ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ՀՀ բանկային համակարգը պատրաստ չէ կանխիկ դոլարի նման պահանջարկին, գործադիրը, ԿԲ-ը պետք է լուծումներ փնտրեն

22 Հուլիս 2022

Ռուսաստանի մի շարք բանկեր, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով անջատվեցին SWIFT համակարգից, այլեւս չեն կարողանում աշխատել ամերիկյան բանկերի հետ եւ լուծել իրենց կանխիկ դոլարի հարցը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը` խոսելով բանկային համակարգում ստեղծված իրավիճակի մասին:

«Վերջին ամիսներին մենք ունենք արտահանման 5%-ի աճ, այսինքն՝ դոլարի բավական մեծ քանակություն է եկել Հայաստան։ Այս ամենը մեր ներքին շուկայում հանգեցրել է դոլարի որոշակի ավելցուկի։ Մենք բանկային հաշիվների վրա ունենք մեծ քանակությամբ դոլար, բայց էլեկտրոնային դոլարները թղթայինի վերածելու տարբերակ չունենք»,– ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանում կա կանխիկ դոլարի պահանջարկ, ինչը Ռուսաստանի շատ քաղաքացիներ կարող են բավարարել հայաստանյան բանկերի միջոցով։ Մինչեւ հակամարտությունը հայկական բանկերն իրենց դոլարի խնդիրը լուծում էին նաեւ ռուսական բանկերի միջոցով, որն էլ իր հերթին դիմում էր ամերիկյան բանկին։

«Հիմա ամերիկյան բանկը չի տալիս ռուսական բանկին, եւ հայկական բանկերը, որոնք միայն ռուսական բանկերի հետ էին աշխատում, կանգնած են փաստի առջեւ եւ չեն կարողանում կանխիկ դոլար բերել, քանի որ հնարավորություն չունեն ռուսական բանկերը։ Հիմա Հայաստանում կա ընդամենը 2-3 բանկ, որոնք կարողանում են կանխիկ դոլար բերել այն էլ ԱՄՆ-ից։ Նրանք բերում են դոլարը վաճառում մյուս բանկերին, բայց նրանք չեն կարողանում այն ծավալով բերել դոլարը, որը թույլ կտա բավարարել բոլոր բանկերի պահանջարկը»,– բացատրեց նա։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ մարդիկ հաճախ են հարցնում, թե եթե կանխիկ դոլարի նկատմամբ կա պահանջարկ՝ ինչու է այն արժեզրկվում։ Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ երբ բանկը քաղաքացուն չի տալիս իր դոլարը, նա ստիպված դոլարը վերածում է դրամի եւ դրամով է վերցնում, եւ արդյունքում դոլարի փոխարժեքը իջնում է, դրամինը՝ բարձրանում։

«Մեր տնտեսությունը եւ բանկային համակարգը պատրաստ չեն այս ծավալի կանխիկ դոլարի պահանջարկ սպասարկելուն։ Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը պետք է փնտրեն լուծումներ, որ այս պակասուրդը լրացվի։ Միջպետական համաձայնությունների միջոցով։ ԱՄՆ-ն փորձում է սահմանափակել դեպի Ռուսաստան դոլարային հոսքերը՝ հասկանալով, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի համար լինել պատուհան՝ այդ պատժամիջոցներից խուսափելու համար։ Եվ անուղղակիորեն մենք էլ հայտնվում ենք այդ պատժամիջոցների տակ»,– ասաց նա։

Տնտեսագետը նաև նշեց, որ եկող ամիսների ընթացքում այս իրավիճակը կարող է էլ ավելի սրվել՝ հատկապես հաշվի առնելով խուճապը։ «Պետք չէ մտնել շուկա եւ փորձել դոլար գնել։ Հայտնի սահմանում կա՝ մարդիկ իրենց խնայողությունները պետք է պահեն այն արժույթով, որով ծախսելու են հետագայում։ Եթե իրենք դրամով պետք է օգտագործեն այդ գումարը, թող դրամով էլ պահեն։ Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենք փոխանակության բիզնեսով չեն զբաղվում»,– նշեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company