Որտե՞ղ է պետությունը «գցում» մարդկանց, կամ ո՞ւր է լողում քաղաքացու կուտակած թոշակը
27 Հուլիս 2022
2014-ին ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ այն ժամանակ նաև մերօրյա իշխանավորներից շատերն էին պայքարում: Հայտնի ասացվածքի նման սակայն, «փոխվում են ժամանակները, փոխվում՝ մարդիկ»:
Քաղաքացիներից շատերն այժմ ահազանգում են՝ կուտակած կենսաթոշակի գումարները նվազել են:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ օրենքի ընդունումից 8 տարի անց արդեն արձանագրում ենք, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կեսաթոշակների ֆոնդերում կուտակած գումարները ոչ միայն եկամուտ չեն բերել քաղաքացիներին, ասում է Պարսյանը, դեռ մի բան էլ նվազել են՝ միջինում մինչև 5-7 տոկոսի չափով:
Ու ստացվել է մի իրավիճակ, որ ավելի շատ գումար կուտակածները, ավելի շատ են վնաս կրել: Պարսյանի հավաստիացմամբ՝ եթե այս գումարները քաղաքացին հայասատնյան բանկերից մեկում ավանդ դներ, ապա տարեկան շատ ավելի մեծ տոկոսային եկամուտ կունենար, ու ինքը կորոշեր՝ ինչպես տնօրինել իր գումարը:
Սևակ Վարդումյան
armlur.am
Մանրամասները՝ տեսանյութում