ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Մեծ ժառանգութեան տէր ՀՄԸՄը այսօր ալ մեր հպարտութեան աղբիւրն է եւ ազգային անխորտակելի կամքի մարմնաւորումը. Յակոբ Տէր Խաչատուրեան

22 Հուլիս 2022

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Համա-ՀՄԸՄ-ական 11րդ խաղերու բացման հանդիսութեան առթիւ.

Համա-ՀՄԸՄ-ական խաղերու յարգելի պատասխանատուներ,
պատուարժան հիւրեր եւ սիրելի հարազատներ,

ՀՄԸՄը իրաւացիօրէն հայ ժողովուրդի նուիրեալ, երիտասարդ եւ ամենամեծ կամաւոր բանակն է, որ նահատակ ցեղի անմահ մնացորդացէն կերտեց նպատակասլաց, պինդ ու հայրենանուէր տորմիղ՝ ամենուրէք ծառայելու համար հայ ազգին, եւ ոչ միայն մարզական եւ սկաուտական ոլորտներէն ներս: Մէկ խօսքով՝ Հայ արիներու այս բանակը ոչ միայն ինքնակատարելագործման, մարմնով, մտքով բարձրանալու առաքելութեան է նուիրուած, այլ յատուկ ջանքի է լծուած մեր երիտասարդութիւնը մղելու նոր նշաձողեր յաղթահարելու՝ մարդկային ազնւութեան, գաղափարապաշտութեան եւ հայկական մաքուր դիմագծի կերտման մարզերէն ներս: Այս հնոցէն կոփուող երիտասարդը կը պատրաստուի դիմագրաելու համամարդկային ու համահայկական մարտահրաւէրները միաժամանակ:

Պոլսոյ մէջ ծնունդ առած այս մեծ կազմակերպութիւնը անմիջապէս հասաւ 1918ին նոր անկախացած հայրենիք, իսկ անկախութեան կորուստէն ետք ինքն ալ դարձաւ տարագիր՝ եւ կեդրոնացաւ հայ Սփիւռքի մէջ իր կառոյցը ամէնուրէք արմատաւորելու գործին վրայ. Եւ ահա, ի մեծ ուրախութիւն բոլորիս, ՀՄԸՄը վերագտած է իր համահայկական առաքելութիւնը 1991-էն սկսեալ եւ այսօր կը հանդիսանայ հայրենիք-Սփիւռք կամրջող մեծ օղակ:

Ինչպէս միշտ, ՀՄԸՄի ԿՎ համահայկական ու հայրենի ամէն նախաձեռնութիւն կը սկսի «Եռաբլուր» այցելութեամբ՝ յարգանքի տուրք մատուցանելու համար մեր նահատակներուն: Խիստ գնահատելի այս քայլը արդէն անքակտելի սովորութեան է վերածուած:

Մեծ ժառանգութեան տէր ՀՄԸՄը այսօր ալ մեր հպարտութեան աղբիւրն է եւ ազգային անխորտակելի կամքի մարմնաւորումը: Վստահ ենք, որ ան շարունակաբար պիտի համախմբէ սերունդներ, գօտեպնդէ ազգային գաղափարախօսութեամբ, մղէ հայապահպանման, հայակերտման եւ հայ դատի պայքարի մարդկային ու հայկական ամենէն ազնիւ, պարկեշտ, նուիրեալ ու նպատակասլաց իդէալներով:

Սիրելիներ,

Սրտի այս խօսքս կ’ուզեմ փակել Անդրանիկ Ծառուկեանի ՀՄԸՄին ալ այնքան պատշաճող փոթորկաշունչ պատգամով եւ Արարատին ուղղուած Ուխտով՝

«Պիտի շարքերը մեր խըրոխտ փոթորկին
Մեր պապերուն ի խնդիր սուրբ երազին…
Պիտի փշրի՛ն մեզ իրարմէ անջատող
Ճակատագրին սեւ պատնեշները բոլոր…

– Տե՛ս մեր շարքերը խանդաբորբ ու արի,
Տե՛ս մեր կարօտը՝ խոյանքով Վահագնի,
Տե՛ս մեր հոգին՝ քու ձեռքերուդ պես մաքուր,
Ու կամքը մեր, տե՛ս, ժայռերուդ պես ամուր,
Եվ հավատա՛, կրանիտեայ ո՛վ աստուած,
Սրբազա՛ն լեռ, հավատա՛,
Որ կը հասնինք, մենք կը հասնինք կատարիդ…: »

Վարձքը կատար ՀՄԸՄի Կեդրոնական Վարչութեան, Հայաստանի ՀՄԸՄ-Հասկի վարչութեան եւ բոլոր ներկայ քոյրերուն ու եղբայրներուն, որոնք հայրենի երկնակամարին տակ համախումբ կատարելու են իրենց առաքելութիւնը:
Լիակատար յաջողութիւն ՀՄԸՄի մեծ ընտանիքին:

ՅՏԽ
2022-7-22

https://youtu.be/IbXPSTs3Cl0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company