ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անպատասխան մնացող շարունակական սպառնալիքները…

27 Օգոստոս 2022

Օրերս թուրք ցեղասպանների հպարտ ժառանգորդ, նոյնինքն՝ արտգործնախարար Չաւուշօղլուն հերթական բարբաջանքներ է թոյլ տւել Հայաստանի ու հայութեան հասցէին…, այն էլ հայկական՝ Բերձորի (Լաչին), Աղաւնոյի եւ Սուսի ցաւալի ու դատապարտելի յանձնման նախօրեակին:

Այսպէս՝ կարեւորելով թուրք-հայկական յարաբերութիւնների կարգաւորման գծով երկու երկրների ներկայացուցիչների պարբերական հանդիպումները, Չաւուշօղլուն այնուամենայնիւ կարգաւորման գործընթացը պայմանաւորել է հայ-ադրբեջանական յարաբերութիւններով։ Ըստ նրա՝ Հարաւային Կովկասում տեւական խաղաղութիւնն կարող է հաստատւել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրւելիք համապարփակ խաղաղութեան պայմանագրով, որին էլ աջակցում է Անկարան։

Սա, սիրելի ընթերցող, ոչ աւել-ոչ պակաս նշանակում է Արցախն ամբողջովին Ադրբեջանի կազմ մտցնել, այսինքն՝ փաստացի հայաթափում ու մէկ խօսքով՝ յախիջեւանացում…

«… Մէկ էլ գիտէք, «Զանգեզուրի միջանցք»-ը կայ,- դժգոհել է Չաւուշօղլուն,- որ ինչու են սա լսելիս հայերը անհանգստանում…ու շարունակում խօսքը.- «Եղբա՜յր, դա ձեր ստորագրած եռակողմ պայմանագրում կայ, որի մաս է նաեւ Ռուսաստանը։ Դու (նկատի ունի Հայաստանը) այն ասա՝ իրականում տարածաշրջանում խաղաղութիւն ուզում ես, թէ՝ ոչ»։

Թէպէտ գիտի ընթերցողը, բայց մէկ անգամ եւս ընդգծենք, որ լկտիօրէն ստում ու խեղաթիւրում է իրականութիւնը թուրք լարախաղացը, քանզի 2020-ի նոյ. 9-ին պարտադրւած պայմանագրում ոչ մի խօսք չկայ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, որտեղ ընդամէնը ձեւակերպւած է այսպէս ասած՝ տարածաշրջանը ապաշրջափակելու անհրաժեշտութեան մասին, որն էլ թուրք-ադրբեջանական յետին նպատակներում թարգմանւել է միշտ որպէս «Զանգեզուրի միջանցք»-ի, ասել է թէ՝ հայկական Սիւնիքի վերաբռնագրաւում…եւ 100-ամեայ խախտւած թուրանական միջանցքի վերակենդանացում:

Շարունակելով դժգոհանքները Չաւուշօղլուն նշել է, որ դեռեւս հայկական ուժային ջոկատներ կան Լաչինի եւ Արցախի շրջանում, մինչդեռ դրանք ամբողջովին պէտք է դուրս գային այդտեղերից…«Հայաստանը այս ամենից պէտք է դաս քաղի…», նախորդ անգամների նման շեշտել է Չաւուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, դժգոհանքներից բացի փաղաքշական խօսքեր էլ է շռայլել Հայաստանի ու հայութեան «սիրոյն», ընդգծելով.- «Ադրբեջանը իր հողերում պէտք է ամբողջապէս հաստատի իր տիրապետութիւնը, այդ տարածքներում ապրող հայերին էլ ասում է՝ համեցէք, եկէք, ձեր բոլոր իրաւունքներն իրացրէք։ Ադրբեջանը համապարփակ խաղաղութեան պայմանագիր է առաջարկել։ Էլ ի՞նչ կարող է անել։ Հայաստանն էլ ինչ-որ պատրւակների յետեւում թող չթաքնւի եւ չասի՝ Սփիւռքը մեր վրայ ճնշումներ է գործադրում եւ երկրի ներսում ծայրայեղականներ կան…»։

«Խաղաղարար ու եղբայրական» իր կոչերը Չաւուշօղլուն ամփոփում է հետեւեալ կերպ.- «Եկէք Հարաւային Կովկասը համագործակցութեան եւ խաղաղութեան տարածաշրջան դարձնենք։ Թող բոլորը շահեն, ԱՄԵՆԱՇԱՏՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՂ ՇԱՀԻ»,- սիրալի՜ր կոչով եզրափակել է իր խօսքերը Չաւուշօղլուն։

Ահաւասիկ, իրենց ապրած ու բնակած շրջաններում հայերին լա՜յն իրաւունքներ տւող Ադրբեջանի ու Հարաւային Կովկասում ամենաշա՜տ շահը Հայաստանին բաժին տւող Թուրքիայի նման հարեւանների առկայութեան դէպքում, Հայաստանն ու ողջ հայութիւնը այլեւս նոր բարեկամների կարիքն ու անհրաժեշտութիւնը չեն ունենայ…!!!

Մնում է միայն սպասել ու տեսնել, թէ Հայաստանի իշխանութիւնն ու յատկապէս Արտգործնախարարութիւնն ի՜նչ ԴԱՍԵՐ են քաղելու երկու «խաղաղասէր» հարեւանների պատգամներից…

Պատգամներ, որոնք ոչ այլ ինչ են, քան՝ անպատասխան մնացած շարունակական սպառնալիքներ եւ ստորացումներ՝ ուղղւած Հայաստան աշխարհին ու ողջ հայ ժողովրդին…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company