ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձեւավորումը

12 Սեպտեմբեր 2022

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ.

Հարգելի հայրենակիցներ,

սիրելի գործընկերներ,

ողջունում եմ բոլորիդ այս կարևոր համաժողովին մասնակցելու համար,որը կրում է «Հայաստան-Արցախ․ անվտանգային ահագնացող սպառնալիքներ»։ Ինչպես տեսնում եք, այսօր այս դահլիճում են հավաքվել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ, գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ՝ մարդիկ, ովքեր խորությամբ հասկանում են մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների բնույթը, կարողանում են առաջնային օրակարգերը տարբերակել երկրորդականներից և իրենց աշխատանքով,պայքարով ու նվիրվածությամբ ամեն օր ծառայում են մեր երկրին ու ժողովրդին։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, մեր հրավերն ընդունելու և համատեղ աշխատանքի պատրաստակամության համար։ Հատուկ ուզում եմ նշել, որ Հայաստանի կարևոր և առաջնային բոլոր օրակարգերի շուրջ մենք նախաձեռնելու ենք նման քննարկումներ, և խորհրդարանից դուրս ավելի ներկայացուցչական կազմով, բովանդակալից քննարկումներ անելու և լուծումներ գտնելու նպատակով, մի խոսքով իրական օրակարգեր և իրական քննարկումներ:

Իմ խորին համոզմամբ, ահա այսպիսի ձևաչափերն են, որ ի վերջո դառնում են ճգնաժամային իրավիճակներին լուծում տվող ու նաև այդ լուծումներն իրական քաղաքական ու ազգային օրակարգ դարձնող կենտրոններ, որոնք անհրաժեշտ պահին կարող են նաև առաջնորդողի դերակատարում ստանձնել։ Ու հենց այս միջավայրում էլ կարևոր եմ համարում մի քանի կարևոր հարցերի անդրադարձ կատարելը։

Այսօր իր աշխատանքներն է սկսել Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման ազգային ժողովը։ Այս Ազգային ժողովը ձևավորվել է 2020 թ․ պատերազմին հաջորդած իրականությունում, իրականություն, որը մեզ պարտադրում էր լարել բոլոր ուժերը, ամեն ջանք գործադրել մեր երկիրը ստեղծված աղետից դուրս բերելու համար։ Թվում էր, որ բոլոր գումարման ազգային ժողովներից այս մեկը պետք է առանձնանար բացառիկ պետականամետությամբ, բացառիկ նվիրումով և իհարկե ազգային ու պետական շահերը վեր դասեր ամեն ինչից ։

Սակայն պարտության և ամոթի մարմնացման ձեռքով այս ազգային ժողովը դարձավ և վստահ եմ, որ պատմության մեջ կմնա որպես նորանկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ գումարման ազգային ժողով։ Ազգային ժողով, որտեղի իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը։

Այս նույն վայրկյաններին, երբ Հայաստանի փորձագիտական, մտավոր, հասարակական, քաղաքական դաշտի ներկայացուցիչներս քննարկում ենք մեր ժողովրդի առջև ծառացած իրական մարտահրավերները, այդ շենքի պատերի ներսում շարունակվում է կրկես հիշեցնող էժանագին շոու։

Ուստի ես մեկ անգամ ևս ցանկանում եմ անդրադրաձ կատարել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու մեր որոշմանը։

Սիրելի հայրենակիցներ,

հարգելի գործընկերներ,

Հայաստանի իրական և առաջնային օրակարգը Հայաստանի և Արցախի անվտագության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում։ Մենք մեր հարյուր հազարավոր քաղաքացիներից մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար։

ՀՀ օրվա իշխանությունները և նրա կցորդի դարձած ԱԺ մեծամասնությունը ոչ միայն չեն սպասարկում այդ օրկարգը, այլև աշխատում են դրա դեմ, նոր սպառնալիքներ ստեղծելով մեզ համար:

Այսօր ՀՀ ազգային ժողովում կա ամեն ինչ, բացի հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությունից։ Հադրութի և Շուշիի դեուկուպացիա խոստացած և դրա համար քվե ստացած քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է Ազգային ժողովում դեմ արտահայտվել օկուպացված Շուշիի թուրք–ադրբեջանական հռչակագրին, կամ հրաժարվում է մասնակցել ընդիմության հրավիրած արտահերթ նիստին, որտեղ պետք է հայտարարվեր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Ուրեմն հարկավոր է նրանց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ։ Հայաստանի թշնամիները, միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնեն, որ Հայ ժողովուրդը, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքական ուժերը տեր են իրենց հայրենիքին, Հայաստանը և Արցախը վաճառելու գործում ՔՊ-ն մենակ է։

Մենք առիթներ ունեցել ենք մեր հանրությանը ներկայացնելու ապագա Հայաստանի մեր պատկերացումները։ Մենք անկեղծորեն հավատացած ենք, որ ոչ միայն պետք է շրջենք ամոթի և կորուստների այս էջը, այլև մեր ժողովրդի համար պետք է բացենք վերելքի և զարթոնքի նոր էջ ։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում, Արցախում, սփյուռքում կա նոր որակի պետություն կերտելու ներուժ։

Վստահ եմ, այս դահլիճում գտվող յուրաքանչյուրը հավատում է դրան և պատրաստ է ստանձնել պատասխանատվություն։ Մենք անշուշտ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է ՝հինգհազարամյա մեր ժողովուրդը ալեկոծ ծովում շարունակի իր նավարկությունը, բայց գիտենք, որ այսպիսի իշխանությունների ձեռքում ղեկի գտնվելու պարագայում մեր նավը միայն խութերի է բախվելու և ի վերջո կործանվելու է։

Այսպիսի իշխանությունների պարագայում անգամ համընթաց քամին չի կարող օգնել մեր նավը ապահով ափեզր հասցնելուն, որովհետև նրանց նպատակը ոչ թե նավի և անձնակազմի փրկությունն է, այլ նավի ղեկին տիրելը։ ՈՒրեմն նավին հարկավոր է նոր նավապետ և նոր ուղղություն։

Ուստի ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձևավորմամբ Հայաստանի անվտանգային մարտահրավերներին համահունչ փրկության ծրագրի ներկայացումը և իրագործումը։

Հարգելի գործընկերներ, նախաձեռնելով քննարկումների այս ֆորմատը՝ մենք մեկ պարզ նպատակ ենք հետապնդել՝ միավորել մեր ժողովրդի բոլոր կարող ուժերը և ամենայն պատասխանատվությամբ խոսել Հայաստանի իրական օրակարգերի, մարտահրավերների և դրանք հաղթահարելու հնարավորությունների մասին։ Եվ ոչ միայն խոսել, այլև ստեղծել հանրային ու քաղաքական այն ինստիտուտները, որոնք ի զորու են պատասխանատվություն ստանձնել և առաջնորդել ժողովրդին պատմական դժվարին այս ժամանակահատվածում։

Դիմադրության շարժումը, անկասկած, արդեն իսկ դարձել է նման հարթակ։ Եթե ինքներս մեզ հետ անկեղծ լինենք ու նաև ինչ-որ մի պահ կողմ դնենք համեստությունը, ապա հստակ կտեսնենք, որ անցած ամիսների ընթացքում Դիմադրության շարժմանը հաջողվել է ամբողջ աշխարհին հասցնել և արձանագրել, օրվա իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու:

Հարգելի գործընկերներ,

ես լիահույս եմ, որ մեր ձևավորած այս ֆորմատը կգա և նոր ուժ կտա մեր պայքարին , ու դավաճանության դեմ պայքարի բոլոր օջախներին։ Նման ձևաչափերում իրականացվող աշխատանքով մենք պետք է ամրապնդենք ազգային պայքարի հիմքերը և հասնենք մեր վերջնական նպատակին։

Ուստի, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ աջակցության ու մասնակցության համար և համաժողովին մաղթել արդյունավետ ընթացք։

https://youtu.be/A_ImAYi4Zd8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company