ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Սրանց համար Արցախինը հայկական սահման չէ

03 Օգոստոս 2022

Արցախի Հանրապետության սահմաններին տիրող մի քանի օրվա լարվածության ֆոնին Հայաստանի իշխանությունը շտապեց կատարել ադրբեջանական պահանջն, ու նախօրեին հապշտապ Երեւան տեղափոխվեցին ԱՀ ՊԲ-ում դեռ ծառայության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները։ Տեղափոխել են ցուցադրաբար, շարասյունով, որ, երեւի, դրանով ադրբեջանցիներին զեկուցեն պահանջի կատարման մասին։ Ի դեպ, հատուկ կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այդ զինվորներին։ Նրանք քաջ էին, նվիրյալ, հայրենասեր, քանի որ 44-օյա պատերազմից հետո, երբ իշխանությունների թողտվությամբ ու մասնակցությամբ շատերը չշարունակեցին իրենց ծառայությունը Արցախի Պաշտպանության Բանակում, նրանք մնացին, չլքեցին իրենց ծառայակիցներին։ Որոշներին այս ամիսներին հանդիպել եմ հենց մարտական դիրքերում, մարտական հերթապահություն իրականացնելիս։

Արցախի ՊԲ-ն հայաստանյան իշխանությունների կողմից կտրուկ թուլացնելուց հետո թշնամին այսօր դիմեց լայնածավալ, տարբեր ուղղություններով հարձակումների։ Իսկ ի՞նչ արեց Հայաստանի Հանրապետությունը։ Ձեռքերը լվաց Արցախից։ Դեռ երեկ Պաշտպանության նախարարության նորանշանակ խոսնակն էր պաշտոնական հաղորդարգությունում Արցախի մասին ձեւակերպել անորոշ Լեռնային Ղարաբաղ տեղանունով, կարծես խոսքը պետության, երկրի մասին չէ։ Իսկ այսօր, երբ Արցախում լարվածություն էր տիրում, Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական միակ հաղորդագրությունում շեշտվում է, թե «Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ լարվածություն չկա»։

Արցախինը հայկական սահման չէ՞։ Սրանց համար, փաստորեն՝ չէ։ Այնքան են այս իշխանությունները վախվորած թշնամու առաջ, որ նույնիսկ չեն համարձակվում Անվտանգության խորհրդի նիստ գումարելու մասին պաշտոնապես ասել, իրենց ֆեյքային չախոյանական կայքերով են դրա մասին լուր տալիս։ Այս իրավիճակը նորությու՞ն է։ Ոչ իհարկե։ Սրա մասին նո՞ր ենք իմանում։ Ոչ իհարկե։ Սրանք այսպես են շարունակելու «խաղաղություն» բերել, երբ համոզում էին՝ Արցախից հրաժարվելով, այնտեղ զինվոր չուղարկելով կարող են հանգիստ ապրել, փոխարենը ստանում էին թշնամու առաջխաղացում տարբեր հատվածներում, վրանում հայ զինվորի սպանություն, անպաշտպան սահման ու անմարդկային պայմաններ առաջնագծում։ Անգամ սրանք վախենալու են այսօրվա ԶՈւ Գլխավոր շտաբի պետի կենսագրությունում գրել, որ նա մինչ նշանակումը եղել է Արցախի ՊԲ շտաբի պետ։ Ու սա, այս իրավիճակը, թշնամական հարձակումները շարունակվելու են, քանի սրանք կան, քանի լինելով խաղաղություն են մուրալու։ Քանի իրական անվտանգության համակարգը վերականգնելու, բանակը վերակազմավորելու փոխարեն ՀՀ Զինված ուժերը համարելու են քաղաքական հայացքների համար լոկ դիսբատ։ Ուզու՞մ ենք, որ այս ամենը դադարի։ Մեկ լուծում՝ սրանց հեռացումը։ Բայց դրա համար ՀԱՄԱԺՈՂՈՎՐԱԿԱՆ ՈՉ-ի կարիք կա։ Ոչ թե ֆեյսբուքյան, ոչ թե աշխատանքի բերումով հանրահավաքներին, անհնազանդության գործողութուններին չմասնակցելով ու կարծելով, որ իրենց փոխարեն այլոք կան։

Այսօր շատ էր աչքովս ընկնում իսկ ընդդիմությունն ու՞ր է հարցադրումը։ Մի մասը բանտում է, շատ-շատերին երեկ զորակոչել են եռամսյա հավաքների։ Այսօր ընդդիմությունը Հայաստանի ԱԳՆ դիմաց բողոքի հավաքի էր։ Շենքն էլ հարյուրավոր ոստիկաններով շրջափակված էր։ Ինչպես հիմա կառավարության շենքն է շրջափակված։ Այո, քիչ էինք։ Բայց ներկա էինք։ Սա սփոփանք չէ։ Ոչ էլ այպանում։ Չեմ կարող ծովափերում հանգստացող ու հարցը սոցցանցերում ձեւակերպողներին պարտադրել, որ գան։ Բայց կրկնում եմ՝ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՈՉ, ԴԻՄԱԴՐՈւԹՅՈւՆ:

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company