Պետք է կարողանանք կասեցնել այս ընթացքը
09 Օգոստոս 2022
Ներքաղաքական հարցերի շուրջ politik.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:
Արթուր Խաչատրյանը խոսել է նաեւ սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելելու, Փաշինյան-Ալիեւ օպերատիվ կապի, Լաչինի միջանցքը ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու վտանգների եւ այլ հարցերի մասին:
«Ունենք երկու տարբերակ՝ կամ չենք լինելու կամ պետք է կարողանանք հասարակությանը մոբիլիզացնել եւ այս ընթացքը կասեցնել՝ չնայած նրան, որ սրանք կարողացել են այն աստիճանի հուսահատեցնել ու վախեցնել ժողովրդին, որ եթե ասեմ թուրքերը հասել են Նորագավիթ, գնանք քաղաքը պաշտպանենք` կասեն Խաչատրյանը պատերազմի կոչ է անում»,- հաղորդման ժամանակ ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում