ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Անկախութեան Հռչակագիրէն Շեղումի Երեւոյթը

24 Օգոստոս 2022

Անկախութեան հռչակագիրի ընդունման հերթական տարեթիւի նշումի պաշտօնական ուղերձները խնամքով շրջանցեցին շատ կարեւոր իրաւադրոյթ մը, որ խիստ այժմէական նշանակութիւն ունի այս օրերուն:

Անկախութեան հռչակագիրի նախաբանը կը հաստատէ. «…Կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնուելով 1989 թուականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ…»:

1 դեկտեմբեր 1989-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը եւ ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդը համատեղ նիստ գումարած էին, որուն ընթացքին որոշած` ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի վերամիաւորման մասին: Ազգային խորհուրդը գործեց մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հռչակումը` 2 սեպտեմբեր 1992: Կ՛արժէ այդ որոշումը մէջբերել բառացի`

– «Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը եւ ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի միաւորումը: ԼՂԻՄ-ի բնակչութեան վրայ կը տարածուին Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիական իրաւունքները:

Վերջնանպատակը ուրեմն Արցախի միաւորումն է Հայաստանին, ըստ Սահմանադրութեան հիմքը կազմող Անկախութեան հռչակագիրին: Դեկտեմբերեան որոշումը յատուկ կէտ ունի նաեւ ինքնորոշման իրաւունքի գերակայութեան մասին. փաստօրէն Ա. կէտը կ՛արձանագրէ`

«Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ-ի ինքնորոշման փաստը` հաստատուած ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թուականի փետրուարի 20-ի եւ յուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպէս նաեւ մարզի բնակչութեան լիազօր ներկայացուցիչների 1989 թուականի օգոստոսի 16-ի համագումարի եւ Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում»:

Ասով ալ իրաւականօրէն կը բացատրուի հետագային իբրեւ ռազմավարութիւն որդեգրուած Անկախութիւն հռչակելու 2 սեպտեմբեր 1992-ի որոշումը:

Անկախութեան հռչակագիրը ուրեմն կը խօսէր ԼՂԻՄ-եան տարածքներուն Հայաստանի վերամիաւորման մասին. ԼՂԻՄ-ի հինգ շրջաններն էին` Շուշի, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի եւ Հատրութ:

Շուշիի եւ Հատրութի վերաազատագրումի առաջադրանքը պիտի դառնար օրուան հրամայականը: Համաձայն` Անկախութեան հռչակագրին: ԼՂԻՄ-եան տարածքներու վերաազատագրման առաջադրանքէն զատ այլ նիւթերու ընդգծումներ կատարելը այսօր,

փաստօրէն շրջանցել է ամէնէն էական խնդիրը, օրուան ամէնէն սահմանադրական առաջնային կէտը:

Շուշիի եւ Հատրութի ապաբռնագրաւումը առաջադրելով հայկական կողմը յուշում կատարած կ՛ըլլար նաեւ բոլոր այն պետութիւններուն, որոնք ամէն առիթի կը յայտարարեն, որ Արցախի կարգավիճակի հարցը չէ լուծուած եւ թէ ընդհանրապէս հակամարտութիւնը չէ լուծուած իբրեւ նախապայման` խաղաղութեան համաձայնագիրին: Կարգավիճակը աշխարհագրական հասկացողութիւն ունի եւ կը վերաբերի յստակ աշխարհագրական գօտիի: Այս պարագային ԼՂԻՄ-եան տարածքներուն. ուրեմն նաե՛ւ Շուշիին եւ Հատրութին:

Անկախութեան հռչակագիրի ընդունման օրուան նշումը կ՛ենթադրէր նաեւ այդ տարածքներու վերաազատագրման ճանապարհային քարտէսի մշակում: Շեշտելու, որ արցախահայութեան ինքնորոշումի իրաւունք հասկացողութիւնը հաւասարապէս կը ներառէ թէ՛ անվտանգային խնդիրները, թէ՛ մարդու իրաւունքները եւ թէ՛ տարածքներու պատկանելիութիւնը: Այս իրաւադրոյթներու տարբաղադրումը պարզապէս կ՛ականահարէ մեր բռնագրաւուած հայապատկան տարածքներու վերադարձի գործընթացը եւ մանաւանդ պետական մակարդակով կը հակասէ Սահմանադրութեան հիմքը կազմող Անկախութեան հռչակագիրի հիմնադրոյթներուն:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company