ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Համախմբուի՞լ

07 Սեպտեմբեր 2022

Համախմբուիլ։

Շատ յորջորջուող բառերէն մէկը մեր լեզուի, մանաւանդ այս օրերուն։ Յաճախ՝ այս տողերը գրողին իսկ կողմէ։

Առաջին հերթին սակայն գիտնանք թէ որո՛նց է ուղղուած համախմբուելու կոչը։

Իսկ համախմբուիլ ինչո՞ւ։

Համախմբուիլ ինչի՞ շուրջ։

Համախմբուիլ ինչպէ՞ս։

Հետաքրքրական, շա՛տ հետաքրքրական զուգադիպութեամբ մը, այս յօդուածս գրել սկսելէս առաջ, Դիմատետրի պատգամներու տուփիկիս մէջ յայտնաբերեցի զրուցակիցի մը ինծի ղրկած երգիծական մէկ մէջբերումը Լեռ Կամսարէն. անշուշտ Լեռ Կամսարէն ոչ-երգիծական բան մը պիտի չակնկալէի։ Սակայն եկուր տես, որ զրուցակիցս, կարծես կանխատեսելով թէ ինչի՛ մասին պիտի գրեմ, կատարեր էր առաքումն այդ։ Ահա ի՛նչ ըսեր է մեծ երգիծաբանը.

«Վարդանանց պատերազմին Վասակ Սիւնին պարսկական փղեր հանեց Հայաստանի դէմ, 1921 թուականին հայ բոլշեւիկը ռուսական բանակ կանչեց երկիր, հայութիւնը բնաջնջելու։ Օտար պետութիւնները երբ պատերազմում են իրար հետ, վերջ ի վերջոյ հաշտութեան պայմանագիր են կնքում։ Բայց հայ ցեղի այս բաժան մասերը մի րոպէ զինադադար անգամ չեն կնքում։

«Պատերազմող պետութիւնները քսանմէկ տարեկան երիտասարդներ են բանակ կանչում, իսկ սա հայկական պետութիւնները զորակոչում են ի ծնէ։

«Այն ատելութեամբ, որով ատում են Հայաստանի այս կուսակցութիւնները իրար, եթէ թշնամու դէմ դուրս գային, նրանց դէմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշեւիկ կը դիմանային․․․» (1960, “Հալոցք”)։

Կամսար հին օրերու վկայութիւն մըն է, որ կ՚ընէր, վկայութիւն մը, սակայն, որ շատ շատերու կրնայ թուիլ թէ այսօրուան համար է գրուած։

Այսօր սակայն համախմբուելու կոչը պէտք չէ պարզապէս ուղղուած ըլլայ Հայաստանի կուսակցութիւններուն, թէեւ եթէ Հայաստանի մէջ գործող հայկակա՛ն կուսակցութիւնները, հա՛յ կուսակցութիւնները անսան այդ կոչին, Հայաստանի ու Արցախի հանրապետութիւններու ազատագրութեան աւազախրած սայլը թերեւս աւելի արագ տեղէն կրնայ շարժիլ։

Եթէ համախմբման կոչ մը պիտի ըլլայ այսօր, մերօրեայ Արամ Մանուկեանի մը կողմէ, այդ կոչը ուղղուած պիտի ըլլայ համայն հայութեան, ինչպէս 1918-ին՝ Սարդարապատի հերոսամարտի նախօրեակին, երբ համախմբուելու կոչ կ՚ուղղուէր իւրաքանչիւր Հայ մարդու, այո՛, գլխագրուած Հայ մարդուն։ Ինչպէս ՀՅԴ մանիֆեստը կ՚ընէր 1890-ին։

Համայն հայութեան՝ Հայրենիք եւ Սփիւռք, ոչ թէ անոր մասնիկներուն միայն, բայց ներառելով մասնիկներն այդ բոլոր՝ եկեղեցիները, կուսակցութիւնները, միութիւնները, համայնքներն ու այլազան խումբերը, հայութեան ընկերային-տնտեսական բոլոր խաւերը, մտածող ու ստեղծագործող բոլոր տարրերն ու մասամբ նորին։

Յստակ է, որ տագնապի մէջ է մեր ազգը. գոյութենակա՛ն տագնապի։ Այդ տագնապէն դուրս գալու միջոցը հաւաքական ուժի հասկացութիւնն է, ինչպէս մե՛նք ըմբռներ ենք, ինչպէս ի վերջոյ իր կեանքի գնով նուիրագործեց նաեւ բոլշեւիկ Չարենցը իր օրին։

Հաւաքական ուժ՝ ի մի բերելով մեր ամբողջ կարողականութիւնը՝ նիւթական ըլլայ թէ մտաւոր, տնտեսական ըլլայ թէ քաղաքական։

Հաւաքական ուժ՝ դիմադրելու համար մեզ պառակտող, կոտորակող ու ստրկացման առաջնորդող բոլոր փորձերուն։

Հաւաքական ուժ՝ պաշտպանելու համար մեր ինքնութիւնը, մեր լեզուն ու մեր մշակոյթը, մեր ազգային ժառանգութիւնը, մեր սահմաններն ու մեր արժանապատւութիւնը։

Հաւաքական ուժ՝ ազգերու ընտանիքին մէջ այս արեւուն տակ մեր արժանի տեղը ապահովելու, քաղաքակրթութեան մեր առաւելագոյն ներդրումը ունենալ կարենալու համար։

Եթէ տակաւին չենք յաջողած ըլլալ այդ ուժը, կը նշանակէ չենք թօթափած նեղ մտածելակերպը, չենք հրաժարած հատուածական շահերու հետապնդումէն, անձնական նպատակներու գերադասումէն ընդհանրական նպատակներու, չենք գործած անհատաբար բարօր կեանքի մը ձգտելու փոխարէն հաւաքաբար բարօրութեան հասնելու համար։ Չենք կազմակերպուած համազգայի՛ն առումով։ Այլ խօսքով՝ պարզապէս չենք կազմակերպուած այդ ուժը դառնալու համար։

Իսկ հաւաքական ուժ չի ստեղծուիր միայն խօսելով ՝ «լոկ ցանկանալով»,– ինչպէս Շիրազ կը պատգամէր,– «պէտք է պայքարել»։

Պայքարիլ կը նշանակէ թեւերը սոտթել ու գործի անցնիլ։ Ներդրո՛ւմ ունենալ։ Մաս կազմել հաւաքականութեան, անդամագրուիլ անոր գործող մասնիկներուն՝ թեմական, կուսակցական, միութենական կազմակերպութիւններուն, ընդառաջել անոնց կոչերուն՝ նիւթապէս ու բարոյապէս, չխուսափիլ կամաւոր աշխատանքէ, չզլանալ կարողութիւններդ դնել հասարակութեան տրամադրութեան տակ։ Հայրենիքի մէջ թէ Սփիւռքի։

Եւ հայ ապրիլը՝ «Հայաստան ամեն բանէ վեր» նշանաբանը չըլլայ պարզապէս յումպէտս կրկնուող կարգախօս այլ կենսաձե՛ւ։ Կենսատու ապրելակե՛րպ։

Այս ամենը վերստին ըսելու անհրաժեշտութիւնը զգալով գրուեցաւ այս յօդուածը։

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company