ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Վարչապետ Փաշինյանն իրավունք չունի արգելել որևէ հայի մուտքը Հայաստան․ Հարութ Սասունյան

20 Հուլիս 2022

Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավար Մուրադ (Ֆրանկ) Փափազյանին և նրա կնոջն անցյալ շաբաթ թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո։ Փափազյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության համաշխարհային ղեկավարության (Բյուրոյի) անդամ է և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։

Անձնագրային ստուգման ժամանակ Փափազյանին ասել են, որ սպասի, մինչև իր տվյալները ճշտեն: Նա ուներ պատշաճ ֆրանսիական անձնագիր և Հայաստան մուտք գործելու համար վիզայի կարիք չուներ։ Մինչ նա սպասում էր, մաքսավորները հեռախոսով խորհրդակցում էին վերադասների հետ։

Այնուհետև Փափազյանին տարել են օդանավակայանի մի մեկուսացված սենյակ, որտեղ նրան պահել են մի քանի ժամ: Ի վերջո, ԱԱԾ աշխատակիցները հայտնել են, որ նրան թույլ չի տրվում մուտք գործել Հայաստան։

Չնայած Փափազյանի պահանջներին՝ նրան երբեք չեն հայտնել Հայաստան մուտքի արգելքի պատճառը։ Նրան վտարել են երկրից՝ ուղարկելով հաջորդ չվերթով դեպի Փարիզ։

Սա բարոյական, իրավական, դիվանագիտական և ազգային լուրջ հետևանքներով միջադեպ է։

Բարոյական առումով․ եթե հայ պաշտոնյաները ցանկանում են արգելել որևէ մեկի մուտքը Հայաստան, նրանք պետք է ունենան նվազագույն քաղաքավարություն՝ անհատին հայտնելու նման լուրջ որոշման պատճառը: Այցելուն իրավունք ունի իմանալու, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել երկիր։

Հայաստանի օրենսդրության առումով․ անկախ Փափազյանի մուտքը երկիր արգելելու պատճառից, հայ պաշտոնյաներն իրավունք չունեն ինքնուրույն նման քայլի դիմել՝ լինեն օդանավակայանի աշխատակիցներ, ԱԱԾ գործակալներ, թե վարչապետ։ Որևէ այցելուի, առավել ևս հայրենակցի մուտքը երկիր արգելելը շատ լուրջ որոշում է։ Եթե Փափազյանը խախտել էր Հայաստանի որևէ օրենք, օդանավակայանի աշխատակիցները կարող էին նրան կալանավորել, մեղադրանք ներկայացնել դատավորին, որը երկու կողմերին լսելուց հետո ապացույցների հիման վրա օրինական որոշում կկայացներ։ Հայաստանը մի երկիր է, որը կառավարվում է օրենքո՞վ, թե՞ վարչապետի վրիժառու որոշումներով։ Եթե մի մարդ կարող է հանդես գալ որպես իշխանության գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ, ապա Հայաստանը հեռու է ժողովրդավարական երկիր լինելուց։ Ցավալի է, որ չորս տարի առաջ որպես ժողովրդավար ներկայանալով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն անտեսում է ժողովրդավարական բոլոր նորմերը։ Փափազյանի միակ մեղավորությունը Փաշինյանի ձախողված վարչակարգի քննադատությունն է։

Եվրոպական օրենքների առումով․ Հայաստանը այս դեպքում խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մի քանի սկզբունքներ, որոնց պարտավորվել էր հետևել։ Պահանջվող ընթացակարգն այն է, որ Փափազյանը նախ վիճարկի իր վտարումը Հայաստանի ներքին դատարաններում: Եթե նա այնտեղ հաջողության չհասնի, ապա Փափազյանը կարող է իր բողոքն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Համոզված եմ, որ Եվրոպական դատարանը կգտնի, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Փափազյանի «արդար դատաքննության իրավունքը», «արտահայտվելու ազատությունը» և «տեղաշարժի ազատությունը»։ Ավելին, Փափազյանի վտարումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խախտում էր։

Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների վրա այս միջադեպի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ. որպես Ֆրանսիայի քաղաքացի, Փափազյանը բողոք է ներկայացրել Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն և Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարարություն։ Որպես հայտնի քաղաքական գործիչ՝ Փափազյանը սերտ կապեր ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ֆրանսիացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Արդեն այս տարվա մայիսին մեկ այլ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել, երբ Հայաստան այցելության ժամանակ Փափազյանն ուղեկցում էր Փարիզի հայամետ քաղաքապետ Անն Իդալգոյին։ Քանի որ Փափազյանը Փաշինյանի քննադատն է, նա վարչապետի աշխատակազմին տեղեկացրել է, որ չի միանալու Փաշինյանի հետ քաղաքապետի նախատեսվող հանդիպմանը՝ հանդիպման ընթացքում անցանկալի տեսարան չստեղծելու համար։ Առանց որևէ բացատրության, վերջին պահին վարչապետը որոշել է չեղարկել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը։ Սա մեծ դիվանագիտական սխալ էր։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ վանել ֆրանսիացի պաշտոնյաներին, որոնք նրա ամենաջերմ կողմնակիցներից են։

Հայաստանի կառավարության կողմից Հայ ժողովրդի հավաքական շահերը խարխլելը հակաարդյունավետ է. մինչ Հայաստանը շրջապատված է արյունարբու թշնամիներով, իսկ նրա գոյությունը՝ վտանգված, նրա ղեկավարները զբաղված են Սփյուռքի դեմ ինքնաոչնչացման գործողություններով, ինչը միայն ավելի է նպաստում Հայաստանի թուլացմանը։ Ադրբեջանն ունի հսկայական նավթադոլարներ, բայց Հայաստանն ունի մեծ սփյուռք, որը չօգտագործված հարստություն է:

Վախենում եմ, որ Փափազյանի վտարումը, եթե արագ չբեկանվի, ապա բացասական ազդեցություն կունենա յոթ միլիոնանոց սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։

Հայաստանի ղեկավարությունը, ավելի շատ սփյուռքահայերին Հայաստան այցելելու, ներգաղթելու և ներդրումներ անելու նախաձեռնություններու փոխարեն, անխոհեմաբար հեռացնում է նրանց:

Քանի որ Փափազյանի միակ մեղքն այն է, որ նա եղել է Փաշինյանի քննադատը, նրա վտարումը կարող է պատճառ հանդիսանալ, որ շատ այլ սփյուռքահայեր, որոնք դեմ են վարչապետին, խուսափեն Հայաստան այցելելուց՝ մտավախություն ունենալով, որ իրենց նույնպես կկանգնեցնեն Երևանի օդանավակայանում և թույլ չեն տա այցելել իրենց հայրենիքը։

Խիստ ցավալի է, որ Փափազյանը՝ մի մարդ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի և Հայ դատի շահերի պաշտպանությանը, նման վիրավորական վերաբերմունքի է արժանանում։ Մեծ տխրությամբ նա հայտարարել է. «Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է։ Այսօր ինձ արգելում են մուտք գործել Փաշինյանի Հայաստան»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company