ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրական Հարցերէն Շեղելու Մաշած Գործընթացը

18 Հուլիս 2022

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական առօրեան, վերջին տասնօրեակի կլիմայական հեղձուցիչ պայմաններուն տակ, լիքն է այլազան նիւթերով: Նախ յայտարարուեցաւ, որ Էրտողան եւ Փաշինեան ունեցած են հեռախօսազրոյց մը, որուն ընթացքին Փաշինեան շնորհաւորած է Էրտողանը իսլամական Ատհայի տօնին առիթով, իսկ Էրտողան փոխադարձած է եւ շնորհաւորած Փաշինեանը… երկու շաբաթ վերջ զուգադիպող Վարդավառի տօնին առիթով: Էրտողանի քրիստոնէական տօներուն այսքան մանրամասն ծանօթ ըլլալուն տեղեակ չէինք. Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնին մասին թերեւս Փաշինեանն ալ տեղեակ չէր: Էրտողան յիշեցուցած է ուրեմն իրեն անոր մօտակայ թուականին մասին: Ուրիշ ինչի՞ մասին խօսած են երկու ղեկավարները` իրենք գիտեն:

Յիսուսի Պայծառակերպութեան մասին յիշեցումը հաւանաբար պատճառ դարձած է, որ Նիկոլ Փաշինեան նախարարներու խորհուրդի նիստին համամտութիւն յայտնէ Յիսուսի արձանը Հատիս լերան գագաթին կանգնեցնելու Ծառուկեանի նախաձեռնութեան: Անտեսելով հայ եկեղեցւոյ դիրքորոշումը եւ առանց նախնական ուսումնասիրութեան, Նիկոլ Փաշինեան անակնկալի մատնած է բոլորը, համաձայն իր սովորութեան միանձնեայ որոշելով կրօնական ու հասարակական հնչեղութեամբ հարցի մը ճակատագիրը:

Կը կարծէինք, որ Հայաստանի դիմագրաւած քաղաքական, տնտեսական եւ ընկերային հարցերէն շեղեցնելով, հանրային կարծիքին խօսակցութեան ու քննարկումի նիւթ հայթայթելու արդէն սովորական դարձած հնարքը այսքանով կը բաւարարուի, սակայն չարաչար սխալած էինք: Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարներու Թիֆլիսի մէջ առաջին առանց միջնորդի հանդիպման նախօրեակին, Հայաստան այցելեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու Կեդրոնական հետախուզական գործակալութեան (Սի. Այ. Էյ.) տնօրէն Ուիլեամ Պըրնզը. միայն քանի մը ժամ, անհրաժեշտ ցուցմունքները անձամբ փոխանցելու համար: Ինչպէ՞ս շեղել ուշադրութիւնը այս կարեւոր եղելութիւններէն. Փարիզէն ժամանած Մուրատ Փափազեանի արտաքսումը Երեւանի Զուարթնոց օդակայանէն բնականաբար դարձաւ յաջորդող օրերու քննարկումի գլխաւոր նիւթը:

Այս բոլորին վրայ եկաւ աւելնալու արտադրիչ Արմէն Գրիգորեանի եղերական մահը դատարանին մէջ: Արմէն Գրիգորեան ձերբակալուած էր իր ընդդիմադիր գործունէութեան բերումով:

Վերջապէս անդրադառնանք նաեւ ընդդիմադիր 33 պատգամաւորներու (երեսփոխաններու) իրենց պատգամաւորական հանգամանքէն (Մանտայէն) զրկելու սպառնալիքը: Ազգային ժողովի խորհուրդը պէտք է գումարուէր այս առաջարկի նախագիծը, որ հրապարակուած էր, հաստատելու եւ զայն յղելու համար Սահմանադրական դատարանին, որ իրաւասու է նման որոշում կայացնելու համար: Վախնալով ժխտական արձագանգներէ, յատկապէս արտաքին, վերջին պահուն խորհրդարանի ղեկավարութիւնը յետաձգեց հարցին քննութիւնը, որմէ ետք Ազգային ժողովը մտաւ արձակուրդի մէջ:

Վերադառնանք Մուրատ Փափազեանի անցանկալի անձնաւորութիւն (փերսոնա նոն կրաթա) հռչակելու որոշման: Ոչ յայտնի է որոշման պատճառը, ո՛չ ալ` որոշողը: Կամայական որոշումով մը, հայ մարդու մը կ՛արգիլուի մուտք գործել իր հայրենիքը: Ենթակային ներկայացուցչական հանգամանքէն առաջ, արտասահմանի մէջ ապրող ոեւէ մարդ սոսկ օտարերկրացի համարելու այս կրկնուող երեւոյթը աղէտ է ազգային տեսակէտէ: Եթէ չընդունինք, որ իր ստուար մեծամասնութեամբ տարաբախտօրէն հայրենիքէն դուրս ապրող հայութեան համար Հայաստանը հայրենիք է, կը նշանակէ, որ չենք ընդունիր աշխարհացրիւ հայ ազգի մը գոյութիւնը: Ազգը տարտղնելու, անոր մարմնին մէջ որոմ ցանելու այս խոտելի մօտեցումը մերժելի է ըստ ամենայնի: Ժամանակն է, եւ արդէն ուշ է, սրբագրելու երկպառակութիւն ստեղծող ազգակործան գործելակերպը: Անյապա՛ղ:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company