ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Աղավնոն՝ երազանքի Արիավանը կառուցած նվիրյալները

06 Օգոստոս 2022

2020 թ. տխրահռչակ նոյեմբերին, Ազատության հրապարակում կայացող հանրահավաքներից մեկի ժամանակ մեկը կամացուկ թևս քաշեց։ Հետ նայեցի՝ մի անձնավորություն էր, որի մասին քիչ հետո կասեմ։

Մինչ այդ.

– Ընկեր Վահե, երեկ՝ Քարվաճառի հանձնման օրը, ի~նչ հուզիչ կադրեր էիր արել, Քարվաճառի՝ մեր կառուցած նոր թաղամասը, մեր «Սիդնեյի» շարքով տները, եկող մայիսին հանձնելու էինք բնակիչներին…

Ասաց և ձայնը դողաց, աչքերը լցվեցին և ձեռքը կամացուկ տարավ թաց երեսին։

– Ընկեր Վահե,- քիչ հետո շարունակեց նա,- հուսամ՝ Աղավնոն կփրկվի, հոն ալ խոշոր ներդրում արինք, այդ գեղեցիկ գյուղը հոն ալ մենք կառուցած ենք, նպատակ ունեինք գյուղը գեղեցիկ ավանի վերածել, անունն ալ որոշած էինք՝ Արիավան, 2009-ին մեր կողմից հիմնված ԱՐԻ (ARI «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) – Վ.Ս.) հիմնադրամի անունով, քանզի այդ հիմնադրամի նվիրատուների միջոցով կառուցած ենք այդ գեղեցիկ շենքերը՝ Արցախի կառավարության հետ համատեղ։ Ընկեր Վահե, այս տասը տարիներուն միայն Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների բնակֆոնդի և գյուղատնտեսության զարգացման վրա 7 մլն դոլարի ներդրում արինք, ամբողջը ջուրը լցվեց… Հուսամ, հուսամ՝ Աղավնոն կփրկենք և մեր ուզած Արիավանը կդառնա իրականություն…

Կրկին հուզմունք և ծանր մտորումներ…

Այդ անձնավորությունը ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանն էր, մի հզոր անձնավորություն, ով Դաշնակցության Բյուրոյի կողմից լիազորված էր սփյուռքահայ մի շարք նվիրյալների մասնակցությամբ հիմնելու ԱՐԻ հիմնադրամը և իրականացնելու խոշորածավալ ծրագրեր Արցախի ազատագրված շրջաններում։

Գիտեմ՝ շատերը չգիտեն, թե ինչու՞ է Աղավնոն կոչվում նաև երկրորդ անվամբ՝ Արիավան, և ի՞նչ է նշանակում այն։ Գիտեմ՝ շատերը չեն ճանաչում Բենիամին Պչաքճյանին կամ սիրելի ընկեր Բենջոյին՝ այդ Մեծ հային, գիտեմ՝ Դաշնակցությունը նաև այդ պատճառով է բեռ եղել և կա Արցախ-հայրենիքը բեռ համարող լևոնիզմ-նիկոլիզմի համար, բայց… այս տողերը հարկ համարեցի ի պահ տալ պատմությանը։

Ես չգիտեմ կամ, ավելի ճիշտ, գիտեմ, թե այս պահին ինչ են զգում ընկեր Բենջոն ու ԱՐԻ հիմնադրամի այն հարյուրավոր նվիրյալները, ովքեր լսեցին Աղավնոյի դավաճանական հանձնման և իրենց իսկ որոշ հայրենակիցների ձեռամբ գյուղը թալանելու ու ավերելու մղումների մասին։

Գիտեմ, թե ի՞նչ են զգում այդ խոնարհ հերոսները, որոնք շենացրին Աղավնոն, որոնց սրտի երազանքն էր գյուղը վերածել ավանի և անվանակոչել Արիավան, որոնց մեծագույն իղձն էր հայոց արիական շունչը հարատև դարձնել Արիավանում…

Ընկեր Բենջո, վարձքդ կատար, ներիր, որ «Բարի գալուստ Արիավան»՝ քեզ համար սրբազան ցուցանակն օրեր անց պիտի փոխարինվի քոչվոր ցեղերի անվանակոչած Զաբուղով, ներիր, որ դավաճանների խունտային չկարողացանք վռնդել ու փրկել Աղավնոն՝ քո երազանքի Արիավանը…

Վահե Սարգսյան

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company