ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ե՞րբ պիտի քաշենք կարմիր գիծը

18 Օգոստոս 2022

Յանկարծ կը գտնուինք անհեթեթ սպասողականի մը մէջ և յանկարծ ենթակայ ենք թշնամիին կողմէ հաստատուած վերջնագրի մը պայմաններուն։ Տեղի պիտի ունենայ էթնիկ մաքրագործման ամենէն փողոցային, ամենէն բացօթեայ և ամենէն եղերազաւեշտական բեմադրութիւնը ամբողջ աշխարհի — և առաջին հերթին՝ ՄԵ՛Ր – աչքերուն առջև։

Կարևոր չէ, թէ ո՞ւր կը գտնուիս այս պահուն այս մոլորակի համատարած քաոսին մէջ կամ ի՞նչ անձնագրով կը բնորոշուի ազգային պատկանելիութիւնդ աշխարհի աչքին։ Եթէ արժանապատւութեան տարրական զգացումով օժտուած հայն ես և չէ բթացած մէջդ ինքնութեան գիտակցութիւնը, ինքնաբերաբար անարգուած ես մեր երկրին մէջ ընթացք առած հայրենազրկման այս գործընթացներէն։ Անարգուած ես, քանի որ դուն Բերձորն ես։ Քանի որ դուն Աղաւնոն ես։ Քանի որ դուն Ներքին Սուսն ես։ Դուն Սիւնիքն ես։ Դուն Գեղարքունիքն ես։ Դուն Արցախն ես։ Դուն քու հայրենիքիդ ամէն մէկ թիզ հողն ես և քեզմով միայն կ՚ըսկսի և կը վերջանայ քու հայրենիքիդ հողային ամբողջականութիւնը։

Եթէ այս բացարձակութեամբ չես ապրիր պատմութեան այս ճգնաժամային պահը, դուն առհասարակ կապ չունիս մեր հաւաքական ճակատագրին հետ։ Դուն հայ չես։ Դուն իմացեալ, դուն մկրտեալ հայը չես, որ միակ չափանիշն է հայ ըլլալու։ Դուն պատահմունքով միայն հայն ես։ Դուն այն հայը չես, որ իրաւունք ունի և արժանի է զինուորագրուելու մեր այսօրուան մարտահրաւէրներուն։

Մեր երկրի հողային ամբողջականութիւնը բռնաբարած թշնամին և անոր լծակից՝ Փաշինեանական համակարգը այսօր ի վիճակի են կապտելու քեզ քու ինքնութիւնԷդ։ Քու ինքնութիւնդ սահմանող ստորոգելիներէ՛ն։ Քեզ մասնակից դարձնելու վարչակարգի շարունակական անձնատւութեան։ Քեզ ներքաշելու վարչակարգի յանցագործ քաղաքականութեան մէջ և քեզ օր-ցերեկով թաղելու որպէս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի և որպէս ՀԱՅ։

Դուն իրենց հասողութեան մէջն ես այլևս։ Դուն արդէն պատանդուած ես։ Դուն դադրած ես ինքզինքդ ըլլալէ հակառակ քու բոլոր յաւակնութիւններուդ և թէկուզ հակառակ քու կամքիդ…Այս է մերկ իրականութիւնը, որմէ ոչ մէկ հայ կրնայ խուսափիլ։ Այս է իրականութիւնը նաև, որմէ ոչ մէկ մարդ կրնայ խուսափիլ…եթէ դուն ճակատ չես յարդարած այս անպատիւ իրականութեան դէմ, կը նշանակէ յանձնած ես ինքզինքդ այդ իրականութեան։ Դուն անքակտելի մասն ես անոր։ Դուն ընդունած ես քու հայրենիքիդ, քու անկախ պետականութեանդ և քու մարդկային ինքնութեանդ դէմ լարուած համաշխարհային այս նախայարձակումը (aggression, ագրեսիա)։ Եթէ դուն չես քաշած կարմիր գիծը քու և թշնամիին միջև, դուն թշնամի՛ն ես առանց դոյզն կասկածի։

Այսօր թշնամին եկած է փորձելու վերջին սահմանը մեր անյատակ հանդուրժողութեան…Թշնամին հաստատած է Օգոստոս 25, 2022 թուականը որպէս ժամկէտ և բացէ ի բաց կը պահանջէ, որ Բերձոր, Աղաւնոյ և Ներքին Սուս համայնքներու բնակչութիւնը անյապաղ դուրս գայ իր տուներէն և զանոնք յանձնէ իր ճանկերուն։ Կասկած չունենաք, որ ասիկա սկիզբն է միայն թշնամիի յարձակողականին։ Այս թշնամին կանգ պիտի չառնէ։ Թշնամին որոշած է քայլ առ քայլ իր թաթը դնել Արցախի, Սիւնիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տաւուշի, Երևանի վրայ և ի վերջոյ ամբողջ Հայաստանի։ Թշնամին չի ծամծմեր իր բառերը։ Ան կ՚ուզէ լիովին հայաթափել Հայաստանը։ Իսկ անոնք, որոնք կ՚որոշեն մնալ թշնամիի իշխանութեան տակ, անոնք պիտի չունենան ազգային որևէ ինքնութիւն։ Անոնք պիտի ենթարկուին պարտադիր ձուլման ամենէն խուժդուժ բռնամիջոցներուն։

Երբ այդ մէկը տեղի կ՚ունենար Արևմտեան Հայաստանի մէջ, Արևմուտք և Ռուսաստան գիտակցաբար լռեցին։ Թոյլ տուին, որ թշնամիի հայաթափման քաղաքականութիւնը հասնի ամբողջական կիրարկման։ Արևմուտք և Ռուսաստան խաղացին քու կացութենէդ օգտուելու իրենց լկտի խաղը։ Նոյն խաղը կը խաղան և պիտի խաղան այսօր։

Մինչ այդ հոգեբանական ահաւոր ճնշման տակ է Բերձորի, Աղաւնոյի և Ներքին Սուսի մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդը մնացած է անտէր։ Բերձորն ու Աղաւնոն ու Սուսը պարզապէս գոյութիւն չունին աշխարհի օրակարգին վրայ։ Անոնք արհամարհելի քանակութիւն մըն են, զոր կարելի է «ծախսել» որպէս «գրպանի դրամ»։ Անոնք իրաւունք չունին իրաւունքի մասին իսկ խօսելու։ (Ռուսաստան և Արևմուտք վճռած են, որ Արցախը մաս կը կազմէ Ազրպէյճանի հողային ամբողջականութեան։) Փաշինեանական իշխանութիւնը սկսած է հանգիստ խղճով «գրանցել» բոլոր այն ընտանիքները, որոնք ի վերջոյ կը յօժառին յանձնել իրենց ինչքը և ընդունիլ պարտադիր տեղահանութիւնը, որուն համար Փաշինեանական վարչակարգը կը գործածէ «տարհանում» անգոյն բառը…Շուտով ամէն բան կը վերածուի դիւանակալական (bureaucratic, բիւրոկրատիկ) մանրամասնութեան։ Շուտով տեղի կ՚ունենայ հերթական անձնատւութիւնը (capitulation, կապիտուլացիա) այս իշխանութեան կողմէ և պատմութեան անիւը անգամ մը ևս կը քալէ մեր վրայէն։ Սատուռնը կը խժռէ իր այս որդին ևս և մենք անգամ մը ևս կուլ կու տանք մեր վիրաւորանքը և կը վերադառնանք մեր ամէնօրեայ նախաճաշին։ Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս…Որքա՜ն ողբերգական կը հնչեն այս պահուն հայոց հոգեշունչ աղօթքին այս բառերը։

Այժմ հարց տանք մենք մեզի։ Մենք ընդունա՞ծ ենք այս ճորտային կարգավիճակը։ Հայը կրնա՞յ ընդունիլ ստրկական այս գոյութիւնը որևէ գնով կամ որևէ պատճառաբանութեամբ։ Գին ունի՞ն մեր երկրի անկախութիւնը, մեր ժողովուրդի անվտանգութիւնը, մեր երկրի հողային ամբողջականութիւնը, մեր հայրենական ժառանգութիւնը, մեր խղճի ազատութիւնը, մեր ազգային արժանապատւութիւնը։ Գին ունի՞ մեզմէ ամէն մէկուն մարդկային տարրական արժանավայելչութիւնը։

Թշնամին կը համարձակի բացէ ի բաց յայտարարելու, որ հայը գոյութիւն պիտի չունենայ այլևս և որ իր սկսած ցեղասպանական ծրագիրը քայլ առ քայլ պիտի հասնի ամբողջական աւարտին։ Այսօրուան քայլը Բերձորն է և Աղաւնոն և Ներքին Սուսը։

Հռետորաբանութիւնը՝ մէկդի՛։ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՏԱ՞ՆՔ ՇԱՌԱՉՈՒՆ ԱՊՏԱԿԸ ԹՇՆԱՄԻԻ ԵՐԵՍԻՆ։ ՄԵՆՔ ՈՉ ՊԻՏԻ ԸՍԵ՞ՆՔ ԹՇՆԱՄԻԻՆ ԵՒ ՔԱՇԵՆՔ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ, ՈՒՂԻՂ ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ։

Կարօ Արմենեան
Օգոստոս 17, 2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company