում ու հակապետական գործունեություն ծավալած անձանց մուտքը Հայաստան պետք է արգելվի, իսկ ՀՅԴ-ական Մուրադ Փափազյանի օրինակը պետք է դաս լինի բոլորի համար»։ Կրկնեմ հարցս՝ ինչո՞ւ պետք է հենց Մուրադ Փափազյանի մուտքն արգելափակվեր, եթե փաստ չէ, որ հենց նա է հրահանգել «քարկոծել Նիկոլին»:

Ամեն ինչից երևում է, որ մենք գործ ունենք ավելի տխուր իրողության հետ, քան մեզ հրամցնում են ՀՀ կառավարությունն ու նրան սպասարկող այսպես կոչված լրատվամիջոցները: «Անցանկալի անձ» հայտարարել մի մարդու, որ տասնամյակներ ի վեր մեծագույն նվիրվածությամբ և անխոնջ աշխատանքով ամեն ինչ արել է իր հայրենիքի համար, եղել Հայ Դատի թարգմանը Ֆրանսիայում և գրեթե ողջ Եվրոպայում, որ երկրորդ Շառլ Ազնավուր էր հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման և ամրապնդման հարցերում, մարդու, որ հայություն և Հայաստան էր ներկայացնում Ֆրանսիայի հասարակական, քաղաքական և կառավարական շրջանակներից ներս, թույլ տվեք ասել՝ ամենաքիչը կամ ՀՀ իշխանությունների ապուշության և կամ այդ իշխանությունների ինչ-որ մութ ծրագրերի ու նկրտումների մասին է խոսում: Կարո՞ղ ենք, արդյոք, բացառել, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան կասեցվել է Թուրքիայի իշխանությունների պահանջով՝ այդպիսով նախապայման դարձել հայ-թուրքական հարաբերությունների իբր կարգավորման իբր բանակցություններում: Ինչպե՞ս կարելի է այս ամենը բացառել, եթե հայտնի է, թե ինչպիսի ներդրում ունի Մուրադ Փափազյանը՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման գործում: Կարո՞ղ ենք, արդյոք, բացառել, որ առաջիկայում Թուրքիան, ուր Մուրադ Փափազյանի մուտքը վաղուց է արգելված, այս քայլի համար հերթական «բարեկամական» ժեստը չի անելու ՀՀ իշխանություններին՝ կլորիկ դրամական պարգևի կամ «ռևանշիստների վտանգավորության մասին» նոր հայտարարությունների տեսքով: Այո, ոչինչ չի կարելի բացառել, երբ խոսքը Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության մասին է:

Araratnews-ի խնդրո առարկա «հոդված-մեկնաբանությունն» ավարտվում է այսպես. «… ՀՅԴ-ական Մուրադ Փափազյանի օրինակը պետք է դաս լինի բոլորի համար»:

Կուզենայի հասկանալ՝ ո՞ւմ համար: Եթե ՀՀ իշխանությունները մտածում են, որ այսկերպ «դաս են տվել» սփյուռքի ՀՅԴ-ականներին, քանզի հիմնականում հենց նրանք են «դիմավորում և ճանապարհում» ՀՀ իշխանության ներկայացուցիչներին, ապա Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը կարող եմ շնորհավորել այդպիսի «դասի» համար:

Արգելելով Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, ՀՀ գործող իշխանությունները ապացուցեցին, որ իրենք կապ չունեն Հայաստանի և հայության շահերի հետ: 1990-ական թվականների սկզբին, երբ ՀՅԴ-ն նոր-նոր էր վերահաստատվել հայրենիքում, օրվա ՀՀ իշխանությունները նույնպես որոշեցին «դաս տալ» ՀՅԴ-ն՝ նախ՝ արտաքսելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին և ապա՝ կասեցնելով ՀՅԴ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին: Ո՞ւր են այն ժամանակվա «դաս տվողները», որոնք Հայաստանում հայտնի էին «Արցախ ազատագրած», «պատերազմ հաղթած» վերամբարձ տիտղոսներով: Եթե միայն նրանց տիտղոսները վերցնենք որպես չափանիշ, ապա դժվար չէ պատկերացնել, թե որտեղ են հայտնվելու «Արցախը կործանած», «պատերազմում պարտված», «Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացրած», «պետությունը կործանման եզրին հասցրած» կիսագրագետների այս հանցախումբը: Մի տեսակ՝ շատ չե՞ն արդյոք Դաշնակցությանը և դաշնակցականներին դաս տվողները:

Նաև մի տեխնիկական խնդրի մասին կուզենայի խոսել, որ չգիտես ինչու չի քննարկվում և այդ կապակցությամբ համապատասխան մարմինների առջև հարց չի բարձրացվում:

Կարելի՞ էր, արդյոք, Մուրադ Փափազյանին, վաղօրոք և առանց ավելորդ աղմուկի տեղեկացնել, որ նա այսուհետ «անցանկալի անձ է» Հայաստանում: Կարծում եմ՝ կարելի էր:

Իսկ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները սպասեցին, որ Մուրադ Փափազյանը գա Հայաստան և այսպիսի աղմուկ-աղաղակով հետ ուղարկեցին նրան: Այս հարցի պատասխանն էլ ես ունեմ, բայց ահա ՀՀ ԱԱԾ-ն խուսափում է մեկնաբանել այս փոքրիկ նրբությունը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company