ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (հուլիս, 2022 թ.)

02 Օգոստոս 2022

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակ

Հուլիսի 7-8-ը ՄԱԿ-ի Ժնևի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն այս կազմակերպությանը ՀՅ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպես Խորհրդի, այնպես էլ նախագահության և ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի նիստերին։ Մարիո Նալբանդյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, ադրբեջանական կողմի հանցագործություններն ու շարունակական ագրեսիան, Հայաստանին ռազմական ուժի սպառնալիքի տակ նոր ճնշումներ պարտադրելու Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու «Դիմադրություն» շարժման հիմնական նպատակներն ու ծրագրերը։

Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհուրդն ընդունել է հայտարարություն և առանձին տարածաշրջանների մասին բանաձևեր, որոնցից մեկում էական անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ արձանագրելով. «Հարավային Կովկասի վերաբերյալ, Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհուրդն արտահայտում է իր խոր մտահոգությունը 2020 թ. հետո ընկած ժամանակահատվածի զարգացումների վերաբերյալ, ներառյալ Հայաստանի Հանրապետության սահմաններ ներխուժումների և փոխրաձգությունների, ինչպես նաև հայ ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիական անձանց շարունակվող պահման առթիվ»։ Ավելին, խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից, որոնք նրանք որդեգրել են հատկապես 2020 թ. պատերազմի պարտությունից հետո՝ հետապնդելով «Դիմադրություն» շարժման և ընդհանրապես ընդդիմադիր ակտիվիստներին, ճնշում գործադրելով իրավական համակարգի վրա՝ նպատակ ունենալով մեծացնել իրենց ազդեցությունը դատարանների վրա և սահմանափակել բաց ու թափանցիկ հանրային հաշվետվողականությունը»։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Անցյալ ամսվա ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ծավալուն աշխատանքներ է իրականացրել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը կասեցնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու, Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու և այլ ուղղություններով։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և հունական կազմակերպությունների, ինչպես նաև համախոհ այլ համայնքային կազմակերպությունների ջանքերի արդյունքում՝ ԱՄՆ Կոնգրեսի 35 անդամներ հուլիսի 8-ին հանդես են եկել նախագահ Բայդենին ուղղված նամակով՝ կոչ անելով հրաժարվել Թուրքիային F16 ռազմական ինքնաթիռներ վաճառելու մտքից։ Հայկական և հունական կազմակերպություններին ներկայումս հաջողվել է Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքի հարցը Կոնգրեսում կասեցված պահել։

Հուլիսին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քննարկվում էր 2023 թ. «ԱՄՆ ազգային պաշտպանության արտոնությունների ակտը», ինչն օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է և պայմանավորում է ԱՄՆ արտաքին քաղաքականության, հատկապես արտաքին ռազմաքաղաքական կարևոր ուղենիշներ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով և Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամների միջոցով ներկայացված չորս առաջարկները, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, հուլիսի կեսերին ամբողջովին ընդունվել են Կոնգրեսի կողմից։

Ընդունված օրենսդրական լրացումներից մեկով՝ Ներկայացուցիչների պալատը Բաքվից պահանջում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ Մյուս լրացմամբ օրենսդիրը ամերիկյան գործադիր իշխանության համապատասխան կառույցներից պահանջում է զեկույց տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների, սպիտակ ֆոսֆորի և կասետային ռումբերի օգտագործման, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։

Մեկ այլ լրացում վերաբերում է Թուրքիային ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքի սահմանափակումները խստացնելուն։
Ընդունված լրացումների մեջ թերևս ամենակարևորը Ջեքի Սփայերի կողմից ներկայացվածն էր, որն ուղղված էր ԱՄՆ Պետքարտուղարությանն ու Պաշտպանության քարտուղարությանը` վերջիններից պահանջելով.

1. փաստաթղթավորել Պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի կատարումից հրաժարման պատճառները,
2. զեկուցել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգային աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը,
3. գնահատական տալ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հարձակողական ուժի կիրառմանը կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարմանը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 11-ից։

Կանադա

Հայաստանում Կանադայի դեսպանության բացման կապակցությամբ հուլիսի 15-ին կրկին հայտարարությամբ է հանդես եկել Հայ դատի Կանադայի հանձնախումբը։ Վերջինս հերթական անգամ հաստատել է, որ Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնումը Հայ դատի հանձնախմբի վերջին երեսուն տարիների հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն էր։ Բացի կանադահայության կամքի արտահայտումից, դեսպանության հաստատման պահանջը ուղղված էր նաև ՀՀ պետական շահի պաշտպանությանն ու պետության միջազգային հեղինակության բարձրացմանը՝ անկախ ՀՀ իշխանությունների հանդեպ հանձնախմբի դիրքորոշումից։

Հայ դատի հանձնախմբի համար բացարձակապես անընդունելի է Հայաստանում կանադական դեսպանատան հիմնումը դիտարկել ներկա աշխարհաքաղաքական գործընթացների և Ռուսաստան-Արևմուտք լարվող հարաբերությունների շրջանակում։

Եվրոպա

Հուլիսի առաջին տասնօրյակից աշխատանքային այցով Եվրոպայում գտնվող՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալի դաշնակցական փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը կարևոր հանդիպումներ են ունեցել Եվրոպական սոցիալիստական շրջանակների հետ։

Հուլիսի 11-ին հանդիպում է տեղի ունեցել Բելգիայի սոցիալիստական կուսակցության նախագահ Փոլ Մագնետեի հետ։ Քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում Եվրոպական Միության ընթացիկ դերակատարությանը և Արցախում ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև Բելգիայի սոցիալիստական կուսակցության հետ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կարևոր հանդիպում է տեղի ունեցել նաև Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի իսպանական պատվիրակության ղեկավար Խավիեր Մորենո Սանչեսի հետ։ Այս անգամ նույնպես հիմնականում քննարկվել է Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում Եվրոպական Միության դերակատարմանն առնչվող հարցեր։

Մեծ Բրիտանիա

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը հուլիսի 14-ին նամակ է հղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Էլիզաբեթ Թրասին՝ խիստ դժգոհություն հայտնելով անգլիական «Անգլո-ասիական» հանքարդյունաբերական ընկերության կողմից Արցախի բռնազավթված տարածքներում գործունեության վերաբերյալ: Նամակում անընդունելի է համարվել, որ բրիտանական կառավարությունը կարող է աչք փակել վերջերս էթնիկ զտման ենթարկված և քաղաքականապես անկայուն տարածաշրջանի շահագործման վրա։

Ավստրալիա

Հուլիսի սկզբին Արցախ էր այցելել Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պատվիրակությունը։ Վերջինս հանդիպումներ է ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և Քերոլայն Քոքսի անվան՝ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի ղեկավար Վարդան Թադևոսյանի հետ։ Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի առջև ծառացած ոլորտային մարտահրավերներն ու դրանց դիմագրավելու ուղղությամբ սփյուռքյան օժանդակությանը վերաբերող հարցեր։

Լիբանան

Հայ դատի Լիբանանի հանձնախումբը Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման 48-րդ տարելիցի, թուրքական ուժերի կողմից Իրաքի տարածքի վերջին ռմբակոծումների և Բելգիայի ազգային տոնի առիթներով համապատասխան նամակներ է հացեագրել Բեյրություն հավատարմագրված Կիպրոսի, Իրաքի և Բելգիայի դեսպանատներին։

Հայ դատի Լիբանանի մարմինը հուլիսի 27-ին այցելել է Մերձավոր Արեևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ, Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանին: Հայ դատի մարմինը Հայտոսթյանին շնորհավորել է Հայ ավետարանական եկեղեցու հիմնադրության 175-ամյակի, ինչպէս նաև Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ ընտրվելու առթիվ:

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
02.08.2022 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company