ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մեր իրականութիւնն ու Լիզբոնի պատգամը

27 Հուլիս 2022

Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով, 1983 թւականի յուլիսի 27-ին «Հայ Յեղափոխական բանակի» հինգ անմահ մարտիկները՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահինեանը, Արա Քրջլեանը եւ Սարգիս Աբրահամեանը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնում գրաւեցին Թուրքիայի դեսպանատունը։

Դեսպանատան շէնքը գրաւելուց յետոյ, թւում էր, թէ առաքելութիւնը կատարւած է: Նրանք կարող էին յանձնւել ու ողջ մնալ (Սիմոնից բացի, որը զոհւել էր դեսպանատուն մուտք գործելու պահին` անվտանգութեան աշխատակիցների հետ փոխհրաձգութեան ժամանակ): Տղաները, սակայն, որոշեցին զոհւել, որպէսզի իրենց համարձակ քայլով ի դէմս աշխարհի փաստեն, որ իրենց նպատակն ամենեւին էլ ահաբեկչութիւնը չէ, այլ նւիրաբերում հայոց արդարացի դատին: Նրանք ողջ աշխարհին ստիպեցին յիշել, որ Հայոց Ցեղասպանութիւնը եւ հայ ժողովրդի հայրենազրկումն անհերքելի փաստ է, եւ Թուրքիայից բացի, դրա բեռը նաեւ ողջ մարդկութեան ուսերին է:

Լիզբոնի սխրագործութիւնն անշուշտ 1975 թւականին յանուն Հայ Դատի եւ արդարութեան վերականգնման մեկնարկած հայ ժողովրդի զինեալ պայքարի գագթնակէտն էր։
Լիզբոնի սխրանքի, եւ մէկ տասնամեակի ընթացքում նմանատիպ այլ գործողութիւնների շնորհիւ էր, որ փշրւեց հայութեան արդար դատի շուրջ կանգնեցված լռութեան անարդար պատը: Այնուամենայնիւ, պատմական փաստ է, որ հէնց բեկումնային եղաւ Լիզբոնը: Այս գործողութիւնից յետոյ էր, որ միջազգային տարբեր ատեաններն ու երկրները ստիպւած եղան խոստովանել Հայկական Հարցի եղելութեան մասին, ճանաչել Հայոց Ցեղասպանութեան փաստը:

Հայկական զինեալ պայքարի արդի հանգրւանը տեւեց ընդամէնը մէկ տասնամեակ: Աշխարհաքաղաքական փոփոխութիւնների յորձանուտում, մարտավարական նկատառումներից ելնելով, պարտադրաբար սառեցւեց հայ ժողովրդի զինեալ պայքարը, սակայն, անմիջապէս, ծնւեց Արցախեան պահանջատիրական պայքարը:

Թէեւ, որպէս այդպիսին, օրգանական՝ ուղղակի կապ գոյութիւն չունէր Հայ Դատի համար ընթացող զինեալ պայքարի եւ Արցախեան ազատամարտի միջեւ, այնուամենայնիւ, ակնյայտ էր, թէ այդ երկու երեւոյթներն էլ այսպէս, թէ այնպէս, ուղղակի կամ անուղղակի, միեւնոյն ոգու եւ նմանատիպ համոզումների ծնունդ էին: Համոզումներ, որոնք կարմիր թելի պէս ձգւել ու գաղափարական միեւնոյն՝ անտեսանելի օղակի մէջ էին առել 1970-80-ական թւականների հայ իրականութեան ազգային, քաղաքական-հասարակական ասպարէզ իջած նոր սերնդին:

Եւ հէնց այդ ոգին ու գաղափարական համոզումներն էին, որ ծնեցին անկախութիւն, դարբնեցին Արցախեան ազատամարտի յաղթանակներն ու կերտեցին Ազատ Արցախը։

Տրամաբանօրէն հէնց այդ ոգին եւ գաղափարական համոզումները պէտք է արմատաւորւէին, բիւրեղանային ու կատարելագործւելով՝ վերածւէին մեր պետականութեան կենսունակութիւնը, հզօրացումը, անվտանգութիւնը եւ գոյատեւումը երաշխաւորող արժէքային համակարգի։

Եւ հէնց այստեղ էլ գոյացաւ մեր մեծ բացթողումը, ճակատագրական սայթաքումը։ Վերանկախացումից ի վեր, պետականաշինութեան երեք տասնամեակների ընթացքում, ցաւօք, գաղափարապաշտութիւնը մեզանում փոխարինվեց պատեհապաշտութեամբ, իդէալիզմը՝ կեղծ պրագմատիզմով, անխուսափելիօրէն հանգելով ազգակործան ու հայրենակործան խարխափումների։

Խարխափումներ, որոնք լիարժէք եւ անսանձ ինքնադրսեւորման հնարաւորութիւն ստացան յատկապէս 2018 թւականի իրադարձութիւններից յետոյ, երբ ՀՀ իշխանութեան ղեկին յայտնւեցին գաղափարազուրկ՝ հակազգային, «պրագմատիկ» կոսմոպոլիտները, որոնք «գիտէին», թէ ինչպիսին է ժամանակակից աշխարհակարգը եւ ինչպէս է պէտք համակերպւել այս նոր աշխարհակարգի թելադրանքներին ու պահանջներին՝ սեփական գոյութիւնը երաշխաւորելու համար:
Մեր հասարակութեան ստւար զանգւածները, ցաւօք, տրւեցին իշխանութեան եկած հակազգայինների «խաղաղութեան դարաշրջան»ի ապագաղափարական կեղծ օրակարգին՝ աչքաթող անելով մի պարզ ճշմարտութիւն. «Եթէ չկայ իդէալիզմ՝ գաղափարապաշտութիւն, ապա պրագմատիզմը քաղաքականութեան մէջ շատ արագ վերածւում է ցինիզմի»՝ անխուսափելիօրէն ծնելով աղէտներ:

44-օրեայ պատերազմն ու դրա կործանարար հետեւանքները վերանոշեալ խարխափումների պատճառով տիրական դարձած քաղաքական դատարկաբանութեան եւ ցինիզմի անմիջական եւ ուղղակի պտուղներն էին։ Մենք տանուլ տւեցինք պատերազմը, կորցրեցինք մեր հայրենիքի մի զգալի մասը, կանգնեցինք պետականութիւնը կորցնելու անմիջական մարտահրաւէրի դէմ-յանդիման, երբ գաղափարապաշտութիւնը փոխարինեցինք մորթապաշտութեամբ, իդէալիզմը՝ ցինիզմով, պայքարը՝ յարմարւողականութեամբ։

Երկու կարծիք լինել չի կարող․ մեզ պատուհասած բոլոր աղէտները եւ ապագայ լուրջ սպառնալիքներն ու մարտահրաւէրները հիմնականում պայմանաւորւած են Լիզբոն եւ Արցախեան ազատամարտ կերտող ոգին ու գաղափարական համոզումները եօթ փակի տակ պահելու, այսպէս կոչւած օրէնքից դուրս՝ ժամանակավրէպ յայտարարելու ձախաւեր քաղաքականութեամբ:

Վերադառնալով Լիզբոնի հերոսապատմանը պէտք է նշենք, որ թէեւ տարիների հեռաւորութիւնից մերօրեայ որոշ «լուսամիտ» եւ «առաջադէմ» ձեւացողները փորձում են հարցականի տակ տանել Լիզբոնի տղաների սխրագործութիւնը՝ հարցականի տակ տանելով դրա ոգին եւ գաղափարական համոզումները, այդուհանդերձ, համոզւած պէտք է շեշտենք, որ այդ արժէքները վստահելի եւ ամուր պահպանւած են հայ մարդու հոգու եւ գիտակցութեան ծալքերում, սպասելով այն պահին, երբ կը փշրւեն ագռաւաքարի դռները, եւ նրանք կրկին դրսեւորւելու առիթ կը ստանան՝ մեզ պարգեւելով յաղթանակի ու հպարտութեան նորանոր առիթներ:

Սրանում երկու կարծիք լինել չի կարող, քանի որ դրանք մեր ազգի գենետիկ կոդի անքակտելի մի մասնիկն են, որոնց միգուցէ հնարաւոր լինի ժամանակաւորապէս սառեցնել, բայց վերացնել՝ միանշանակ ոչ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company