ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սեպտեմբերեան Դժնդակ Օրեր

08 Սեպտեմբեր 2022

«Սահմանները կապանքներ չեն, շղթաներն էլ կը փշրուեն։ Արցախը շարունակելու է պայքարը… »
(Ստեփանակերտ, Սեպտեմբեր 2, 2022)

Սպասուածը եղաւ. Արցախի համար պատմական օրը Երեւանի մէջ համեմատաբար աննկատ եւ հպանցիկ անցաւ:

Մեր խօսքը՝ Սեպտեմբերի առաջին օրերուն, Արցախի անկախութեան հռչակման տօնը նշող հաւաքներուն, քայլերթներուն եւ յայտարարութիւններուն մասին է, որ անշեղօրէն եւ հպարտութեամբ նշուած է ամբողջ 30 տարի, մինչեւ…:

Սեպտեմբերեան իւրայատուկ «վերամուտ» մը, պանծալի վերյուշ մը, որ դժբախտաբար երկու տարէ ի վեր ինկած է 44-օրեայ պատերազմին ստեղծած ողբի մրմունջին տակ:

Պաշտօնական հաղորդագրութեանց մէջ, զգալի էր, թէ ամբոխահաճ ոճը կը գերակշռէր թափանցիկութիւնն ու ճշմարտութիւնը:

Բացակայ էր միասնականութիւնը, որուն ցայտուն օրինակներէն մէկն էր «Դիմադրութիւն» շարժումին կազմակերպած հաւաքը:

Ոչ մէկ յուսադրիչ շարժում եւ ընթացք:

Վարչապետը կը շարունակէ խոնարհիլ եւ յիշել Արցախի պաշտպանութեան համար «մեր հայրենակից նահատակներ»-ը, սակայն նաեւ զուգահեռ գիծի մը վրայ ամէնայն խորհրդապահութեամբ եւ գաղտնապահութեամբ կը ստորագրէ (կամ բերանացի կ’որդեգրէ) ազգային վտանգ հանդիսացող եւ ահազանգային կացութիւն ստեղծող զիջումի փաստաթուղթեր:

Արցախի նախագահն ալ յայտնեց, թէ կը խոնարհի նահատակներուն պայծառ յիշատակին ու հպարտ հարազատներուն առջեւ։ Իսկ Լաչինի միջանցքի նոր երթուղիին մասին խօսելով, ոչ մէկ մատնանշում կատարեց Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի մասին, որոնք քանի մը օր առաջ իբրեւ նորագոյն նուէր տրուած էին Ատրպէյճանի:

Այսուհանդերձ, յուսադրիչ էր Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակին վրայ կազմակերպուած հանրահաւաքը, որուն աւարտին կարդացուեցաւ ուղերձ մը, մանրամասնօրէն ներկայացնելով այժմու ողբերգական եւ ահազանգային վիճակը:

Կ’արժէ կանգ առնել Արցախի թեմի Առաջնորդ Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանի մէկ տպաւորիչ արտայայտութեան վրայ. «Արցախը մի դրախտային այգի է, իսկ մենք նրա մշակները։ Շատերն են ուզում տիրանալ մեր այգուն։ Այսօր այն կարկտահարուել է, սողանքների պատճառով տրոհուել ու փոքրացել՝ իր հետ տանելով այգու երիտասարդ մշակներից շատերին։ Այգին այսօր հիւանդ է, խնամքի կարիք ունի, յենարանի կարիք ունի, եւ մենք, որպէս կենդանի մշակներ, մեր միասնական ջանքերով պիտի վերակենդանացնենք Հայոց Արա թագաւորի հիմնած այգին»:

Շատ աւելի զգայացունց եւ ազդեցիկ էին պաստառներուն վրայ գրուած խօսքերը, որոնք կ՛ահազանգէին, թէ եթէ կորսնցնենք Արցախը, հասած կ՛ըլլանք Հայոց Պատմութեան վերջին էջին, անշուշտ նաեւ լռութեամբ կ’աղաղակէին երեք բանալի բառեր՝ ՄԻՈՒԹԻՒՆ, ՊԱՅՔԱՐ, ՅԱՂԹԱՆԱԿ, որոնք շուտով կարելի է գործի լծել, մէկդի դնելով հինն ու նորը, սեւն ու սպիտակը, յատկապէս թօթափելու համար 44-օրեայ պատերազմին վիհը:

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company