ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

ԻԻՀ Փորձագետների խորհուրդը

03 Օգոստոս 2022

Իրանի Իսլամական Հանրապետության պետական-քաղաքական համակարգում առանցքային նշանակություն ունեցող ինստիտուտը Փորձագետների խորհուրդն է (Māğlis-i ḫubrigan i rāhbārī), որին վերապահված է ընտրել երկրի գերագույն հոգևոր առաջնորդին։ 1979 թ. Սահմանադրության մեջ նշվում էր, որ հոգևոր առաջնորդը կարող է ընտրվել կա՛մ համապետական ընտրություններով, կա՛մ Փորձագետների խորհրդի կողմից, բայց Սահմանադրության մեջ 1989 թ. կատարված փոփոխություններով հստակեցվեց, որ գերագույն հոգևոր առաջնորդին իրավասու է ընտրելու միայն Փորձագետների խորհուրդը՝ հիմնվելով Սահմանադրության 107-րդ և 108-րդ հոդվածների վրա։

Եթե հոգևոր առաջնորդն ի վիճակի չէ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները կամ այլևս չի համապատասխանում Սահմանադրության 5-րդ և 109-րդ հոդվածներում նշված պահանջներից որևէ մեկին, կամ եթե բացահայտվում է, որ ի սկզբանե չի համապատասխանել սահմանված պահանջներին, ապա ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Սույն հարցի վերաբերյալ որոշում կայացնում են փորձագետները՝ համաձայն 108-րդ հոդվածի: Հոգևոր առաջնորդի մահվան, հրաժարականի կամ իշխանությունից նրան հեռացնելու դեպքում փորձագետները պարտավոր են հնարավորինս շուտ նոր թեկնածու ընտրել և նշանակել հոգևոր առաջնորդ։ Մինչ նոր հոգևոր առաջնորդի նշանակումը, Նպատակահարմարության խորհրդի որոշմամբ, երկրի հոգևոր առաջնորդի բոլոր պարտավորությունները ժամանակավորապես պետք է կատարի խորհուրդը, որի կազմում ընդգրկվում են հանրապետության նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի ֆիկհներից որևէ մեկը: Փորձագետների խորհուրդը, բացի հոգևոր առաջնորդ ընտրելուց, կատարում է նաև մեկ այլ գործառույթ, այն է՝ մասնակցում է Սահմանադրության վերանայման գործընթացին։ Սահմանադրության վերանայման խորհրդում, ի թիվս այլ գերատեսչությունների, ներառվում են նաև Փորձագետների խորհրդի 5 անդամներ։

Այսպիսով՝ Փորձագետների խորհրդի ընդունած որոշումները բավականին մեծ ու լայն ազդեցություն են ունենում ԻԻՀ պետական կառավարման համակարգի վրա։

Առավել հստակեցնելու համար Փորձագետների խորհրդի ունեցած կարևորությունը հոգևոր առաջնորդի ընտրության հարցում պետք է հասկանալ այս երկու պետական ինստիտուտների միջև գոյություն ունեցող փոխազդեցությունները: Առաջին հայացքից թվում է, թե հոգևոր առաջնորդը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Փորձագետների խորհրդի վրա, բայց վերջինս ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, իսկ ընտրություններն ու ընտրություններում առաջադրված թեկնածուները, ըստ Սահմանադրության 99-րդ հոդվածի, վերահսկվում են Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, որի 12 անդամներից 6-ը ընտրվում են հոգևոր առաջնորդի կողմից, իսկ մյուս 6-ը՝ նրա համաձայնությամբ: Հաշվի առնելով այս նրբությունները՝ կարելի է եզրակացնել, որ Փորձագետների խորհրդի անդամների վրա հոգևոր առաջնորդի ազդեցությունը մեծ է, իսկ վերջինս էլ շատ դեպքերում օգտագործում է այս կառույցի՝ իրենից ունեցած կախվածությունը։ Նման պարագայում պետք է հիշել, որ ի սկզբանե ԻԻՀ-ն հակասություններ ունեցող պետական կառավարման համակարգ ունի, որում պահպանվում է կառավարման հիերարխիկ ձևը, բայց իրականում պետական կառավարման բոլոր մարմինները մեծ կախում ունեն միայն մեկ օղակից, որն էլ հոգևոր առաջնորդի ինստիտուտն է։

Փորձագետների խորհուրդն իր գործունեության ողջ ընթացքում կայացրել է երկու կարևոր որոշում, որոնցից առաջինը 1985 թ. Հոսեյն Ալի Մոնթազերիին ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնիի փոխանորդ նշանակելն էր։ 1989 թ., սակայն, ներքաղաքական զարգացումների հետևանքով, երբ Հ. Մոնթազերին դուրս եկավ իշխանության դեմ և սկսեց քննադատել կառավարության որդեգրած քաղաքականությունը քաղբանտարկյալների և մահապատիժների հարցում, Փորձագետների խորհուրդը նրան հեռացրեց պաշտոնից և նույն տարում Ալի Խամենեիին նշանակեց նոր գերագույն առաջնորդ։ Նոր առաջնորդի ընտրության նիստը դռնփակ էր, և միայն վերջերս՝ 2018 թ., համացանցում հայտնվեց այդ նիստի տեսագրությունը, որը լայն քննարկումների տեղիք է տալիս։ Նիստը վարում էր հանրապետության նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին (1989-1997), որն առաջադրում էր Ալի Խամենեիի թեկնածությունը։ Ա. Խամենեին իր ելույթի ժամանակ նշում է, որ ինքն արժանի չէ այդ պաշտոնին և չգիտի՝ կկարողանա՞ արդյոք արդյունավետորեն կատարել իր առջև դրված պարտավորությունները: Այնուամենայնիվ, Հ. Ռաֆսանջանիի պնդմամբ և Փորձագետների խորհրդի մյուս անդամների համաձայնությամբ, Ա. Խամենեին նշանակվեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ։ Թե ինչն էր Հ. Ռաֆսանջանիին դրդել գնալու նման քայլի, անհայտ է, բայց որոշակի ենթադրություններ կարելի է անել։ Այսպես՝ ենթադրվում էր, որ Ա. Խամենեին, այսպես ասած, «հեշտ կառավարելի» քաղաքական առաջնորդ կլիներ, ինչը թույլ կտար Հ. Ռաֆսանջանիին երկրի ղեկը վերցնել իր ձեռքը և հետագայում հող նախապատրաստել իր՝ գերագույն հոգևոր առաջնորդ դառնալու համար։ Փաստն այն է, որ այժմ Հ. Ռաֆսանջանիից մնացել են միայն հիշողություններ, իսկ Ա. Խամենեին շարունակում է մնալ ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդը, որը քաղաքական բավականին ազդեցիկ լծակներ ունի։

Իրանցի լրագրող Շահեդ Ալավին, որն առաջինն էր վերոնշյալ տեսանյութը ներբեռնել համացանցում, «Radio Farda»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ դրա հիմնական նպատակը Իրանում հակակառավարական ալիքը խթանելն էր և ԻԻՀ հոգևոր առաջնորդին հանրության աչքում վարկաբեկելը։ Շ․ Ալավին ակնարկել է, որ այդ տեսագրությունն իրեն ուղարկել է ԻԻՀ վերնախավից ինչ-որ մեկը: Աբդոլհասան Բանիսադրը, որը ԻԻՀ առաջին նախագահն էր, մեկնաբանելով ստեղծված դրությունը, նշել է, որ այդ տեսագրությունը Շ. Ալավիին կարող էր ուղարկել այնպիսի մեկը, ով աշխատում էր ներսում և կապեր ուներ հոգևոր վերնախավում։

Քաղաքական ակտիվիստ Մահմուդ Դելխասթեն «Huffington Post»-ի համար 2011 թ. գրած հոդվածում նշել է, որ Հ. Ռաֆսանջանին ժողովին է հանձնել ենթադրաբար իմամ Խոմեյնիի կողմից գրված մի նամակ, որում նշված է, որ հաջորդ գերագույն ղեկավարը չպետք է կատարի մեծ այաթոլլահ լինելու սահմանադրական պահանջը: Մ. Դելխասթեն գրել է, որ նախկին նախագահ Ա. Բանիսադրը կասկած է հայտնել նամակի իսկության վերաբերյալ, և այն զննել են ձեռագրերի մի քանի մասնագետներ, որոնք եզրակացրել են, որ այն կեղծել է իմամ Խոմեյնիից շատ ավելի երիտասարդ մեկը, ամենայն հավանականությամբ՝ նրա որդին: Ֆրանսիական «Le Monde» թերթի կողմից 1989 թ. հունիսին այս հոդվածի հրապարակումից հետո Փարիզում ԻԻՀ դեսպանատունը հանդես եկավ բողոքով և ժխտեց դրա իսկությունը:

Կրոնագետ Մոհսեն Քադիվարը, որը մի շարք ուսումնասիրություններ է հրապարակել այաթոլլահ Ա. Խամենեիի՝ առաջնորդ ընտրվելու վերաբերյալ, առաջ է քաշում այն գաղափարը, որ որպես հոգևոր առաջնորդի՝ Հ. Ռաֆսանջանիի թեկնածությունը չի քննարկվել, որովհետև նա չէր կարող դա հմտորեն անել, այդ իսկ պատճառով նա պնդում էր Ա. Խամենեիի թեկնածությունը, որին դիտարկում էր որպես մանիպուլյացիայի համար թույլ գործիք:

Ինչպես արդեն նշեցինք, 1989 թ. Ա. Խամենեիի ընտրության հարցում մեծ ազդեցություն ունեցավ Հ. Ռաֆսանջանին, և այս երկու առաջնորդների հարաբերությունները բավականին ջերմ էին։ Հետագայում որոշակի լարվածություն է նկատվում նրանց հարաբերություններում։ Այսպես՝ առաջնորդության առաջին տարիներին Ա. Խամենեին նիստերը վարում էր Հ. Ռաֆսանջանիի հետ, սակայն հետագայում նա սկսեց խորհրդակցություններ անցկացնել արդեն իր առանձնատանը, և Հ. Ռաֆսանջանին ստիպված էր լինում հանդիպումներին մասնակցելու համար գնալ այնտեղ: Մյուս կարևոր կետը, որը Հ. Ռաֆսանջանին հաշվի չէր առել, իր դիրքի թուլացումն էր ու միաժամանակ Ա. Խամենեիի հեղինակության աճը: Հենց այդ շրջանում էր, որ Հ. Ռաֆսանջանին մշակում էր կրոնական ղեկավարության և գործադիր իշխանության տարանջատման իր ծրագիրը:

2006 թ. Փորձագետների խորհրդի ընտրություններն ընթացան բավականին լարված մթնոլորտում։ Իրենց թեկնածուներին էին առաջադրել ծայրահեղ պահպանողականները՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հոգևոր հայր Մոհամմադ Թաքի Մեսբահ-Յազդին և բարեփոխական, նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին։ 2007 թ. Հ. Ռաֆսանջանին ընտրվում է Փորձագետների խորհրդի նախագահ՝ առավելության հասնելով հիմնական մրցակից՝ ծայրահեղ կղերական և Սահմանադրության պահապանների խորհրդի քարտուղար Ահմադ Ջաննաթիի նկատմամբ։ Խորհրդի 76 անդամներից 41-ը քվեարկել էին նրա օգտին: Նշենք, որ հենց այս ընտրություններին էր, որ Սահմանադրության պահապանների խորհուրդն առաջին անգամ թույլատրել էր նաև կանանց և աշխարհիկներին առաջադրել իրենց թեկնածուներին, սակայն նրանք որակազրկվեցին, քանի որ չէին համապատասխանում իսլամական անհրաժեշտ չափորոշիչներին:

Փորձագետների խորհրդի ընտրությունները տեղի են ունենում 8 տարին մեկ անգամ։ Վերջին ընտրությունը տեղի է ունեցել 2016 թ. մայիսի 24-ին, որի ժամանակ Փորձագետների խորհրդի նոր նախագահ է ընտրվել այաթոլլահ Ահմադ Ջաննաթին, որը ստացել էր 51 դրական ձայն 86 անդամներից։ Ա. Ջաննաթին պահպանողական էր և ակտիվորեն քննադատում էր նախագահ Հասան Ռոհանիի որդեգրած քաղաքականությունը, որը միտված էր վերականգնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Ա. Ջաննաթին շուրջ 28 տարի գլխավորել էր ԻԻՀ Սահմանադրության պահապանների խորհուրդը և Արևմուտքի հետ հարաբերություններում կոշտ թևի կարկառուն ներկայացուցիչ էր: Հաշվի առնելով գործող հոգևոր առաջնորդ Ա. Խամենեիի տարիքը և հիվանդությունը՝ կարելի է ենթադրել, որ Փորձագետների խորհրդի հենց այս կազմին է վերապահված ընտրելու նոր գերագույն առաջնորդին։

Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Փորձագետների խորհուրդը հոգևոր առաջնորդի վերահսկողությամբ և անմիջական ղեկավարությամբ գործող կառույց է, որն առաջին հայացքից, թվում է, թե անկախ է, սակայն իրականում հոգևոր առաջնորդի ձեռքում կենտրոնացած գործիք է, որն էլ վերջինս օգտագործում է հօգուտ իրեն և իր իշխանության շարունակականության ապահովման համար։

Նարե Գևորգյան

«Դրօշակ» թիվ 7 (1668), 2022թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company