ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Մեծ դավաճանության խճանկարի փոքրիկ պատառիկները

13 Օգոստոս 2022

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ գլխավոր դատախազութան պաշտոնական գրությամբ հերքվում է Հայրենիքի զանգվածային դավաճանության մասին նիկոլի հայտարարությունները: Այս մասին, օրերս արված հարցումիս ի պատասխան, հայտնել են Դատախազությունից։ Նշել են՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով ՔՐԵԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՎԵԼ»։

Հարցումիս շարժառիթն այլ էր։ Կհիշեն շատերը՝ պատերազմի ամենաբեկումնային օրերին, երբ կոտրվեց առաջնագիծը՝ այդքան շատ չարչրկված ու հոկտեմբերի 5-6-ին Նիկոլի գովազդված հակահարձակում կոչվածի, իսկ իրականում՝ Լելեթեփեյի գործողության տապալումից անմիջապես հետո, հոկտեմբերի 8-ին անակնկալ նա գրառում արեց, թե առաջնագծում հայտնվել են պանիկա, խառնաշփոթ տարածող մարդիկ։ Զանգվածային մերկապարանոց մեղադրանքների կոչ արեց, ապա դիմեց «…մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն…Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից…»:

Նույն օրը կինը, որն Արցախում էր, ետ չմնալով ամուսնուց, շտապեց գիշերով գրառում անել դավաճանության մասին։ Սրան էլ հաջորդեց ԱԱԾ-ն. «առաջնորդի» հայտարարության հիման վրա՝ հաղորդագրություն տարածեց, թե կա ձերբակալված արցախցի։
Այդ օրը ԱԱԾ երիտասարդ նորանշանակ պետ, անփոխարինելի Քյարամյանը պաշտոնազրկվեց անհայտ պատճառներով, բայց մնաց Արցախում։ (Դա քննարկման թեմա է արդեն շուրջ 2 տարի, բայց այլ հարց է)։

Նիկոլի գրածից, դրան հաջորդած ԱԱԾ հաղորդագրությունից արդեն անցել է շուրջ երկու տարի: Օրերս ԱԱԾ-ն մերժել է հարցմանս մեջ նշված տեղեկությունը տրամադրել՝ պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիք է (ամեն դեպքում հարցը հետապնդում եմ), բայց հատկանշական է, որ նույն հարցերին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ այդ ընթացքում պետական դավաճանության հոդվածով քրեական գործեր չեն հարուցվել։ Հետեւաբար՝ առիթներ չեն եղել։

ՈՒղղակի նիկոլին պետք էր նման մթնոլորտ ձեւավորել, թե բոլորը դավաճան են, ինքը՝ «հարիֆը, խեղճն ի՞նչ անի»։ Կինը շտապել էր ամուսնուն բարոյական աջակցություն ցուցաբերել։ Դե արդեն վաղուց հայ հետախույզի ուսադիրները նիկոլական ծառաների պալատական հանդերձանքով փոխած ԱԱԾ ծառայողները թութակի նման կրկնել էին շեֆի գրած բառերը։ Հանրությանը կեղծ դավաճանություններով, դավաճաններով սնուցելու, հանրային տրամադրություն արմատավորելու գործելաոճին արդեն տեւական ժամանակ դարձել է ԱԱԾ աշխատաձեւը։

Պարբերաբար, հատկապես առավոտյան ժամերին ԱԱԾ լրատվականը սարսափազդու ձայնով, կրկնվող կադրերով հավաքված տեսանյութով հայտնում է հերթական դավաճանության մասին։ Կադրերն էլ նոր չեն, դեռ 2018-ին գեներալ Մանել Գրիգորյանին իբր «տուշանկոների» համար վատ ռեժիսուրայով հավաքել էր այդ օրերին հեղափոխական ագիտատոր, այժմ Ալավերդու քաղաքապետ դառնալ ցանկացող ներկայիս ՔՊ-ական պատգամավորը, որը մինչեւ հիմա չի հերքել։ Իրարահաջորդ «դավաճանությունների» բոլոր դեպքերը մինչեւ երեկ առնչվում էին ՀՀ Զինված ուժերին։ Զինծառայողներ, պայմանագրայիններ։ Ստալինա-նիկոլական դատավճիռն արձակում էին, բայց հետո մոռանում էին ներողություն խնդրել, որ նրանցից շատերն արդարացվել են, մեղադրանքը՝ հանվել։

Անգամ որոշները ստացել են կոչումի ու պաշտոնի բարձրացում։ Կարեւորը՝ հասարակությունը լսել է լրատվությունը, անդադար, չոր, լեւիտանյան ձայնով դատավճիռ-հայտարարությունները։ ՈՒ զանգվածային ինքնախարազանում, թե մեր զինված ուժերը դավաճանել են, բոլորը դավաճանել են, « էն հարիֆը» (նիկոլը) անուժ է եղել այդ ամենի դեմն առնել, ու հիմա ի՞նչ մեղք ունի։ Երկար մտածելու, վերլուծելու համար էլ առիթ չէին տալիս, թե ինչու՞ են բոլոր նման, իբր բացահայտված դեպքերը թվագրված նիկոլական կառավարման 2020-2021 թվականներով։ Որեւէ մեկը չի էլ վերլուծում, թե միգուցե հանրային մթնոլորտն է անպաշտպան դարձել. ամեն օր հայրենադավ հայտարարություններ ՔՊ-ական պատգամավորների, պաշտոնյաների, Նիկոլի շուրթերից լսելուց հետո թշնամու հետ կապ հաստատելը չի համարվում կարմիր գիծ, դավաճանություն, եղկելի արարք։ Բայց ԱԱԾ հեքիաթն այլեւս դարձել էր շատ անհետաքրքիր, փուչիկը պայթում էր, հիմա ամեն մի խելագարի, սեփական մեղքերը քողարկելու համար արդեն դարձնում են ադրբեջանական լրտես, ինչպես նախօրեին արեցին վանաձորցի մի խենթ բիձուկի պարագայում։ Միայն պետք է կարդալ հաղորդագրությունը։ Ու այնքան են շտապել հայ հետախույզները, որ անգամ լուրը տարածելուց հետո չեն էլ տեղադրել պաշտոնական կայքում։

Ինչու՞ եմ հետաապնդում երկամյա անցյալ ունեցող այս բոլոր դեպքերը։ Պատասխանը առավել քան հստակ է՝ հատիկ-հատիկ, փաստ առ փաստ, դրվագ առ դրվագ, ֆեյսբուքյան գրառումներ ու նիկոլական խմբագրումներ իրար կողքի շարելով, հավաքվում է ՄԵԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ խճանկարը։ Ու հեռու չէ այն օրը, երբ վերջին մասնիկն է դրվելու միասնական պատկերի մեջ։

Հ.Գ . Բոլոր գրությունները՝ հարցումները, պատասխանները, գրառումները կցում եմ։ Հաջորդիվ մեկ այլ թշնամի բացահայտելու մասին նիկոլական հայտարարությունը, ի պատասխան հարցմանս, գրավոր հերքել է արդեն Քյարամյանն ու ՀՀ Քննչական կոմիտեն։ Այդ մասին՝ հետագայում։

Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company