ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Դաշնակցության համար ընդունելի չէ Արցախի իրավունքներից որևէ նահանջ

18 Հուլիս 2022

Հուլիսի 12-14-ը Արցախում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Արցախ այցելության առաքելությունը հիմնականում երկու ուղղությամբ էր. Նախ՝ քաղաքական հանդիպումներ Արցախի պետական տարբեր օղակների հետ Արցախի կացության, հիմնահարցի եւ օժանդակության կապակցությամբ, և ապա՝ ներքին կազմակերպական հարցեր, որը ներառում էր ԿԿ-ի հետ որոշ աշխատանքների ծրագրում, հանդիպումներ ՀՅԴ շարքերի հետ:

Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև ԱՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական գործընկեր ուժերի առաջնորդների հետ: Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել են Արցախի հարցով ՀՀ-ի կողմից վարվող բանակցությունների վերաբերյալ Արցախի տեսակետը, Հայաստան-Թուրքիա հարարբերությունները և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, որոնք սերտորեն առնչվում են Արցախի կարգավիճակի հետ:

Այցի ընթացքի, արդյունքների, Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ «Ապառաժ»-ը հարցազրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ:

—Դուք պարբերաբար այցելում եք Արցախ: Ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին Ձեր վերջին այցի ընթացքում:

—Արցախում իշխանության օղակների հետ քննարկեցինք Արցախի ներկա իրավիճակը, անվտանգության խնդիրները, պետական առաջնահերթությունները, բանակցությունների գործընթացը, օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների կծիկը, ինչպես նաև փոխադարձ գործակցության հնարավորությունները, որպեսզի Արցախի ձայնը հասանելի դարձնենք աշխարհով մեկ: Այդ ուղղությամբ ՀՅԴ-ի շարունակական ծրագիր ունի. ԱՀ նախագահը, պետնախարարը և արտաքին գործերի նախարարն այցելել էին Սփյուռքի տարբեր համայնքներ մեր հովանավորությամբ եւ օժանդակությամբ: Այդ այցելությունները միայն ներազգային բնույթ չունեն, միայն գաղութների հետ խոսելու նպատակ չեն հետապնդում, այլ ներառում են նաև օտար հասարակության եւ տարբեր երկրների ղեկավարության հետ հարաբերությունների ոլորտը: Պետական պաշտոնյաների հետ հանդիպումներ ապահովելը խիստ կարեւոր է, հակառակ նրան, որ որպես չճանաչված հանրապետություն՝ շատ երկրներ խուսափում են Արցախի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելուց:

Իշխանությունների ներկայացուցիչների հետ խոսել ենք նաև ՀՅԴ մարմինների եւ Հայ դատի կորիզների հետ աշխատանքները համադրելու անհրաժեշտության մասին, որպեսզի շարունակենք տարիներ ի վեր տարվող աշխատանքը Արցախի ինքնորոշման իրավունքի հաստատման և անկախության ճանաչման համար: Այդ աշխատանքները տարվում էին պատերազմից առաջ, շարունակվել են նույնիսկ պատերազմի ընթացքում և դրանից հետո: Մեր շարունակական խորհրդակցությունների ընթացքում տեղեկություններ ենք փոխանակում Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ և որոշ աշխատանքներում ակնկալում ենք գործնական օժանդակություն և ջանքերի համադրում:

Ներկուսակցական իմաստով՝ ինձ համար ողջունելի է մեր շարքերի հետ հաղորդակցվելը եւ նրանց բազկերակը շոշափելը: Արցախի բոլոր շրջաններից մեր ընկերները հավաքվել են Ստեփանակերտում և ընկերական հավաք ենք ունեցել: Այդ հավաքի ընթացքում ներկայացրել էի թե Բյուրոյի նախաձեռնությունները, թե ՀՅԴ-ի կեցվածքը ազգային եւ հայրենի հարցերի նկատմամբ եւ թե տարբեր ոլորտներում ճշտված առաջնահերթությունները: 2022թ. մարտին է ավարտվել ՀՅԴ Ընդհանուր ժողովը և ձևավորվել է նոր Բյուրո: Ծրագրման աշխատանքն ավարտվել է, և մենք հիմա մարտավարական և գործնական ուղեցույցի ենք վերածում այն, որպեսզի քայլ առ քայլ իրագործենք մեր առաքելությունը: Այդ առաքելությունը համահայկական է, բայց նրա մեջ խիստ կարևոր տեղ ունի Արցախը: Որպես Հայ դատի իրագործման առաջին հանգրվան՝ Դաշնակցության համար ընդունելի չէ Արցախի իրավունքներից որևէ նահանջ: Ուրախ եմ արձանագրելու, որ Արցախի ընկերները, հակառակ ամեն տեսակ զրկանքների, պատերազմի հետևանքների, պատրաստ են նոր թափով լծվել աշխատանքի: Մենք այդ աշխատանքի բեռը դյուրացնելու ենք, փորձելու ենք տալ նաև ֆիզիկական հնարավորություններ, որպեսզի Արցախում գործունեության դաշտն ընդլայնվի ու Արցախը ոչ միայն մնա որպես գաղափար, այլ շարունակական ներկայություն ապահովվի այստեղ, որպեսզի բոլոր շրջանակների կողմից ընկալվի՝ որպես իրենց տուն: Շուտով հատուկ ծրագրերի մասին Արցախի ժողովուրդը կիմանա: Այդ ծրագրերի մի մասն ունի համաժողորվրդական բնույթ, մի մասն էլ՝ ներքին կազմակերպական:

—Հանդիպումներից մեկի ժամանակ խոսեցիք ազգային—ազատագրական պայքարի մասին. ի՞նչ է այն ենթադրում:

-Մանրամասնությունների մեջ չեմ ուզում մտնել, բայց հստակ է, որ մեր ռազմավարությունը, ճշտված Ընդհանուր ժողովի կողմից, հստակորեն նպատակադրել է Արցախի ամբողջական վերականգնումը: Մենք որևէ ձևով այս պարտությունը չենք նկատում վերջնական. սա ճակատամարտի պարտություն է, եւ պայքարը շարունակվում է: Սա նշանակում է, որ մենք քննարկում ենք տարբեր միջոցներ, որպեսզի կարողանանք վերականգնել Արցախի Հանրապետությունը և ապահովել ժողովրդի բարեկեցությունը: Այդ երկու նպատակներին հասնելու համար կան տարբեր միջոցներ՝ բարեգործական, բանակի հզորացում, Արցախի անվտանգության մակարդակի բարձրացում և թշնամիներին դիմագրավելու վճռականության վերահաստատում. այս բոլորը ազգային-ազատագրական պայքարի բաղկացուցիչ տարրեր են: Բոլորով աշխատելու ենք, որ Արցախն իրեն զգա հզոր, պինդ ու լավատես:

— Արցախի հարցի առումով՝ Հայ դատի աշխատանքներն ի՞նչ փոփոխություններ են կրել պատերազմից եւ Ընդհանուր ժողովից հետո:

-Աշխատանքները նախկին թափով շարունակում ենք, բայց որոշ պատշաճեցումներ հարկավոր են, մանավանդ՝ հաշվի առնելով համաշխարհային նոր կացությունը: Մի շարք հանգամանքների պատճառով ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ և դրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի վրա, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններ, 44-օրյա պատերազմից հետո միջազգային ուժերը Արցախի կարգավիճակի հարցը փորձում են մղել երրորդ պլան՝ ասելով, որ հիմա խաղաղության հաստատման ժամանակաշրջան է, հիմա նոյեմբերի 9-ի հայտարարության գործնականացման պրոցեսն է առաջնահերթը, ուստի առայժմ մի կողմ պետք է դնել Արցախի կարգավիճակի հարցը: Մենք սրա դեմ պայքարում ենք, ավելի ենք շեշտավորում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափի աշխուժացումը եւ Արցախի ինքնորոշման բացարձակ իրավունքի հաստատումը:

Համաշխարհային հանրությունը պետք է հասկանա, որ Արցախի կարգավիճակը շարունակում է այժմեական մնալ և պիտի աշխատել ավելի ամրապնդելու այն հասկացությունը, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Մեր գործը որոշ չափով դժվարացել է, որովհետև միջազգային հանրության ուշադրությունն այլ կետերի վրա է սևեռված, իսկ տարածաշրջանում փորձում են հակամարտությունները «սառեցնել» կամ «լուծել»: Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ իր համար Արցախի հարց գոյություն չունի այլեւս: Բայց մենք արթուն ենք պահում այն գաղափարը, որ խնդիրները չեն լուծվել, պարտությունները ժամանակավոր բնույթ են կրում, և ինչպես նախկինում ենք հաղթանակներ կերտել, գալու է նոր հաղթանակներ կերտելու ժամանակը:

Ինչպես նախապես նշեցի, ՀՅ Դաշնակցության համար Արցախի 44-օրյա պատերազմում մեր պարտությունը ճակատամարտի կորուստներ են, ամեն առումով պատերազմը դեռ շարունակվում է, և մենք վհատվելու, հուսահատվելու տրամադրություն չունենք, ընդհակառակը պինդ ենք և աներեր շարունակում ենք մեր աշխատանքը: Արցախը միշտ պետք է զգա համայն հայության նեցուկը, մանավանդ մեր համակուսակցական, համամիութենական կառույցների ներկայությունը, որպեսզի Արցախը մեկուսացած լինելու հոգեբանութունից դուրս գա: Ինչպես գիտեք, Արցախում այս պահին ՀՅԴ տարբեր շրջանների երիտասարդական միությունների եւ Հայ դատի հանձնախմբերի անդամներ կան: Այժմ մի քանի երիտասարդ ընկերներ ժամանակավորապես հաստատվել են Արցախում՝ փորձի փոխանցման, Հայ դատի և երտասարդական միության աշխատանքների օժանդակության համար: Նրանց մեկնելուց հետո նորերը կփոխարինեն իրենց:

Հատուկ ուշադրության առարկա է նաեւ Արցախի բարեկամների խմբերի ընդարձակման հարցը, որպեսզի մեր օտար բարեկամների այս համաշխարհային ցանցը եւս հավելյալ թափով մեր կողքին պայքարի Արցախի իրավունքների համար:

-Դիմադրության շարժումն արդյո՞ք իր նպատակին հասել է ՀՀ-ում և Սփյուռքում պայքարի ոգին արթնացնելու առումով:

-Իր առաքելության մի մասն արդեն հաջողություն է արձանագրել, բայց հիմնական միտումը, որ այս իշխանությունից Հայաստանը պիտի ձերբազատվի, տակավին չի իրագործվել: Անցած տարվա ընտրությունների արդյունքում Դաշնակցությունը վերադարձավ խորհրդարան «Հայաստան» դաշինքի գործընկերների հետ, բայց ոչ ակնկալված թվով, որպեսզի կարողանա այս հանգրվանում իշխանության կամ քաղաքական գծի փոփոխություն իրականացնել: Սակայն ամենակարևոր ձեռքբերումներից էին ժողովրդի մեջ դիմադրական ոգին արթնացնելը «Զարթնիր լաո» շարժման միջոցով եւ իշխանության ազգավնաս ծրագրերը խոչընդոտելը: Մեր դիմադրության շնորհիվ կարողացանք հետաձգել մի շարք խնդիրներ, որոնք ավելի աղետալի հետևանքներ կարող էին ունենալ Հայաստանի համար: Հուսանք նաև, որ այս ձևով զորացրինք բանակցող հայկական կողմի ձեռքերը, որպեսզի նաև մեր թշնամիներին ցույց տանք, որ երկիրը հալած յուղի նման կուլ չի տալիս Հայաստանի նկատմամբ ճնշումները և պարտադրանքները:

Մենք հիմա նոր մարտավարություն որդեգրելու հրամայականի առջեւ ենք: Ներկայումս շաբաթական դրությամբ հավաքներ են իրագործվում, իսկ աշնան ամիսներից սկսած՝ նոր մոտեցումների, նոր մեթոդների կիրարկման անհրաժեշտություն կա: Ցավում եմ, որ այս իշխանությունները չեն հանդուրժում այն իրողությունը, որ իշխանություն-ընդդիմություն «հակամարտությունը» ժողովրդավար պետություններում նորմալ գործընթաց է, և որեւէ իշխանություն պետք է ձգտի միավորել բնակչությանը՝ մանավանդ ճգնաժամերի ժամանակ: Նկատի ունենալով համահայկական առումով համախմբվելու, հայրենիք-սփյուռք միասնություն ստեղծելու կարևորությունը, այդ կետը տակավին մնում է բաց վերք: ՀՀ այսօրվա իշխանությունը ոչ միայն փորձում է հայրենի ժողովրդին պառակտել «հնի ու նորի», «սեւ ու սպիտակի» բաժանարար գծեր ստեղծելով, այլ այդ պառակտումը փորձում է տեղափոխել նաեւ Սփյուռք ու այնտեղ էլ ճեղքեր առաջացնել: Այս իմաստով լուրջ մտահոգություն ունենք, որ եթե Սփյուռքում մի մեծ զանգված դեմ էր այս իշխանություններին, այս վիճակը տեսնելով՝ շատերն ուղղակի օտարանում են հայրենիքից: ՀՅԴ-ի համար էական է հայրենիքի հավերժացումը, պետականության ամրապնդումը և, մանավանդ, Հայաստան-Սփյուռք միասնականության վերահաստատումը:

-Արցախը ՀՀ-ին կապող նոր ճանապարհի շինարարություն է ընթանում, քննարկվում է Բերձորի, Աղավնոյի հարցը, ի՞նչ կարող ենք անել հնարավորինս հայանպաստ զարգացումներ ունենալու համար:

-Մենք Արցախի իշխանություններին հստակ փոխանցել ենք, որ չպետք է լինի միջանցքի այնպիսի փոփոխություն, որը կվտանգի հանրապետության ընդհանուր անվտանգությունը և այնտեղ գտնվող բնակչությանը: Մեզ համար Բերձորի և Աղավնոյի իրավունքների պաշտպանությունը խիստ կարեւոր են և այդ ուղղությամբ շարունակելու ենք պայքարը, որպեսզի որևէ նոր միջանցք չանտեսի մեր ժողովրդի շահերը: Անշուշտ, ճնշում կա Հայաստանի և Արցախի վրա և նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկում էլ խոսվում է միջանցքի նոր դասավորման մասին: Բայց հիմնականն այն է, որ Լաչինի միջանցքի նոր դասավորումները անպայման նկատի առնեն այնտեղ բնակվող մեր հայրենակիցների իրավունքները: Մեզ համար հստակ է որ ազատ երթևեկի հնարավորություն պետք է տրվի բոլորին նաեւ օտարահպատակներին, որպեսզի Արցախն մեկուսացումից դուրս գա եւ հնարավորինս թեթևանա շարժը հեշտորեն կատարելու խնդիրը:

-ՀՀ իշխանությունների մոտ ընդգծված հակադաշնակցական մոլուցք է նկատվում, բոլոր ընդդիմադիրներից հատկապես ՀՅԴ-ի դեմ են թիրախավորված պայքար մղում: Ինչո՞վ եք բացատրում այս հանգամանքը և ինչպե՞ս խուսափել անտեղի թիրախավորումներից ու պիտակավորումներից:

-Նախ՝ այն իրողությունը, որ հատուկ թիրախավորում է տեղի ունենում ՀՅ Դաշնակցության նկատմամբ, ցույց է տալիս, որ ընդդիմությունը և նրա գլխավոր մղիչ ուժը՝ ՀՅԴ-ն, հասել են հաջողությունների, և դա անհանգստացրել է այս իշխանություններին: Եթե այս պայքարն այդքան անիմաստ էր և ապարդյուն, ինչպես փորձում են ներկայացնել ՀՀ իշխանավորները, ապա ինչո՞ւ է իշխանությունն այսքան մտահոգված Դաշնակցության ունեցած դերի և ազդեցության առումով: Կասկած չկա նաեւ, որ Դիմադրության շարժման հաջողություններից մեկը Սփյուռքը զորաշարժի ենթարկելն էր, եւ մեր պահանջներն այսօր ստացել են համահայկական տարողություն: Սփյուռքը տարբեր երկրներում հավաքներով, ցույցերով, բողոքի երթերով հանդես եկավ, և դա մեկ անգամ ևս փաստեց, որ համատարած դժգոհություն կա իշխանության վարած քաղաքականության նկատմամբ: Մոլուցքի հիմնական պատճառն այստեղ պետք է փնտրել, որ մեր հաջողություններն իրենց անհանգստացնում են, եւ փորձում են օգտագործել պետական ամբողջ ուժը Դաշնակցության աշխատանքը խանգարելու համար:

Դրանով է պայմանավորված ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ ՀՀ այցելելու արգելքը, մեր երիտասարդների ձերբակալման հանգամանքը, ՀՅԴ տեղական ղեկավարների նկատմամբ հալածանքը և աշխարհով մեկ ապատեղեկատվական արշավի ձեռնարկումը: Այդ աշխատանքի աղետալի դրսևորումը Սփյուռքը պառակտելու փորձն է, որի համար Սփյուռքի հարցերով հանձնակատարն ու այլ պաշտոնակատարներ առաքվում են տարբեր համայնքներ, որպեսզի այնտեղ հենարաններ ստեղծեն և բաժանումներ կատարեն: Սա ազգային առումով քանդիչ քաղաքականություն է, և եթե իշխանությունները չհասկանան, թե ուր է տանում մեզ բոլորիս այս մոլուցքը, մեր թշնամիներն առավել արմատական ու պահանջկոտ կդառնան եւ նոր զիջումներ կպահանջեն ՀՀ-ից: Այս հանգրվանում էական է համահայկական միասնությունը և համազգային օրակարգի ճշտումը, բայց ներկա մթնոլորտում դժվար է երևակայել, որ այդպիսի բան կլինի մոտ ապագայում, որովհետև վստահությունը լրիվ խախտված է:

Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company