ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Շարժումը շարունակում է իր պայքարը․ Իշխան Սաղաթելյան

27 Հուլիս 2022

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` «Դիմադրություն» շարժումը շարունակում է իր պայքարը: Հուլիսի 26-ին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում նա ասաց, որ սեպտեմբերից ավելի լայն ծավալով ու նոր շնչով կմտնեն պայքարի մեջ, հավելեց` ոչ մի բան չեն տապալել:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Առաջիկա հանրահավաքին մենք կխոսենք մեր առաջիկա անելիքներից»

«Շարժումը շարունակում է իր պայքարը: Ես այս շարժման և զինվորն եմ, և առջևից քայլողը, ես և իմ ընկերները, սա որևէ մեկի շարժումը չէ: Շարժումն այս շրջանում նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքների փուլում է, առաջիկա հանրահավաքին մենք կխոսենք մեր առաջիկա անելիքներից և կամփոփենք այս անցած ճանապարհը:

Շարժումը շարունակվելու է: Մենակ մնացողները մենակ կմնան, բայց հաստատ մենք դրա մեջ չենք», – ասաց պատգամավորը` ի պատասխան հարցին, թե ինքը, ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որակել էր` ընդդիմության առաջնորդ, մնա՞ց մենակ:

«Ամեն մեկն ինքն է որոշում իր ծրագրերը, անելիքները»

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, ով վայր դրեց մանդատը, ըստ Սաղաթելյանի` լավ հարաբերություններ ունեն, սակայն քաղաքական տարբեր մարտավարություններ են ընտրել:

«Ես գնահատում եմ մեր անցած ճանապարհը: Ամեն մեկն ինքն է որոշում իր ծրագրերը, անելիքները, այս չարիքի կառավարության դեմ պայքարի իր մեթոդները և մարտավարությունը: Արթուր Վանեցյանը հրապարակային խոսել է այդ մասին, մենք հիմա էլ լավ հարաբերությունների մեջ ենք, շփվում ենք, բայց քաղաքական գործունեության և այս իշխանությունների դեմ պայքարի մարտավարությունն ինքն ընտրել է այդպես և դրա բացատրությունը տվել», – նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամը:

«Ոչ մի բան չենք տապալել, հսկայական ձեռքբերումներ ունենք»

Օգտատերերից մեկի հարցին, թե սեպտեմբերին սկսելու են վարչապետի իմպիչմենթի գործընթաց, որը «տապալելու են, 6 ամսով փակելու են նրան անվստահություն հայտնելու գործընթացը, եթե նախորդ արտահերթ ընտրություններին չլինեին ձեր ագրեսիվ պահվածքն ու հռետորաբանությունը, մյուս տարի կայանալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանը պարտվելու էր բոլոր ոլորտներում տոտալ ձախողվելու պատճառով», դիտմա՞մբ են անում, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, թե սա կեղծ և շինծու թեզերից մեկն է, որ օգտագործվում է իրենց դեմ:

«Եթե մենք չպայքարենք այս իշխանության դեմ, և այսօրվա ընդդիմությունը չլիներ, այս իշխանությունը լինելու էր ավելի սանձարձակ, եթե մեկը կա, որ կարող է ավելի արդյունավետ պայքարել այս չարիքի կառավարութան դեմ, հանրապետության բոլոր հրապարակներն ու փողոցներն ազատ են, իսկ եթե մեզանից ավելի արդյունավետ պայքարեն, գնալու ենք, միանանք իրենց», – հավելեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ինչու են ամռանը պասիվացրել շարժման գործունեությունը, մի՞թե «ամռանը հայրենիք չեն փրկում», նա պատասխանեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ 4 ամիս փողոցում էին` վրանների տակ, իսկ այս սեպտեմբերից ավելի լայն ծավալով, նոր շնչով կմտնեն պայքարի մեջ:

«Ոչ մի բան չենք տապալել, հսկայական ձեռքբերումներ ունենք», – նշեց նա` հավելելով. «Ակնհայտ է, որ շարժումը առնվազն մեր ուղերձը տեղ է հասցրել` որ Նիկոլը չունի մանդատ` երկրի կողմից բանակցություններ վարելու, և հայ ժողովուրդը պատրաստ չէ որևէ նոր կապիտուլյացիայի»:

Հարցին, թե ինչ տարաձայնություններ կան ընդդիմության թևերի միջև Իշխան Սաղաթելյանն ասաց. «Լուրջ և էական տարաձայնություն այս պահին չկա, ամեն դեպքում շարժման մաս կազմող այն ուժերը, որոնք այս պահին կան և գոյություն ունեն:

Մի տեղ, որ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, նպատակին հասնելու շուրջ տարաձայնություն չկա, կա մարտավարության, այսինքն` ոչ թե տարաձայնություն, այլ տարբեր տեսակետներ ու քննարկումներ, եթե լիներ տարաձայնություն, կդրսևորվեր ինչ-որ կերպ: Կան տարբեր կարծիքներ ու քննարկումներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company