ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Գնալով բացահայտ է դառնում, որ թշնամին դրսից, իսկ օրվա իշխանությունը ներսից նույն քաղաքականությունն են տանում

12 Սեպտեմբեր 2022

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները վերջնականապես ամրապնդեցին համոզումը, որ այլեւս չի գործում միջազգային նորմերի վրա հիմնված, այսպես կոչված, Հլեսինկյան աշխարհակարգը. Տեղի են ունենում աշխրհաքաղաքական վերադասավորումներ, որոնք ուղղված են միջազգային կենտրոնների շուրջ ազդեցության նոր գոտիների առաջացմանը. այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Այս համատեքստում, ըստ նրա, ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարբերությունների կարգավորման հարցն ունի լայն տարածաշրջանային ընդգրկում եւ կարող է կանխոշել հայկական խնդիրների լուծման եւ հայոց պետականության զարգացման ընթացքը. «Հետեւաբար, կենսական զիջումներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ եւ պահպանել միմիայն հայեցակարգված մոտեցում: Իսկ ինչ է կատարվում ներկա պահին. Ներկա պահին միասնական ճակատով հակահայկական ու պանթուրանական ծրագրերը կյանքի կոչելու Թուրքիայի ու Ադրբեջանի լայնամասշտաբ գործողություններին զուգահեռ, ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են եղել խաղաղության դարաշրջան բացելու ուտոպիստական գաղափարի իրագործմանը: Ակնհայտ է, որ այս երկու գործընթացները տեսականորեն անգամ հնարավոր է համատեղել, եթե հնարավոր լինի տեղավորել թուրք-ադրբեջանական ծրագրերը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու գաղափարի մեջ: Ուստի եթե Երեւանը ձգտում է այդպիսի խաղաղության, պարտավոր է չխոչընդոտել թուրք-ադրբեջանական նպատակներին, սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը: Դրա ականատեսն ենք դառնում այս օրերին: Դրա վկայությունն էր Շուշիի հակահայ հռչակագիրը դատապարտելուց հրաժարվելու իշխանությունների պահվածքը»,-ասաց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ պարզ է, որ Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում անհրաժեշտ է այնքանով, որքանով դա կարող է ծառայեցվել իր ու Ադրբեջանի էական պահանջների բավարարմանը. «Պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը միաժամանակ հանդես են եկել հարաբերություններ հաստատելու բնույթով վերջնագրային այնպիսի առաջարկություններով, որոնցից հրաժարվել իրենց համոզմամբ, Հայաստանը ներկա պայմաններում չի կարող: Նրանք փաստացի ուժի կրկնակի սպառնալիքով փորձում են հնարավորին արագ ստանալ առավելագույնը 44-օրյա պատերազմից իրենց համար բարենպաստ արդյունքներ:

Այս պայմաններում Հյաստանի կողմից խաղաղություն հաստատելու անվերապահ պատրաստակամությունը ենթադրում է կանգ չառնելով անդառնալի կենսական զիջումների առջեւ, ստանալ ամեն գնով հաշտություն: Ակնհայտ է, որ այդ գնով ձեռք բերված խաղաղության հետեւանքը այս տարածաշրջանում հայկական գործոնի վերացումն է եւ հայոց ինքնիշխան պետականության փլուզումը:

Հետեւաբար, մենք պարտավոր ենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ մտնել՝ խստիվ սահմանելով մեզ համար կենսական կարմիր գծերը, քանզի այդ շրջանակից դուրս անդառնալի զիջումներով ուղեկցվող մեր հայկական ինքնության կորուստն է եւ ազգային պետականության կործանումը:

Գնալով ավելի բացահայտ է դառնում, որ թշնամին դրսից, իսկ օրվա իշխանությունը ներսից վերջնահաշվում նույն քաղաքականությունն են տանում՝ ամեն կերպ ստիպելու հայ ժողովրդին դադարեցնել սեփական շահերի համար պայքարը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգմավորը:

Նր խոսքով, այսօր ջրբաժանն անցնում է նույն տեղ տեղով՝ ագային, թե ապազգային է պետական ուղեգիծը. «Այդ տարբերությունն ի հայտ է գալիս հենց կարմիր գծերի վերաբերյալ ձեւավորված պատկերացումներով: Զիջումների կարմիր գծեր չհաստատելը ոչ այլ ինչ է, եթե ոչ կորցնել թե Հայաստանը, թե Սփյուռքը, թե Արցախը: Սա չափազանցություն չէ, այլ սթափ գնահատական:

Այո, կա ապագա, բայց առանց կենսական ու կործանարար զիջումների, եւ ապագա չի կարող լինել այդպիսի զիջումներով: Սա է իրական ջրբաժանը, իրական օրակարգը: Հետեւաբար գերխնդիր է համահայկական զորաշարժի միջոցով կանխել դեպի այդ կործանարար ապագան տանող վերահաս ամբողջական կապիտուլյացիան: Այդ հետհաշվարկն արդեն միացված է: Դա պետք է մեզ սթափեցնի: Եթե ԱԺ-ն այս օրակարգով չի զբաղվելու, մենք այդ ԱԺ-ում աշխատելու նպատակ չխպետք է հետապնդենք: Այսօր ԱԺ-ն պետք է խնդիր դներ փոխելու կառավարության ծրագիրը, որը կործանարար ծրագիր է»,-ընդգծեց Ռուստամյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company