ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Լռութեան Պատին Կամ Թուրանական Կամուրջին Քանդումը` Լիզպոնի Խորհուրդով Եւ Օրինակով

27 Հուլիս 2022

Յեղափոխական աւանդներու վերադարձով յատկանշուող գործողութիւններու գագաթնակէտը Լիզպոնն էր իր տարողութեամբ, անձնազոհութեան գերագոյն աստիճանաչափի օրինակով եւ ձգած արձագանգով ո՛չ միայն ներազգային, այլ նաեւ միջազգային առումներով:

Յետահայեաց դիտարկում մը այդ գործողութիւններուն ձեռք բերած արդիւնքներուն անպայման լուսարձակ կը կեդրոնացնէ 27 յուլիս 1983-ի Լիզպոնին վրայ: Խօսքը լռութեան պատի քանդումին մասին է: Կրաւորականութեան շրջումը եւ այնուհետեւ բարձրաձայնումը Հայ դատի իրաւացիութեան մասին: Ժամանակի հեռաւորութենէն կատարուող ակնարկը պիտի նկատէ յետլիզպոնեան ժամանակահատուածին իւրայատկութիւնը` Ցեղասպանութեան ճանաչման յաղթարշաւի նոր զսպանակումի առումով:

Լիզպոնը ուրեմն լռութեան պատի քանդումին ամէնէն հզօր հարուածն էր: Եւ թիւր է այն ընկալումը, սխալ է հիմնովին այն փորձը, որ Լիզպոնի գերագոյն զոհաբերութեան օրինակի նսեմացումը կը կատարէ` քաղաքական արդիւնքի չյանգելու սխալ վարկած յառաջ քշելով:

Լիզպոնեան արարքի քաղաքական ընթերցումը այս օրերուն կ՛առնչուի ուրեմն աշխարհաքաղաքական միտումներն ու ծրագիրները խոչընդոտելու եւ նոր իրավիճակ ստեղծելու գաղափարին: Լուռ էր միջազգային ընտանիքը Հայոց ցեղասպանութեան պատմական ճշմարտացիութեան դիմաց եւ անտարբեր` հայոց կորսուած իրաւունքներու պահանջներուն առջեւ: Լիզպոնը յաջողեցաւ իրավիճակ փոխել:

Այնուհետեւ ո՛չ միայն թափ հաւաքեց ճանաչման յաղթարշաւը, այլ նաեւ թեւակոխուեցան նոր փուլեր: Ժխտողականութեան քրէականացման եւ հատուցման բաղադրիչները մաս կազմեցին ո՛չ միայն նոր հայեցակարգին, այլ նաեւ ունեցան գործնական դրսեւորումներ` տարբեր միջազգային ատեաններու թէ պետութիւններու խորհրդարաններուն մէջ:

Քաղաքական տրամաբանութիւնը կը յուշէ անշուշտ, որ աշխարհաքաղաքական միտումներու փոփոխութիւնը եւ միջպետական յարաբերութիւններու ելեւէջները սերտօրէն կ՛ազդեն նման գործընթացներու վրայ: Բնականաբար: Խնդիրը սակայն ներազգային մակարդակի վրայ պայքարի եւ ազգային իրաւունքներու պահանջի սկզբունքայնութեան եւ անտեղիտալիութեան երաշխիքի ապահովումն է եւ ապա քաղաքական գործընթացներուն մէջ հայանպաստ յաղթաթուղթի տրամադրումը: Իսկ Լիզպոնը այդ առումով անգերազանցելի օրինակ է: Ամբողջ սերունդներ լիզպոնեան արարքին մէջ տեսան` հայ ժողովուրդի իրաւունքները վերականգնելը իրենց կեանքին նպատակը համարելու կենսափիլիսոփայութիւնը: Պետութիւնները հետագային Լիզպոնի փոխանցած պատգամները Անգարայէն իրենց ունեցած պահանջներու թեմաներու վերածեցին:

Լռութեան պատին ճարճատումին նման այսօր դրուած է թուրանական կամուրջի նախագիծի քանդումի առաջադրանքը: Լիզպոնի անտեղիտալիութեան օրինակը ուղերձներ կը յուշէ եւ թելադրանքներ կը կատարէ պայքարի սկզբունքայնութիւնը պահելու եւ հակառակ տարածաշրջանային իրադարձութիւններուն, միջպետական համաձայնութիւններուն, նոյեմբեր 9-ին եւ անոր ներառած կէտերուն` պայքարելու, անդուլ աշխատելու այդ կամուրջի ծրագիրը խափանելու համար:

Արժանապատիւ խաղաղութիւնն ու բնականոն գործընթացներով ապաշրջափակումը այլ բան են, պարտուողական դիրքերէ միակողմանի զիջումներով թուրանական կամուրջին համաձայնութիւն տալը` այլ բան: Խնդիրը այս պարագային «միջանցք» եզրի օգտագործումը կամ չօգտագործումը չէ: Խնդիրը թուրանական կամուրջ կառուցելն է եւ իբրեւ առաջին փուլ Թուրքիան եւ Ազրպէյճանը ցամաքով կապելը: Այդ կամուրջի ծրագիրը տապալեցաւ 1918-ին, ինչ որ մայիսեան հերոսամարտերուն տուաւ քաղաքակրթութիւն փրկելու հանգամանք միջազգային առումով:

Հիմա հայաստանեան եւ սփիւռքեան ընդդիմութիւնն է, որ կը պայքարի այդ կամուրջի գործարկման դէմ: Հակառակ` աշխարհաքաղաքական միտումներուն եւ Մոսկուա-Անգարա համաձայնութիւններուն: Քանդել կամուրջը, ինչպէս Լիզպոնը խնդիր դրած էր իր առջեւ քանդել լռութեան պատը:

Պատին ճարճատումը կամ կամուրջին քանդումը պայքարի անտեղիտալիութիւն կ՛ենթադրեն եւ չեն կքիր միջազգային միտումներուն դիմաց: Ինչպէս փաստեցին Լիզպոնի հերոսները:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company