ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Աւելի Բարենպաստ Ժամանակներ` Սահմանագծումի Համար (Սեւրի Դաշնագիրին 102-Ամեակին Առիթով)

09 Օգոստոս 2022

Սեւրի դաշնագիրի ստորագրութեան հերթական տարեթիւի նշումը ներկայ պայմաններուն մէջ տարբեր ուղղութիւններով խորհրդածութիւններու դուռ կը բանայ եւ այդ ճամբով հետագայ ընելիքներու մասին որոշ ուղենիշներ կը փոխանցէ:

Սեւրի ստորագրումէն ամիսներ առաջ Սան Ռեմոյի համագումարին արդէն իսկ մեկնարկած էր Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանի յստակացման հարցով իրաւարարութեան գործընթացը, որ աւարտեցաւ Ուիլսընի կայացուցած Իրաւարար վճիռով: Իրաւարար վճիռը կայացաւ միջազգային իրաւաչափութիւններուն համապատասխան եւ քաղաքական պատասխանատուութեան իւրատեսակ դրսեւորում էր Ցեղասպանութիւն իրականացուցած Օսմանեան կայսրութեան նկատմամբ` թրքական իշխանութիւնները զրկելով նշուած տարածքներուն նկատմամբ գերիշխանութենէ:

Այս մօտեցումով ալ Սան Ռեմոյով սկսած սահմանագծման գործընթացը ըստ էութեան կը նպատակադրէր անկախութիւն շնորհել տեղւոյն հայ ազգաբնակչութիւնը փրկելու համար նոր ցեղասպանութեան ենթարկուելու վտանգէն: Ցեղասպանութեան սպառնալիքը լուռ կերպով կար նաեւ Ազգերու լիկայի նոյն տարուան փետրուարեան քննարկումներուն, ուր կ՛առաջարկուէր Կիլիկիան փոխանցել ֆրանսական հոգատարութեան:

Այս բոլորին զուգահեռ, դարձեալ նոյն շարժառիթներէն մեկնած է, որ ամերիկեան ծերակոյտին մէջ քննարկուած է հոգատարութիւն ստանձնելու եւ անշուշտ Հայաստան-Թուրքիա սահմանագծումը կատարելու նախագահի որոշումը:

Այժմէական խորհուրդը այս բոլորին այն է, որ սահմանագծումի գործընթացը իրականացած է այնպիսի ժամանակահատուածի մէջ, երբ Թուրքիան պարտուած կողմ էր: Մինչ հիմա սահմանագծում կը պարտադրուի հայկական կողմին, որ ծանր պարտութիւն կրած է 44-օրեայ պատերազմին:

Սահմանագծման գործընթաց կը պարտադրուի ո՛չ միայն Հայաստանի Հանրապետութիւն – Ազրպէյճան պետական սահմաններուն համար, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութիւն – Թուրքիա: Այս երկրորդ սահմանագծման գօտիին պահանջը պաշտօնական Անգարայի պահանջ է, ներկայ պայմաններուն մէջ` նախապայման հասկացողութեամբ, որ հնչած է Թուրքիոյ արտաքին գործոց նախարարին ճամբով:

Սահմանագծումներու ժամանակահատուածները կարեւոր են: Կարսի պայմանագիրի անօրինականութիւնն ու Սեւրի հալածախտը Անգարան կը մղեն առաջնորդուելու Կարս 2-ի:

Չի բացառուիր, որ ներկայ պայմաններուն մէջ Երեւանին պարտադրուի Կարս 2-ը: Այն ինչ որ իբրեւ անուղղակի ու թաքուն նախապայման ծուարած էր Ցիւրիխեան արձանագրութիւններուն մէջ, հիմա կը վերադառնայ ուղղակի` սահմանագծման պահանջի տեսքով:

Սան Ռեմոյէն մինչեւ Իրաւարար վճիռ, անցնելով Սեւրէն միջազգային ընտանիքի ճնշումը Թուրքիոյ վրայ կը համընկնէր հայկական կողմի շահերուն: Հիմա տեսանելի չէ այս ճնշումը. հիմա` Մոսկուա-Անգարա փոխշահաւէտ եւ իրարանհրաժեշտ յարաբերութիւնները կը խորանան, որմէ կ՛արդիւնաւորուի Պաքուն: Նախատեսելի է, որ Լաչինի միջանցքի փակումէն ետք սաստկանան ճնշումները Նախիջեւան-Արեւելեան Ազրպէյճան թուրանական կամուրջի բացման ուղղութեամբ, ապա` սահմանագծման գործընթացի մեկնարկի` ընդունել տալու համար Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ:

Սահմանագծման եւ ապաշրջափակման գործընթացներուն գործնական օժանդակութեան աշխատանքներուն աջակցելու պաշտօնական պատրաստակամութիւնը կը մշուշապատէ գործընթացը այն առումով, որ դժուար է ներկայ պայմաններուն մէջ պատկերացնել ռուս-ամերիկեան համագործակցական որեւէ ձեւաչափ:

Այս իրականութիւնը կը յուշէ հայկական կողմի վերադիրքաւորման անհրաժեշտութիւն գործընթացներու առնուազն ձգձգումը առաջադրող: Այլընտրանքային ուղիէն մինչեւ թուրանական կամուրջի կառուցում եւ մինչեւ սահմանագծում պարտադրուող գործընթացներ են հայկական կողմին համար:

Սեւրը կը յուշէ, որ սահմանագծումը պէտք է կայացնել միայն այն ատեն, երբ թշնամին թոյլ դիրքերու վրայ կը գտնուի: Իրադրային հիմնական փոփոխութիւն պէտք է եւ նոր իրավիճակ: Պետական մտածողութենէն մեկնած եւ նոյնիսկ պահ մը շրջանցելով իշխանութիւն-ընդդիմութիւն առկայ խոր տարակարծութիւնները, իշխող վարչախումբի ինքնակամ հրաժարականը նման պարտադրուող գործընթացներու դիմաց կրնայ նպաստել պարտադրուող օրակարգերու ձգձգման:

Պարտադրուող գործընթացներու առկախումը հիմա ռազմավարական նշանակութիւն կ՛ունենայ: Կարելիի արուեստի իրացման փորձերը նպատակ պիտի ունենան աշխարհաքաղաքական նոր իրադրութեան մէջ համատեղել միջազգային ու հայկական շահերը եւ այնտեղ ընդգծել համընկնումներ. ինչպէս եղաւ սեւրեան օրերուն:


aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company