ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հոդվածներ

Տապալվածների կործանարար «ձեռքը» հասել է ապագային

01 Օգոստոս 2022

Հոգով աղքատների այս իշխանությունը ազգային երեզանք չի ունեցել և չունի։ Նրանք երազում են միայն իրենց պաշտոնները պահելու մասին և դրանից բխող՝

– քողարկված կաշառք՝ ամեն ամիս միլիոնավոր դրամի ապօրինի պարգևատրումներ, իրենց շրջապատի համար պետական գնումներ` «ասֆալտի տենդեռներ» և գերշահույթներ,
– թանկարժեք «պադավատներ», քարտուղարուհիներ, արտասահմանյան գործուղումներ,
– սեփական բիզնեսն ամեն գնով զարգացնելու համար թուրքի հետ «քիրվայություն»։

Իրականում սրանք իրենց նեղ խմբակից դուրս՝ մարդկանց նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։

Այս իշխանության օրոք սոցիալ-տնտեսական խնդիրները պրոգրեսիվ են ավելանում։ Հասարակությունը իր մաշկի վրա դրանք զգում է ամեն օր։ Մասնավորապես, նախորդ 4 տարիներին․

– պետական պարտքի աճ՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 40%-ով,
– ՀՆԱ-ի տարեկան միջին աճ՝ չնչին, ընդամենը 2,8%-ով,
– մշտական բնակչության թվի նվազում՝ 8300-ով։

2020թ․ հունվարի 1-ից հետո․

– 1 անձի նվազագույն ամսական ծախս՝ աճը 20 հազար դրամով կամ 33%-ով,
– նվազագույն աշխատավարձի աճ՝ 0,
– հիմնական կենսաթոշակի աճ՝ 0,
– աղքատության նպաստի աճ՝ 0,
– միջին աշխատավարձի աճը պատիկներով է զիջում սննդամթերքի գնաճին։

2022թ․ առաջին 6 ամիսներին առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ահագնացել է․

– 1 կգ հացի գին՝ աճը 50 դրամով, 1 պարկ ալյուրինը՝ 2500 դրամով,
– 1 կգ մակարոնեղեն, բրինձ՝ գնաճը 140 դրամով,
– 1 լ ձեթ՝ 220 դրամով,
– 1 կգ տավարի միս՝ 350 դրամով,
– 1 կգ կարագ, պանիր, կաթնաշոռ՝ 300 դրամով,
– 1 կգ կարտոֆիլ՝ 150 դրամով և այլն։

2022թ․ հունվարի 1-ից էապես նվազել են 100 հազարավոր աշխատողների 7-8 տարի կուտակած կենսաթոշակային գումարները՝ ընդհուպ մինչև 10-15%-ի չափերով։

Ի դեպ, եկան իշխանության և խոստանում էին արմատապես վերանայել պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը համակարգը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։

2022թ․ հուլիսի 1-ից առանց լիարժեք հիմքեր ապահովելու՝ պարտադրում են անկանխիկ շրջանառություն, որը լրացուցիչ ծախս ու գլխացավանք է դարձել քաղաքացիների համար։ Բանկերի միջնորդավճարը հասնում է 3%, վճարման տերմինալները բավարար չեն և այլն։

Այս իշխանության օրոք յուրաքանչյուր բնակչի պետական պարտքի բեռն աճել է շուրջ 1000 ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10%-ով։ Սա էապես նվազեցնում է կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի ավելացման հնարավորությունները՝ նաև ապագայում։

Ահագնացող գնաճի ֆոնին՝ միայն այս տարվա առաջին 6 ամիսներին 1 անձի նվազագույն ամսական ծախսն աճել է 8 հազար դրամով կամ 10%-ով։ Միջին գնաճի փաստացի ցուցանիշը ամեն ամիս աճում է։ Այս տարվա հունիսին արձանագրված 12-ամսյա գնաճն արդեն երկնիշ է և շուրջ 2,5 անգամ գերազանցում է թիրախավորված գնաճի ցուցանիշը։ Հետևանքներն էլ չեն ուշանում՝ այս տարի թերի սնվող մարդկանց թվի ամսական աճը կազմել է մոտ 27 հազար։

Նպաստներն ու կենսաթոշակները չեն բարձրանում, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձերը կրկնապատկվել են՝ անօրինական և անարդար պարգևատրումների հաշվին։

Փաստորեն, ահագնացող գնաճով, անկանխիկ շրջանառություն և բանկային բարձր միջնորդավճար պարտադրելով, իրենց շրջապատից պետական գնումներն ավելացնելով և իրենց համար պետական բյուջեի գումարներով գերշահույթներ ապահովելով, ապօրինի և անարդար պարգևատրումներով, պետական պարտքի բեռը շեշտակի ավելացնելով, իրենց անպատասխանատու վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու «գրպանը»։ Միայն այս տարի արդեն տարել են ամսական ընթացիկ եկամտի շուրջ 15%-ը, մոտ 10-15% էլ տարել են տարիներով կուտակած կենսաթոշակային գումարներից։ Չեն ավելացրել աղքատության նպաստը, հիմնական կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը՝ ամենամեծ բեռը թողնելով անապահով խավի վրա։

Այս իշխանությունները հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company