ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մուրատ Փափազեանի արգելակում, պետական խորհրդանիշներ եւ մասամբ նորին

18 Հուլիս 2022

ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի Հայաստան մուտքի արգելումը պարզ էր, որ պիտի փոթորկէր հայաշխարհը, Երեւանէն մինչեւ Սփիւռքի չորս ծագերուն: Ընդվզումի այս ալիքը բնական էր ոչ թէ միայն որովհետեւ ան ազգային աւանդական կուսակցութեան մը ղեկավար բարձրագոյն Մարմինի անդամ է, որ ֆրանսական իշխանութեանց թէ հասարակական շրջանակներու մօտ ամբողջ քառասնամեակ մը ոգի ի բռին պայքարեր է ի խնդիր Հայաստանին, Արցախին եւ Հայ Դատին, ոչ թէ միայն որովհետեւ ան Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համակարգող Խորհուրդի համանախագահն է, այլ նաեւ նախ եւ առաջ պարզապէս որովհետեւ ՀԱՅ մարդ է, որուն առանց որեւէ պաշտօնական ու իրաւական հիմքի բացատրութեան՝ կը զլացուի Հայրենիք մուտքը: Թէեւ ներազգային մեր ներկայ միջավայրին ու իրավիճակին քաջածանօթ որեւէ մէկը կրնայ լաւապէս կռահել այս ստորին, աժան ու նողկալի արարքին տուն տուող պատճառը, սակայն հակառակ նաեւ հայ թէ օտար հեղինակաւոր անձնաւորութիւններու թէ տարբեր Միութեանց Մարմիններու կոչերուն ու պահանջին, պաշտօնական բացատրութիւնը ցարդ կը զլացուի, առաւել ամրապնդելով բոլորիս, վստահաբար նաեւ ի՛ր՝ ենթակային կռահումը, թէ հարցին տուն տուող պատճառը կամայական է, ենթակայական:

Այսուհանդերձ, ընկերային ցանցերու վրայ իշխանական մունետիկային քլանն ու ֆէյքային քարոզչամեքենան, ինչպէս նաեւ իշխանահպատակ «մամուլ»-ի չակերտեալ որոշ «լրագրողներ»հրապարակ նետած են հակադաշնակցական հալածանքի դասական վաղեմի, բայց մաշած իրենց շինծու պիտակաւորումը՝ պետական խորհրդանիշները վարկաբեկած ըլլալու ահաւոր սուտը, զոր սովետական հարազատ ժառանգութիւն է, յար եւ նման տէրպետրոսեանական նախափորձին:

Սակայն նոյնիսկ այստեղ ճղճիմ են ու խեղճ այս թափթփուքները, որովհետեւ Հայաստանի Սահմանադրութեան համաձայն (21-րդ յօդուած), Հայաստանի խորհրդանիշներն են դրօշը, զինանշանը եւ քայլերգը։ Իսկ ցանկացած դաշնակցական, ընդ որում նաեւ՝ Մուրատ Փափազեան, Եռագոյնը պաշտած եւ պահպանած են իրենց միսով ու ոսկորով, երբ նոյն այս թափթփուքներն ու Լենին պապիկի ճորտ իրենց հայրերն ու մեծ հայրերը ամբողջ եօթանասուն տարի կ՛ուրանային, աւելի՛ն, կը ձաղկէին զայն: Ինչ կը վերաբերի զինանշանին, ապա Մուրատն ու ընկերները զայն հպարտօրէն կը կախէին ու կը շարունակեն կախել պատերուն վրայ իբրեւ Մայիս 28-եան մասունքային խորհրդանիշ, զոր նոյնպէս ամբողջ եօթանասուն տարի ուրացած ու ձաղկած են անհայրենիք ու ապազգային ճորտերը, իսկ Մեր Հայրենիք-ը անցնող երեսնամեակին մենք երգած ենք ու կը շարունակենք երգել մեր գլուխը բարձր ու կուրծքը ցցած, մինչ այդ մինչեւ պահս ժառանգորդ թափթփուքները կը ջանան փոխարինել զայն այլ «Հիմն»-ով մը, որովհետեւ այնտեղ կայ աչք ծակող «թշնամու դէմ»-ը, որուն հետ սիրաբանութեան մէջ են իրենք, սակայն մեր գաղափարակիցներով անզիջող պայքարը կը շարունակենք ու պիտի շարունակենք թուրքին դէմ, մինչեւ իրաւատէր հայուն վերջնական յաղթանակը:

Բայց յայտնապէս այս թափթփուքները իբրեւ խորհրդանիշ նկատի ունին Փաշինեանը: Ողորմելիներ, ո՛չ վարչապետը, ո՛չ ալ որեւէ այլ պաշտօնեայ խորհրդանիշ են ժողովրդավար հանրապետութեան մը համար: Վարչապետը կամ իշխանութիւնները քննադատելը, նոյնիսկ ծանրագոյն ոճով, խօսքի ազատութեան բացարձակ իրաւունք է եւ ընդդիմադիր դիրքերէ անոր դէմ պայքարը օրինական է ու հիմնաւորուած:

Հետեւաբար պետական խորհրդանիշներուն վնասելու ձեր հեքիաթը փաթթեցէք եւ նետեցէք աղբի զամբիւղը եւ վերջ տուէք ձեր սուտին, կեղծիքին ու յերիւրանքին: Իսկ մենք կը սպասենք ու կը պահանջենք պաշտօնական իրաւական բացատրութեան, զոր պիտի հետապնդենք յամառօրէն:

Հրաչ Վարժապետեան
ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company