ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Սոչի Ուղարկուած Թրքական Տրովադայի Ձին

08 Օգոստոս 2022

Թուրքիոյ եւ Ռուսիոյ դաշնութեան նախագահներուն Սոչիի մէջ կայացած հանդիպումէն բխած հաղորդագրութիւնը ոչինչ կ՛ըսէ արցախեան հակամարտութեան մասին: Պարզ է սակայն, որ քննարկումներ եղած են Ուքրանիոյ պատերազմին հետ առնչուած եւ յատկապէս թրքական միջնորդութեան` ո՛չ միայն հրադադարի, այլ նաեւ հացահատկիկի համաշխարհային տագնապի լուծման, Լիպիոյ մէջ թրքական գործօնի հետ կապուած խնդիրներուն եւ արցախեան վերջին իրադարձութիւններուն վերաբերեալ:

Մեծ օրակարգը երկու երկիրներուն միջեւ առեւտրատնտեսական համագործակցութեան նոր թափ հաղորդելն է: Թուրքիան տնտեսական տագնապի եւ աննախընթաց սղաճի պայմաններուն մէջ, իսկ Ռուսիան` մեկուսացման եւ տնտեսական պատժամիջոցներու ենթակայ. շահերու բուն համընկնումը այս գիծին վրայ է, որմէ կը բխին նաեւ անվտանգային հարցեր:

Պէտք չէ բացառել սակայն այն վարկածը, որ այս համագործակցութեան խորացումը ամերիկեան թոյլտուութիւն ունի. այսինքն` կը վերահսկուի Ուաշինկթընի կողմէ, եւ Անգարան ինքնուրոյն չի կրնար ստանձնել միջնորդի դեր Ուքրանիոյ պատերազմին, աշխարհը հարուածած տնտեսական տագնապի լուծման, կամ` Մոսկուայի դէմ տնտեսական պատժամիջոցներու քաղաքականութիւնը հակակշռողի դեր: Այլ խօսքով` Թուրքիան ստանձնած է Տրովադայի ձիու կարգավիճակ ռուսական դաշտին մէջ ` համագործակցութեան խորացման տեսքով: Ի վերջոյ Անգարան ՕԹԱՆ-ի երկրորդ ուժը համարուող պետութիւն է եւ ռազմավարական գիծերը հատելու եւ չհատելու կանոնները ստիպուած է յարգել:

Մեկուսացուող Ռուսիոյ Թուրքիայէն յաւելեալ կախեալութիւն գրանցող Սոչին կարելի է ուրեմն դիտարկել նաեւ այս տրամաբանութեան մէջ: Այս տրամաբանութիւնը կրնայ ուրուագծել Ռուսիոյ` ՕԹԱՆ-ի անդամ պետութենէ տնտեսապէս կախեալ ըլլալու իրականութեան հաւանականութեան մասին: Փաստօրէն, ամէնէն ուշագրաւ համաձայնութիւնը տնտեսական համագործակցութեան ճանապարհային քարտէսն է, որ նախատեսած է յատկապէս ռուսական ուժանիւթի արտահանման համար թրքական շուկայի տրամադրումը, տարանցիկութիւնն ու դրամատնային համապատասխան հաշիւներու բացումը. այլ խօսքով` Թուրքիոյ տնտեսական ապաշրջափակման համար կարեւոր ելքեր տրամադրելը:

Այս բոլոր առաջնահերթութիւններէն ետք նոյն տրամաբանութեամբ փորձենք դիտարկել մեր տարածաշրջանին հետ կապուած երկու պետութիւններու յաւելեալ մերձեցման հաւանական հետեւանքները:

Այս խորացող համագործակցութիւնը միայն տնտեսական բնոյթ չի կրեր անշուշտ. անվտանգութեան խնդիրներ` Հարաւային Կովկասէն մինչեւ Միջին Արեւելք եւ Ափրիկէ, օրակարգային կէտեր եղած են Սոչիի մէջ ամենայն հաւանականութեամբ:

Պահենք վերը նշուած քաղաքական տրամաբանութիւնը եւ շարունակենք Անգարան ընկալել Ուաշիկնթընի կողմէ ուղարկուած Տրովադայի ձիու կարգավիճակով: Պարզ է, որ Անգարան այս բոլորին դիմաց կ՛ակնկալէ Հարաւային Կովկաս զինուորական յաւելեալ թափանցումը: Աղտամի մէջ թրքական դիտորդական-խաղաղապահական ստորաբաժանումը շատ սահմանափակ է Անգարայի ախորժակներուն համեմատ:

Ուրեմն. պէտք է աւելի դիւրաբեկել արցախեան շփման գիծերուն վրայ հաստատուած հրադադարը, դիմել ռազմական գործողութիւններու եւ փաստել, որ ռուսական խաղաղապահութիւնը առանձինը ի զօրու չէ յարգելու հրադադարը: Անհրաժեշտ է ձեւաչափի փոփոխութիւն: Այս անհրաժեշտութիւնը դուռ կը բանայ ՕԹԱՆ-ի երկրորդ ուժին հարաւային Կովկաս զինուորապէս թափանցելու: Մոսկուան մեծ գործարքներու հաշուոյն կրնայ զիջիլ այս պահանջին դիմաց իր ռազմավարական գործընկերոջ, որուն հետ Սոչիի մէջ գծած է համատեղ ճանապարհային քարտէս:

Այս հանգամանքները նկատի պէտք է ունենար Հայաստանի վարչապետը, նախքան խաղաղապահ առաքելութեան ձեւաչափի միջազգային փոփոխութեան կամ յաւելեալ լիազօրութիւններու մասին ակնարկ կատարելը: Աւելի ակնկալելի էր, որ այդ ակնարկը կատարուէր Պաքուէն` Անգարան ներգրաւելու առաջադրանքով:

Ներկայ իրադարձութիւնները կը յուշեն, որ Տրովադայի ձին թրքական զօրախումբերու տեսքով կրնայ մտնել Հարաւային Կովկաս, թէկուզ` խաղաղապահ միացեալ առաքելութիւն իրականացնելու առաջադրանքով:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company