ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Ֆրանսիայի հրապարակը գլոբալիզմի հորձանուտում

19 Օգոստոս 2022

Գլոբալ-լիբերալիստական հեղափոխությունը շարունակում է իր ընթացքը, ընդգրկում նորանոր տարածաշրջաններ ու պետություններ: Նոր՝ միաբևեռ աշխարհակարգ հաստատելու նպատակով քանդում է գործող դրվածքը, միջպետական հարաբերությունները կարգավորող միջազգային օրենքները և դրանց փոխարեն պարտադրում իր խաղի կանոնները: Կամայականորեն բաժանում է պետությունները, դրանց ղեկավարներին առաջադեմների և հետադեմների, ժողովրդավարների և բռնապետների: Հիբրիդային և պրոքսի պատերազմներով այն աստիճան սրվել է դիմակայությունը խոշոր տերությունների միջև, որ աշխարհը կանգնել է միջուկային բախման եզրին՝ հաշվի չառնելով ոչ մեկի ազգային և պետական շահերը:

Այսպիսի մասշտաբային ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ են գործին հավատարիմ կադրեր, գաղափարական համակիրներ բոլոր այն երկրներում, որոնք ներքաշված են լիբերալ հեղափոխության մեջ: Այդպիսիք անհրաժեշտ են նաև նորանոր երկրներ այդ հեղափոխության մեջ ներքաշելու համար: Այդպիսի կադրեր բուծելու համար գլոբալիստները հսկայական գումարներ են ծախսել, դպրոցներ հիմնել, ընտրել ու գնել են բազմաթիվ մարդկանց գրեթե բոլոր երկրներում, հորդորել նրանց հրաժարվելու լիբերալիզմի տեսանկյունից հնացած հոգևոր արժեհամակարգից, բարոյական-կրոնական նախապաշարմունքներից, քաղաքակրթական ու պատմական կողմնորոշումներից, ազգային ու ընտանեկան ավանդներից և հաշվի չառնել մարդկանց միջև բնական սեռական տարբերությունները՝ այդպիսով նպատակ ունենալով ձևավորելու նոր տիպի մարդ՝ զերծ վերը նշված «նախապաշարումներից և մոլորություններից», չկաշկանդված ամոթի, խղճի, սիրո, հավատարմության, ընկերասիրության, կարեկցանքի և այլ զգացումներով, որի երջանկությունը իր գաստրոնոմիկ և սեռական բնազդների ազատ բավարարումն է միայն: Եվ ահա վերջին տարիներին բոլոր «առաջադեմ պետություններում»՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, Բրիտանիայից մինչև Հայաստան, բարձրագույն պետական-քաղաքական պաշտոնները զբաղեցնում են լիբերալ-գլոբալիստները: Իսկ «դեռ չառաջադիմած պետություններում» դրանց տեղավորում են ընդդիմության դաշտում՝ հրահանգելով սպասել, մինչև որ գունավոր հեղափոխությունը կթակի իրենց երկրների դռները:

Այժմ մի կողմ թողնենք գլոբալ գործընթացները՝ իհարկե պահելով դրանք մեր մտքում, և մեր հայացքը կենտրոնացնենք Երևանի Ֆրանսիայի հրապարակի վրա:

Արդեն չորրորդ ամիսն է, ինչ խորհրդարանական ընդդիմության առաջնորդությամբ այստեղ է հավաքվում 30-50 հազար մարդ և իր զայրույթն ու բողոքն արտահայտում իշխանությունների դեմ: Ցուցարարները հանդես են գալիս երկու հիմնական կարգախոսներով՝ «Առանց Նիկոլ Հայաստան» և «Առանց թուրքի Հայաստան»: Չնայած այս ցույցերի երկար տևողությանը՝ չի կարելի ասել, թե պետության քաղաքական կյանքում ինչ-որ բան է փոխվել կամ փոխվում է: Պարտված ու կապիտուլյացիա ստորագրած ռեժիմը շարունակում է խոնարհաբար կատարել իր ստանձնած պարտավորությունները և բնականաբար ունակ չէ ու մտադիր էլ չէ դուրս գալու այդ շրջանակներից: Ունակ չէ սեփական արտաքին քաղաքականությունը վարելու, միջազգային հարաբերություններում կարող է հանդես գալ միայն լսողի դերում: Եվ այդպես բոլոր բնագավառներում: Ուրեմն ընդդիմությունը ի՞նչը քննարկի, ի՞նչը դատապարտի: Քննադատության առարկա չկա: Այստեղից էլ՝ չափազանց վերացական, քաղաքական կոնկրետությունից ու բովանդակությունից զուրկ երկու կարգախոսները: Իսկ կոնկրետ և խորքային հարցերի առնչությամբ իշխանությունների հասցեին քննադատությունը հանգում է 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության քննադատությանը: Իսկ ի՞նչ է, չի՞ կարելի քննադատել, չի՞ կարելի պահանջել վերանայել այն: Չի՞ կարելի քննադատել իշխանություններին, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը: Ինչո՞ւ դիվանագիտական, քաղաքական հայտարարություններով և այլ միջոցներով դա կարող են անել Իրանը, Արևմուտքը, Ռուսաստանը, այդ և այլ երկրների բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ իհարկե ելնելով իրենց երկրների շահերից: Հուսանք, որ սեպտեմբերից մեր քաղաքական ընդդիմությունը կկարողանա ներկայացնել քաղաքական կոնկրետ դիրքորոշումներ և գործողությունների ծրագիր, որոնք կփոխեն իրավիճակը: Այլապես հասարակության մեջ միայն հարցեր ու դրանց տարատեսակ պատասխաններն են կուտակվում, և իրադարձություններին իրարամերժ գնահատականներ են տրվում: Եթե մի կողմ թողնենք տափակ ու հիմար հարցերը և դրանք բարձրացնողների նույնքան տափակ պատասխաններն ու գնահատականները և ընդհանրացնենք, էական է մնում երեք հարց՝ ինչո՞ւ չի ավելանում մասնակիցների թիվը, ի՞նչ խնդիրներ են դրել և ինչպե՞ս են ուզում հասնել դրանց լուծմանը շարժման առաջնորդները, ինչո՞ւ այս գործընթացին մասնակից չեն Արցախում:

Երկրի վիճակով մտահոգ մարդկանց կողմից այս հարցերը հնչում են որպես հանդիմանություն նրանց հասցեին, ովքեր անտարբեր են երկրի ապագայի նկատմամբ:
Հանդիմանություն է նաև քաղաքական ուժերի ու գործիչների հասցեին, որոնց գործողություններում, ըստ նրանց, չկա վճռականություն:

Իրադարձություններին կողքից հետևող քաղքենիությունը ընդդիմության այս շարժումը համարում է պայքար իշխանության համար կամ, ինչպես իրենք են ասում, աթոռակռիվ:
Իշխանությունների պատասխանը միանշանակ է. ժողովրդի մեծամասնությունն ընտրել է Նիկոլին և ընդառաջ չի գնա հեղաշրջման ճանապարհով իրենց տապալելու ընդդիմության փորձերին:

Ընդդիմությունը վստահ է, որ այս շարժումը կարթնացնի ժողովրդի զգալի հատվածին (այստեղից էլ «Զարթնի՛ր, լաո՛» կոչը), մասնակիցների թիվը կմեծանա, և նրանք վաղ թե ուշ լեգիտիմ ճանապարհով կպարտադրեն Նիկոլին հրաժարական տալ:

Արծարծվող խնդիրները հասկանալու համար ամեն անգամ պետք է վերադառնանք հոդվածի սկզբում նշված գլոբալ լիբերալիզմի գաղափարների սեղմ դրույթներին:

Լիբերալ-ժողովրդավարական գործընթացից դուրս չի մնացել նաև Հայաստանը: Հայաստանյան լիբերալիզմի ուսապարկում կան մի քանի գունավոր հեղափոխությունների հաջողված և չհաջողված փորձեր՝ հարձակումներ պետական կառույցների ու եկեղեցու վրա, ընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքական գործիչների գործունեության կասեցում, պետության ղեկավարների նկատմամբ շանտաժ և վարկաբեկում, լիբերալիստական կենտրոնների և հիմնադրամների կողմից հազարավոր երիտասարդների տրված դիպլոմներ և այլն:

Պակասում է միայն ԼԳԲՏ շքերթը: Մեր բնակչության մեծ մասի աշխարհընկալման մեջ 30 տարվա ընթացքում լիբերալ քարոզչության և բարեփոխումների հետևանքով տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ձևավորել են սոցիալական, տնտեսական, հոգեբանական, գաղափարական-քաղաքական նոր մղումներ, որոնք խթանում են նրանց հասարակական վարքագիծը զուտ անհատական, նյութապաշտական շահերով, դարձնում նրանց անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչը դուրս է իրենց հետաքրքրությունների շրջանակից: Ըստ նրանց՝ ազգային արժանապատվությունը, հայրենասիրությունը, պահանջատիրությունը դյուրագրգիռ հոգեմաշություն են և միայն բարդույթներ են ծնում: Արցախի խնդիրը նրանց համար հենց նման բարդույթ է, որն իրենց պատանդ է վերցրել, թույլ չի տալիս ապրել խաղաղ ու բարեկեցիկ կյանքով:

Եթե այս զանգվածին ավելացնենք աղանդավորների բազմահազարանոց բանակը, որն իր բնույթով արդեն հակաեկեղեցական, հակապետական և հակազգային է, ապա քիչ հավանական է, որ ցույցերի մասնակիցների թիվը կբազմապատկվի: Պատերազմից հետո անցկացված բոլոր հանրահավաքների փորձը ցույց է տալիս, որ պետության և ազգի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար պատրաստ են պայքարելու հենց այդ նույն 50 հազար մարդիկ: Առաջ անցնելով ասենք, որ կապիտուլյանտ վարչակազմից ազատվելու համար դա էլ բավարար է: Այժմ անդրադառնանք երկրորդ հարցին: Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է շարժումը հզորացնելով, լեգիտիմ կամ սահմանադրական ճանապարհով Նիկոլին հեռացնել իշխանությունից և ժողովրդավարական ճանապարհով ձևավորել նոր կառավարություն, որը դուրս կբերի երկիրը ստեղծված ծանր իրավիճակից: Իրենք չեն դիմի ուժային միջոցների, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների և անընդունելի ու դատապարտելի են առաջադեմ մարդկության կողմից: Հետևողական բացատրական աշխատանք տանելով, լուսաբանելով այս իշխանությունների կործանարար քայլերը թե՛ արտաքին քաղաքականության մեջ և թե՛ ներքին կյանքում, խաղաղ ցույցերով, երթերով կբազմապատկեն մասնակիցների թիվը և, տարածելով շարժումը մյուս քաղաքներում, կարթնացնեն ու ոտքի կհանեն ժողովրդական զանգվածներին: Ակնհայտ է, որ ուժային հեղաշրջման մտադրություն անգամ չկա, և ընդդիմությունը մտադիր է գործել ժողովրդավարության օրենքների շրջանակներում: Ո՛չ իշխանությունները, ո՛չ առաջադեմ մարդկությունը չեն կարող մեղադրել ընդդիմությանը ծայրահեղականության մեջ:

Այժմ նորից վերադառնանք հոդվածի առաջին մասին: Լիբերալիզմը, ըստ իր արժեքների ու կանոնների, ձևավորել է նաև մեր քաղաքական դաշտը՝ երկրորդ պլան մղելով կուսակցությունների գաղափարախոսություններն ու ծրագրերը, հայտարարելով դրանք ժամանակավրեպ, առաջ մղելով հասարակարգի լիբերալ վերակառուցումը: Իշխանության գալով՝ այս կամ այն կուսակցությունը, դրա ղեկավարությունը, մի կողմ թողնելով իրենց հռչակած գաղափարներն ու սկզբունքները, ձեռնամուխ են լինում լիբերալ-ժողովրդավարական բարենորոգումների իրականացմանը: Այդպիսի գաղափարաքաղաքական տրանսֆորմացիայի (խնդրում ենք չշփոթել «տրանսգենդերիզացիա» հասկացության հետ) համար արժանանում են եվրոինստիտուտների դրական գնահատականներին, լեգիտիմ և ժողովրդավարական կոչումներին: Ավելին՝ լիբերալ-ժողովրդավարական արժեքներն ու կանոնները ամրագրվեցին սահմանադրորեն և արդեն օրենքի ուժով հունավորեցին մեր գիտակցությունը, հոգեբանությունը և հասարակական վարքագիծը: Քաղաքական դաշտը դրվեց լիբերալ կանոնների շրջանակների մեջ: Ցանկացած կուսակցություն, գործիչ կարող է իրականացնել իր քաղաքականությունը միայն լիբերալ կանոնների շրջանակներում, այլապես կհամարվի ոչ լեգիտիմ և կդատապարտվի «առաջադեմ մարդկության կամ քաղաքակիրթ աշխարհի կողմից»:

Երկրի ճակատագրով մտահոգ հայ մարդկանց մոտ հարց է առաջանում. հնարավո՞ր է արդյոք հասնել Նիկոլի հրաժարականին ժողովրդական ճնշման միջոցով, ժողովրդավարական ճանապարհով, եթե ցուցարարների թիվը բազմապատկվի: Եվ ընդհանրապես, հնարավո՞ր է հասարակության պահանջով ու պարտադրանքով պաշտոնաթող անել պետության որևէ ղեկավարի, որն ընտրվել է լեգիտիմ ճանապարհով, ունի իրեն հավատարիմ ուժային կառույցներ և հզոր արտաքին հովանավոր: Վերջապես, եթե խայտառակ պարտություն կրելուց, կապիտուլյացիա ստորագրելուց, հողեր հանձնելուց ու հազարավոր զոհեր տալուց հետո թիվ մեկ պատասխանատուն հրաժարական չի տվել, ապա ինչո՞ւ ադրբեջանական վերջնագրի պահանջները կատարելու համար պետք է հրաժարական տա: Ամոթի զգացումի՞ց, խղճի խայթի՞ց, թե՞ պատվազրկությունից: Բայց, ինչպես վերը նշեցինք, այդ հասկացությունները լիբերալիստի համար վերապրուկներ են, նախապաշարմունքներ: Միայն մի դեպքում գաղափարական լիբերալիստը հրաժարական կտա, երբ նրան իշխանության բերած հովանավորը կորոշի փոխարինել նրան մեկ այլ՝ ավելի թունդ լիբերալիստով: Համաձայնելով, որ նշված հարցերը տեղին են, անդրադառնանք հենց լիբերալ հեղաշրջումների, այսինքն՝ գունավոր հեղափոխությունների հարուստ փորձին: Դրանք փաստում են, որ գործող իշխանություններին հեռացնելու համար անհրաժեշտ է առնվազն երեք ուժ՝ մի քանի տասնյակ հազար մարդ, որոնք ներկայացվում են որպես «ողջ ժողովուրդ», ոստիկանության հետ արյունալի կռվշտուքի պատրաստ հարվածային ջոկատ, հաճախ՝ ուժեղացված դիպուկահարներով, արտաքին քաղաքական, քարոզչական և ֆինանսական հզոր հովանավոր: Հաջողության դեպքում վերջինս էլ «առաջադեմ մարդկության» անունից կողջունի հեղաշրջումը և կհռչակի այն լեգիտիմ և ժողովրդավարական: Դիմադրության շարժումը դեմ է նման միջոցներին, որոնք վայել են միայն միջկուսակցական գզվռտոցին՝ հանուն իշխանության, մինչդեռ դրված է պետության և ազգի գոյության հարցը, ինչը կարելի է լուծել միայն համաժողովրդական պայքարի ճանապարհով: Դե ինչ, հուսանք, որ լաոն կզարթնի:

Վերջապես անդրադառնանք երրորդ հարցին՝ ինչո՞ւ Արցախը անմասն է մնում շարժմանը:

Նորից վերադառնանք հոդվածի առաջին մասին, մասնավորապես՝ նոր աշխարհակարգ հաստատելու գործընթացներին: Թվում է, թե ինչ նշանակություն կարող է ունենալ պատառ-պատառ արված, ոչ մի պետության կողմից չճանաչված, քարտեզի վրա չերևացող այս ինքնահռչակ պետությունը գլոբալ աշխարհակարգի ձևավորման գործում:

Թավշյա հեղափոխությունը և երիտլիբերալներին իշխանության բերելը նախ և առաջ ուղղված էին Արցախի դեմ: Առաջին իսկ քայլերից նրանք նախապատրաստում էին Արցախի հանձնումը: Եվ հեղափոխությամբ երջանկացած քաղաքացիների մեծ մասը դեմ չէր դրան: Քողարկելու համար իրենց դավաճանությունը նրանք հերոսական դիմադրության «ֆլեշմոբ» կազմակերպեցին և 5 հազար զինվոր զոհեցին: Հանձնեցին, բայց գործն ամբողջությամբ գլուխ չբերեցին: Չհաջողվեց մինչև վերջին արցախցուն հանձնել: Չկարողացան մինչև վերջ հեռու պահել Վ. Պուտինին իրենց բռնած գործից: Ի վերջո ռուսները եկան ու խցկվեցին Ղարաբաղ:

Արևմուտքը, ճիշտ է, չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, չմոբիլիզացրեց առաջադեմ մարդկությանը՝ ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու պանծալի հայ հեղափոխականներին, ինչն այսօր արվում է ուկրաինացի հեղափոխականների համար, բայց և չդատապարտեց ռուսական զորքերի մուտքը Արցախ: Ավելին՝ այսօր արդեն փորձում են վերակենդանացնել Մինսկի խմբի գործունեությունը: Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ Արցախի հենց այսպիսի պատերազմի հետևանքով արցախյան պատերազմի «հերոսներ» դարձած Ի․ Ալիևը և Ն. Փաշինյանը հայտնվել են չափազանց զգայուն իրավիճակում, և չնայած երկուսն էլ, ինչպես պնդում է Ի. Ալիևը, բանավոր համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի և դրա պահանջների շուրջ, չեն կարողանում կնքել այն: Խանգարում են Հարավային Կովկասում իրար դիմակայող Ռուսաստանը, ինչպես և Իրանը և հավաքական Արևմուտքը՝ ի դեմս Միացյալ Նահանգների: Առաջինի համար Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը արցախյան հարցի փակում է նշանակում, որին ինքնըստինքյան կհետևի Արցախից ռուսական ռազմական ուժերի դուրսբերման պահանջը: Եվ դա կլինի ռուսներին տարածաշրջանից դուրս քշելու համար անհրաժեշտ առաջին քայլը, ինչի մասին Թուրքիան երազում է արդեն երեք դար: Իրանի դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը վտանգում է նրա կենսական շահերը, քանի որ ճանապարհ է բացում ՆԱՏՕ-ի զորքերի համար և հավասար է ռազմական բլոկադայի:

Իսկ եթե ռուսները դուրս չգան: Թող զարմանալի չթվա, բայց հենց դա էլ պետք է գլոբալիստներին: Հիշենք, որ այս տարվա սկզբից Ջ. Բայդենը անդադար խոսում էր Ուկրաինայի դեմ ռուսների հարձակումից, շաբաթը մեկ հարձակման նոր օր էր հայտարարում, կանխավ մեղադրում էր նրանց բոլոր տեսակի մեղքերի մեջ, նույնիսկ Վ. Պուտինին մարդասպան անվանեց: Վերջապես ռուսները ծերուկի խոսքը գետնով չտալու համար «ընդառաջ գնացին» և սկսեցին հատուկ ռազմական գործողությունը: Սակայն գլոբալիստները մտադիր չեն սահմանափակվել Ուկրաինայով: Ռուսաստանը հյուծող պատերազմներ պետք են նաև այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Հարավային Կովկասում:

Արցախից ռուսական զորքերի դուրսբերումը կզրկի գլոբալիստներին Հարավային Կովկասը Ռուսաստանի դեմ ռազմական պլացդարմ դարձնելու հնարավորությունից: Իսկ եթե դուրս չգա, ապա ստիպված են լինելու պաշտպանել հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրով ոչնչացման եզրին հայտնված Արցախը, որի դիմադրությունը անկասկած կհանգեցնի ադրբեջանցիների բախմանը ռուս խաղաղապահների հետ: Հենց դա էլ պետք է գլոբալիստներին: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Ըստ բազմիցս փորձարկված լիբերալ-հեղափոխական տեխնոլոգիաների, հաշվի չառնելով Ալիևի կարծիքը, ոտքի կհանեն տեղական լիբերալներին, ազգայնականներին, մահմեդական ծայրահեղականներին և քրեական խուժանին, հակառուսական զանգվածային ցույցեր կսկսեն, մի քանի ռուս կմորթեն, և հակամարտությունը պատրաստ է: «Առաջադեմ մարդկությունն» էլ համերաշխություն կհայտնի ադրբեջանցի «ազատասեր» ժողովրդին, կզինի, կֆինանսավորի և կհորդորի կռվել մինչև վերջին ադրբեջանցին: Դե այդ դեպքում ի՞նչ է մնում անել Վ. Պուտինին: Այո՛, մնում է հայտարարել, որ, ի պաշտպանություն Արցախի և Ադրբեջանի քրիստոնյա բնակչության, հատուկ ռազմական գործողություն է սկսում Ադրբեջանում: Մնացածը՝ ուկրաինական սցենարով: Կամ էլ, եթե ուժերը չբավարարեն, Ռուսաստանը ստիպված կլինի հեռանալ Հարավային Կովկասից: Կարծում եք՝ այսպիսի զարգացումներ հնարավո՞ր չեն:

Ահա թե ինչ նշանակություն ունի փոքրիկ Արցախը գլոբալիստական խաղերում:

Այս իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները և երջանիկ քաղաքացիական հասարակությունը հրաժարվում են Արցախից և պարտադրում հանձնվել ազերիներին, ո՞ւմ հետ կարող են հույսեր կապել արցախցիները: «Դիմադրության» շարժման 60 հազար մասնակիցների՞, որոնց վիճակն այնքան էլ չի տարբերվում իրենց իսկ վիճակից: Արցախցիք կանգնած են լինել-չլինելու խնդրի առջև: Այսօր նրանց կյանքի միակ երաշխավորը ռուս խաղաղապահներն են, և իրենց հայրենիքում գոյատևելու հույսերը նրանք կապում են Ռուսաստանի հետ: Եվ եթե շուտով Արցախը դիմի Ռուսաստանի Դաշնությանը՝ նրա կազմի մեջ մտնելու համար, թող ոչ ոք չփորձի նախատել նրան: Ո՞վ ունի այդ իրավունքը: Ճիշտ է, միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգող «առաջադեմ մարդկությունը» և ՀՀ իշխանությունները: Իսկ Արցախը կդիմի և կսպասի, ինչպես սպասեցին Ղրիմը և Դոնբասը: Կարծում եք՝ այսպիսի զարգացումներ հնարավոր չե՞ն: Գլոբալ աշխարհակարգի հեղեղապտույտում ամեն ինչ հնարավոր է:

Վարդան Հակոբյան

«Դրօշակ» թիվ 8 (1669), 2022թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company