«Դիմադրություն» շարժման հանրահավաքի օրը փոխվել է․ Այն կկայանա հուլիսի 29-ին․ Իշխան Սաղաթելյան
19 Հուլիս 2022
Սիրելի հայրենակիցներ,
մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:
Մենք քննարկել ենք այդ առաջարկը եւ որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:
Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։
Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։
Աստծով, ոգով, մինչև վե’րջ։
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ
