ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Արցախը Կ՛ազդարարէ Ազգային Վերահամախմբումը (Սեպտեմբեր 2-ի Տօնին Առիթով)

02 Սեպտեմբեր 2022

Արցախի համաժողովրդային ցոյցը, որ տեղի կ՛ունենայ այսօր Ստեփանակերտի մէջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման տօնին առիթով, գաղափարական առումով շատ կարեւոր ուղենիշներ կ՛ամփոփէ իր մէջ:

Նախ` միասնականութեան մասին. Արցախի ժողովուրդը միասնութեան հրամայականն է, որ կ՛ընդգծէ այսօր: Փաստօրէն հանրահաւաքին կը մասնակցին բոլոր ուժերը անխտիր: Այստեղ որեւէ նշանակութիւն չունի իշխանութիւն կամ ընդդիմութիւն: Սեպտեմբեր 2-ի խորհուրդը համախմբած է բոլորը` վերանորոգելու համար Արցախի ազատագրութեան պայքարը: Օրը կը խորհրդանշէ հանրապետութեան կայացումը:

Իսկ հանրապետութիւնը կ՛ենթադրէ տարածքային ամբողջականութիւն: Հռչակագիրին մէջ հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը նշուած է ԼՂԻՄ-ն ու Շահումեանի շրջանը:

Հռչակագիրին առաջին երկու պարբերութիւնը հարկ է մէջբերել, բառացի.

«Ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ համատեղ նստաշրջանը, արտայայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրուած է փաստացի անցկացուած հանրաքուէում եւ ԼՂԻՄ ու Շահումեանի շրջանային իշխանութեան մարմինների 1988-1991 թուականների որոշումներում, ազատութեան, անկախութեան, իրաւահաւասարութեան եւ բարիդրացիութեան նրա ձգտում»:

Իսկ ԼՂՀ-ի հռչակման համար բանաձեւուած է, որ նստաշրջանը կը հռչակէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը` ներկայիս Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ յարակից Շահումեանի շրջանի սահմաններուն մէջ:

Շահումեանի իբրեւ յարակից շրջան նշումի հիմնաւորումը եւս իրաւական բացատրութիւն ունի հռչակագիրին մէջ, որովհետեւ այնտեղ կայ յստակ բռնագրաւուած ըլլալու հիմնադրոյթը: Հռչակագիրը կը խօսի Շահումեանի շրջանի տարածքը բռնի կերպով Լեռնային Ղարաբաղէն անջատելու եւ հայ ժողովուրդի վերամիաւորման ձգտումը համարելու բնականոն ու օրինական, միջազգային իրաւունքի կանոններուն համապատասխան առած քայլերուն մասին:

Սեպտեմբեր 2-ի համաժողովրդային նշումը ստեփանակերտեան միասնականութեամբ ուրեմն առաջնային կարգով կ՛ենթադրէ համազգային օրակարգի վերամշակումով ներկայ պայմաններուն մէջ հռչակագիրի հիմնադրոյթներու այժմէական ընկալում: Ընկալումէն յետոյ բնականաբար աշխատանքային փլաթֆորմի, հայեցակարգի խմբագրում` իբրեւ ուղեցոյց հայ քաղաքական եւ հասարակական շրջանակներուն համար:

Այն ինչ որ Արցախի հայութիւնը կ՛իրականացնէ իբրեւ միասնական հանրահաւաք, ցոյց եւ պայքարի նոր ելակէտի սկզբունքներու ճշդում դժբախտաբար դժուար է իրականացնել այսօր Հայաստանի Հանրապետութեան եւ սփիւռքի մէջ: Իսկ Արցախը, որ մեկնարկեց ազատագրական շարժումը եւ համախմբեց ամբողջ հայութիւնը իր դրօշին տակ, այսօր նոր նախաձեռնութեամբ ուժերու մէկտեղման հրամայականը կ՛ընդգծէ:

Հիմնական սկզբունքները ընդհանուր գիծերու մէջ արդէն Արցախի Ազգային ժողովը ուղենշած է այս տարուան փետրուարին ապաբռնագրաւման օրէնքի որոշումով: Այդ օրէնքը ուղենիշ է մեր համազգային նոր օրակարգի առաջին կէտի մշակման համար: Եւ այդ առումով Արցախի Հանրապետութեան հռչակագիրը ամրագրած է այն բոլոր հիմքերը, որոնց վրայ պէտք է շարունակուին մեր աշխատանքները:

Հռչակագիրն ու անոր ընդառաջ ապաբռնագրաւման օրէնքը կը հունաւորեն հետագայ աշխատանքը`

Ա.- Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնում,

Բ.- Արցախի Հանրապետութեան ճանաչում:

Ամբողջ հայութիւնը պէտք է միաւորուի համահայկական այս օրակարգին շուրջ: Արցախի ժողովուրդը ազդարարեց համախմբուելու մեկնարկը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company