ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Եթե ինչ-որ մեկին պետք է դատել, ապա դա Նիկոլ Փաշինյանն է

02 Սեպտեմբեր 2022

NEWS.am-ը Արցախի խորհրդարանի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ զրուցել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ։

-Պարո՛ն Մոսիյան, երեկ Բրյուսելում Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպում, և հանդիպումից կարճ ժամանակ անց թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ Եվրոպական միության նախագահը հայտարարություններով հանդես եկան: Ուշագրավն այն էր, որ այդ երկու հայտարարություններում ԼՂՀ-ի մասին ոչ մի խոսք չկար: Ի՞նչ է սա նշանակում:

-Ամեն անգամ ես ասում եմ, որ Հայաստանի գործող վարչախումբը ձեռքերը լվացել է Արցախից: Այն կեղծ օրակարգը, որը Նիկոլ Փաշինյանը լցրեց խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ, ես չեմ հասկանում ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ այսօր և՛ Հայաստանի, և՛ Արցախի սահմաններին տիրում է այն իրավիճակը, որ թշնամին մեկ տարուց ավելի Հայաստանի սուվերեն տարածքները հսկում է, և խոսել խաղաղության օրակարգից, վերջերս էլ դուք գիտեք, որ խորհրդարանի ամբիոնից ասում է այլընտրանք չկա, բայց դա էլ երաշխիք չէ: Այս ամենը դժվար է մեկնաբանել, քանի որ սովորական հայի գլխում սա չի տեղավորվում: Միգուցե Նիկոլ Փաշինյանը կարողանա իր պատասխանները մեկնաբանել, որովհետև առավոտյան, կեսօրին և երեկոյան տարբեր բաներ է ասում և անում տարբեր բաներ:

-Այդ հայտարարություններում ակտիվորեն խոսվում է խաղաղության պայմանագրի նախագծի մշակման մասին, և կարծես շատ մոտ է թվում խաղաղության պայմանագրի կնքումը: Քանի դեռ լուծված չէ ԼՂՀ-ի հարցը, արդյո՞ք կարծում եք ճիշտ ժամանակն է խաղաղության պայմանագրի կնքումը:

-Խաղաղությունը ժողովուրդների միջև հաստատվում է կա՛մ հավասարակշռության, կա՛մ պարտադրանքի դեպքում: Այս պարագայում մենք ոչ թե գործ ունենք խաղաղության պայմանագրի, այլ պարտադրանքի հետ: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո, մենք ասել ենք, որ սա դեռ վերջը չի: Անցնող երկու տարիները ցույց տվեցին, որ դրանից վատ էլ է լինում, և համաձայնագրի այն կետերը, որոնք վերաբերում են գերիներին չի կատարվում փոխարենը Ադրբեջանը համաձայնագրից դուրս ստանում է հավելյալ կետեր, և սա Նիկոլ Փաշինյանի, ինչպես ինքն է ասել, բանավոր ընկալումների, և բանավոր պայմանավորվածությունների մասին է: Տարբեր առիթներով ասել եմ, որ մինչև Փաշինյանը չբացի այդ պայմանավորվածությունների ամբողջ բովանդակությունը, մենք չենք կարող իմանալ, և ամեն առավոտ մենք պետք է սպասենք վատ լուրի: Խաղաղության դարաշրջանի մասին մենք ասել ենք, իսկ ո՞ւր մնաց Արցախը: Բնականաբար, Փաշինյանը և իր բարձրաստիճան պաշտոնյաները, երևի բանավոր պայմանավորվել են Արցախ չգալը, նրանք Արցախի հետ գործ չունեն և Արցախ անունը չեն տա: Վաղը սեպտեմբերի 2-ն է, և Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարի այն բարձրագույն աթոռը զբաղեցնող անձն է, որը պատերազմից հետո դեռ Արցախ չի այցելել: Չգիտեմ՝ այդ ինչ համաձայնագրի մասին կարող է խոսք լինել, որ Արցախը և Արցախի կարգավիճակի հարցը մեջը ներառված չեն:

-Արցախի ԱԺ նախագահը դեռ մեկ ամիս առաջ էր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու Արցախի անկախության 31-րդ տարեդարձին: Տեղեկություններ ունե՞ք՝ իշխող ուժից այդ հրավերը ընդունել են:

-Իշխանության մասով տեղեկություն չունեմ, գիտեմ, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքը ներկա են լինելու:

-Ռուսական լրատվամիջոցները վերջին շրջանում տեսակետներ են շրջանառում, որ Բրյուսելը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը իր ձեռքը վերցնելով, փորձում է Ռուսաստանին դուրս մղել այդ գործընթացից: Եթե այս սցենարը իրականություն դառնա, ապա արցախցիների ապագան ինչպե՞ս եք պատկերացնում:

-Ռուսաստանը խաղաղապահների տեսքով Արցախում այլ ներկայություն ունի և Հայաստանում այլ ներկայություն ռուսական ռազմաբազայի տեսքով: Ես չեմ կարողանում պատկերացնել այնպիսի մի իրավիճակ, որ Ռուսաստանը դուրս մղվի այս բանակցություններից: Ասվածի վառ ապացույցը Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքն էր Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, նշելով՝ Բրյուսելը ոչինչ չի կարող առաջարկել:

-Վաղը Ստեփանակերտում մեծ հանրահավաք է սպասվում: Մի փոքր խոսենք օրվա խորհրդի մասին:

-Վաղվա օրվա խորհուրդը միասնականությունն է, դա էր պատճառը, որ մենք կարողացանք սեպտեմբերի 2-ը կերտել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության շնորհիվ: Դժբախտաբար, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության և քանդեց այդ եռամիասնությունը:

-Եթե վաղը Հայաստանի իշխանություններից որևէ մեկը չլինի Արցախում, Դուք դա ինչպե՞ս կբացատրեք:

-Մենք հույս չունենք, որ Հայաստանի իշխանություններից որևէ մեկը կլինի:

-Պատերազմից գրեթե երկու տարի անց Շուշիի անկման համար մեղադրվում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Տեղյակ ենք, որ օգոստոսի 31-ին նախատեսված էր Փաշինյան-Ալիև հանդիպումը, և հենց այդ օրն էր, որ Արզումանյանին ձերբակալեցին: Երեկ էլ հանդիպումից հետո կալանավորվեց: Կապ տեսնո՞ւմ եք ձերբակալման և կալանավորման հետ:

-Ես որևէ բան պատահական չեմ համարում: Մենք հիշում ենք, թե ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը տեղի ունեցավ Շուշին գրավելու օրը: Փաշինյանի ցանկացած հանդիպումը Ալիևի հետ ինչ-որ «մասկի շոուներ» են եղել: Ես մի բան գիտեմ, որ Արզումանյանը այդ օղակը չի: Եթե ինչ-որ մեկին պետք է դատել այս գործերի համար, ապա դա Նիկոլ Փաշինյանն է: Բայց հիմա Հայաստանում տեղի է ունենում մեղավորների նշանակման գործընթաց: Մի մարդ խորհրդարանում կանգնում է և ասում՝ մենք հպարտ ենք: Բոլորը մեղավոր են, բացի իրենցից:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետության հռչ

1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահ

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company