ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետությունը կազմաքանդելու հերթական ծրագիրն է

02 Սեպտեմբեր 2022

«Պետությունը կազմաքանդելու հերթական ծրագիրն է, ազգային կրթության նկատմամբ թիրախային ոչնչացման ծրագիր է»,- նման կերպ որակեց ՀՅԴ ԳՄ անդամ, Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ ԲՈւՀ-երը Երևանից Աշտարակ տեղափոխելու Փաշինյանի արած հայտարարությունը։

Yerevan.Today-ի հետ զրույցում պատգամավորը հատկանշեց, որ կառավարության նիստում Փաշինյանը ներկայացրեց ընդամենն իր անձնական պատկերացումները կրթության մասին, այն դեպքում, երբ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» դեռ չի հաստատվել ԱԺ-ի կողմից, հետևաբար օրենքի ուժ չի ստացել։

«Այսինքն՝ Փաշինյանը վստահ է, որ ուսապարկային միջավայրում մեկ կոճակով կսեղմվի, կհաստատվի, բայց կրթությունը մեր իրականության, ցանկացած ժողովրդի կենսագործունեության և ինքնության մեծագույն, կարևոր բաղադրիրչն է։ Ինչպե՞ս կարող է կառավարության նիստում վարչապետը ցանկություններ հայտնել, երբ կրթության ազգային ծրագիրը դեռ չի հաստատվել։ Հերթական անգամ նա տապալում է կրթական ոլորտը․ ինչպե՞ս կարելի է սիրողական մակարդակի հայտարարություններ անել, չէ՞ որ ոլորտը խորքային, մասնագիտական վերլուծությունների, գնահատականների անհրաժեշտություն ունի»,-ասաց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով․ «Ըստ էության, կրթության ջախջախման ծրագիր է․ որտե՞ղ են քննարկվել, որո՞նք են այդ 8 ԲՈւՀ-երը, ինչ ռազմավարական նպատակներ են ընկած դրա հիմքում, պետության և հասարակության որ կարիքներն ու առաջնահերթություններն են բավարարվելու։ Այո, ՛ ԲՈւՀ-երի առողջացման, կրթական համակարգի արդիականացման անհրաժեշտություն կա, եթե այդքան շահագրգիռ էին, 4 տարի իրենցն էր իշխանությունը, ինչո՞ւ լիցենզավորման, հավատարմագրման, տեսչական ու հազարու մի գործառույթների շրջանակներում չիրականացրին բարեփոխումներ»։

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ խորհրդային շրջանում կրթության և, հատկապես, բարձրագույն կրթության դերը մեծապես կարևորված էր։ Նույնիսկ դպրոցների, ԲՈւՀ-երի ճարտարապետական լուծումներում, տարածքների ընտրության հարցում էր դրսևորվում պետության վերաբերմունքը՝ կրթության նկատմամբ։ Եվ պատահան չէ, որ բոլոր պետական բուհերի ճարտարապետական լուծումները տրվել են մեծագույն ճարտարապետների կողմից, այդ թվում՝ Թամանյանի։Ի դեպ, շենքերն էլ՝ Համալսարան, Անասբաբուժական, Բժշկական, Պոլիտեխնիկ կառուցվել են միմյան մոտ, հենց ակադեմիական տարածքի սկզբունքով։

«Այսօր այս չտեսների, ազգային նկարագիր չունեցողների համար մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքերը սոսկ բիզնես թիրախ են, յուղոտ պատառ․ վստահ եմ, որ այդ շենքներին շողուն աչքերով նայում են հենց այն գործարարները, որոնք հյուրանոցների կամ՝ հայ-թուրքական հետաքրքրությունների պրիզմայով են նայում մեր իրականությանը։

Կրթությունը սրանց պետք չի, այնքան են վարկաբեկել կրթական համակարգը, կարելի է առանց դիպլոմի բարձրագույն պաշտոն զբաղեցնել, կարելի է հայհոյել ու անցնել, կարելի անուս ոստիկանլինել, իրենց խմբակցության պատգամավորների մեջ ոչ բարձրագույն կրթությամբ մարդիկ կան, կեղծված դիպլոմավորներ բացահայտվեցին նրանց բարձրագույն շարքերում։

Այն, որ այս ուսումնական տարում շատ ԲՈւՀ-եր 60 և 40 տոկոսանոց թափուր տեղեր ունեցան, դա նաև այս իշխանության գեներացված վերաբերմունքն է կրթությանը։ Երբ որոշում ես ԲՈւՀ-երը տեղափփոխել Աշտարակ, նախ՝ պետք է երկրի մասշտաբներին նայել։ Եթե Քեմբրիջը, Օքսֆորդը Լոնդոնում չեն, դրանք հարյուրամյակների պատմություն ունեցող համալսարաններ են, պատմականորեն ձևավորված տարածքներ են, բայց Հայաստանի նման փոքր երկրի համար տանել ԲՈւՀ-երը կենտրոնացնել Աշտարակում, պարզապես անհեռանկարային է՝ ենթակառուցվածքների, երեխաների կեցության, դասախոսների փոխադրության խնդիրներով։ Այլ կերպ կարճ ասած՝ Փաշինյանի ասածը մերկարպարանոց է, չհիմնավորված՝ ազգային կրթության նկատմամբ թիրախային քայքայման ծրագիր»,- ասաց պատգամավորը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company